Մարմնամարզական ստուգատեսի նախագիծ

img_4382
Նախագծի հեղինակներ` Գոհար Սմբատյան, Լիլիթ Սահակյան
Օգնական` երկարացված օրվա կազմակերպիչ` Արաքսյա Հովհաննիսյան
Մասնակիցներ` Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ և Արևելյան դպրոցի  5 -6 տարեկաններ
Ժամկետ- Մարտի 30 , ժամը 11:00-ից 12:00-ը
Վայրը` Հարավային դպրոցի մարզադահլիճ
Նպատակը՝ Մարմնամարզական ստուգատես
Սովորողները պետք է կարողանան կատարել նախատեսված վարժությունները, որը նրանք յուրացրել են ուսումնական տարվա ընթացքում:
Մարդու բազմակողմանի, ներդաշնակ զարգացման և դաստիարակման գործում առաջնային տեղն է գրավում մարմնակրթությունը: Մարմնամարզությամբ պետք է զբաղվեն փոքր տարիքից սկսած, դա նպաստում է կեցվածքի, կառուցվածքի,առողջության ամրապնդնմանը:
Խնդիրները`
Գործունեության նախատեսում և իրականացում
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
Միմյանց զիջելու կարողություն
Թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում
Սովորողների ֆիզիկական զարգացում
Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում:
Նախագծի իրականացման նկարագրություն
Սովորողները՝
Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք
Մարզական խաղեր`
1.Առաջին մասնակիցը վազքով փոքրիկ գնդակը պատվանդանին դրված  տանում, դնում է թասի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը  բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
2.Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքներով, գնդակը դնում է օղակի մեջ և վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով բուլավաների արանքով գնում է գնդակը  բերում է: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
3. Առաջին մասնակիցը գլուխկոնծի է տալիս, անցնում օղակի միջով, ընկերոջ ձեռքին հարվածում, կանգնում վերջում: Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:
4.Սովորողները հերթով  քայլում են մարզանստարանի վրա, իջնում և վազքով կանգնում շարքի վերջում:
5. Առաջին մասնակիցը ցատկելով պարանի կողքով և անցնում է օղակի իջով: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:

Մարզագույք`
Գնդականեր, օղակներ, պարաններ, բուլավաներ, ներքնակներ:
Աշխատանքի ընթացքը՝
Հագնում ենք կարմիր շապիկները և բարձր տրամադրությամբ մասնակցում մարզատոնին:
Ակնկալվող արդյունքները՝
Ստուգատեսի ավարտից հետո սովորողները կպատմեն տպավորությունների մասին, իսկ  տեսանյութը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում։

Advertisements

4 thoughts on “Մարմնամարզական ստուգատեսի նախագիծ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.