Մայիսի 29-ից հունիսի 2-ը. ճամբար

IMG_1558
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Միջավայրի խնամք
Խնամելու և ջրելու ենք խմբասենյակի  ծաղիկները, հավաքում փոշիները, օդափոխում դասասենյակը
10:30-11:00 — նախաճաշ
13:00-13:30 — ճաշ
15:30-16:00– ետճաշիկ
Երեքշաբթի՝ «Մայիսիկ» ստուգատես
Երկուշաբթի, հինգշաբթի` երգ, պար ընկեր Կատյայի հետ
Երեքշաբթի, ուրբաթ` աշխատանք ուսումնական գործիքով /պլանշետ, նեթբուք, նոթբուք/
Երկուշաբթի, հինգշաբթի` անգլերեն ընկեր Աննայի հետ
Չորեքշաբթի, ուրբաթ` ռուսերեն ընկեր Մարիամի հետ
Չորեքշաբթի` լող, հեծանիվ
Շաբաթվա երգեր՝ «Հոյ,նազան», « Վիճակի  երգ», « Մանդրիկ թփիկը ռեհան», «Հոյ, Մայրամա»
Շաբաթվա բառը` արև
Շաբաթվա ոտանավորը՝ «Շունը»- (վանկատում ծափերով ու դոփերով)
Հեգում ենք բառեր, վանկատում
Մարզական խաղեր — ազգային խաղեր
Բանավոր մաթեմատիկա — չափումներ, smart դաս
Տեխնոլոգիական աշխատանք

Advertisements

Բարձունքի հաղթահարում նախագիծ

IMG_3167.JPG
Նախագծի հեղինակ
՝ Գոհար Սմբատյան, Հիմնական դպրոց
Օգնական՝ Արաքս Հովհաննիսյան
Մասնակիցներ` հինգ, վեց տարեկան սովորողներ, ծնողներ
Ճամփորդության վայր` Բջնի
Ճամփորդության օրը` 28.05.2017թ.
Ճամփորդության սկիզբը`
10:00 — 17:00
«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ`  սեպտեմբերին, մայիսին։
Այն սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն է, որի ընթացքում նրանք հետազոտում, ուսումնասիրում, բացահայտում, որոշ հարցերի պատասխաններ են ստանում։
Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Նպատակ և խնդիր՝ բարձունքի հաղթահարում, ճանաչել, ուսումնասիրել, քայլել, հետազոտել Զանգուն — Հազդանը

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում

նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:

  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական ճամփորդությունների
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից /օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ/։
Նախագծի իրականացման նկարագրություն
Նախապես համացանցից գտել և սովորողներին ցուցադրել ենք բարձունքի նկարները և հակիճ տեղեկություններ, որոնք նրանք կկարդան։

  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։

Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։

  • Աշխատանքի բաժանում ենք կատարել
  • Մշակել ենք կանոններ
  • բանավոր խնդիրներ ենք լուծում
  • Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու
  • Խաղալու ենք ազգային խաղեր

 

Աշխատանքի ընթացքը

  • Մշակել կանոններ- Որպեսզի ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և անվտանգ դարձնենք նախապես կմշակենք կանոններ։
  • Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:
  • Մաթեմատիկների խումբը կհաշվի ճամփորդության ծախսերը,
    կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը․․․
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բրդուճներ և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  • Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։

Լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը ….

  • Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։
    Անհրաժեշտ իրեր՝

    • Բրդուճներ, քաղցրավենիք
    • Ջուր, հյութ
    • Արևային գլխարկ
    • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
    • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
    • Մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ, թաց, չոր անձեռոցիկ
    • Բուժական արկղիկ
    • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ
    • Մարզական գույք- օղակ, գնդակ

     Առավոտյան ընդհանուր  պարապմունք  

    Ծրագրում՝

     Բանաստեղծություններ՝
    Այ քեզ շաբաթ
    Ատամը փոխած
    Սագը
    Անտակ պարկը
    Երգեր՝
    Արև, արև եկ, եկ
    Կաքավիկ
    Նախշուն կաքավ
    Փայտե ձիուկ
    Հեյ իմ նազան
    Խաղեր՝
    Աղջիկ փախցնոցի
    Գործնագործ
    Խաշիլ ճաշ

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

Մայիսիկ

IMG_5901

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

 Անցկացման վայրը՝ Յուրի Բախշյանի այգի

Օրը՝ մայիսի 30
Սկիզբը՝ 11:00

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Մասնակիցների մուտքը գունավոր շապիկներով, գլխարկներով, խուրջին-ուսապարկերով։

Վիճակի (գուշակության) խաղ

Երեխաները շրջանով նստում են խոտերին և սկսում խաղալ վիճակի խաղը։ Նախապես թղթերի վրա գրում ենք բառեր, մաղթանքներ և լցնում քսակի կամ կճուճի մեջ։ Երեխանեից մեկը հանում է թուղթը և փորձում իրականացնել կամ ներկայացնել թղթի վրա գրված բառը կամ մաղթանքը։

Ծրագրում՝

Երգում ենք Համբարձման երգեր

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հոյ Մայրամ
Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա ա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Լուսնակը բոլորել է,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամի պարի համար
Հոյ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մանդրիկ թփիկ ըռեհան
Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Էլնինք սարերը արոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Օսկին ճակտիս շարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Վարդ-մանուշակ ճարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Սարեր, ձորեր ման արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Արևի հետ տուն արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Վիճակի երգ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ռոդարիական մարզական խաղեր

Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է իր խաղը: Մասնակիցները խաղում են բոլոր խաղերը:

Հարավային դպրոց

Խաղ 1. Մոմ
Սովորողները կանգնում են երկու շարքով:  Առաջին մասնակիցը փոքրիկ գնդակը գլանի վրա դրված  զգուշությամբ գնում է օղակի միջով անցնում և վերադառնում է: Այնուհետև ձեռքի «Մոմը» փոխանցում է հաջորդ մասնակցին: Խաղը շարունակվում է այնքան, մինչև բոլոր մասնակիցները կխաղան:
Խաղ 2. Փուչիկ
Յուրաքանչյուր սովորողի ոտքին կապում ենք փուչիկ:  Սովորողները կանգնում են երկու շարքով: Պետք է հասնել մինչև օղակը  այնպես, որ փուչիկը գետնին չդիպչի: Ում փուչիկը կդիպչի գետնին ու կպայթի, խաղից դուրս կգա:  Կհաղթի այն թիմը, ում խմբում շատ փուչիկներ կմնան:

Հյուսիսային դպրոց

Խաղ 3. Լաբիրինթ
Նախապես ծառերից  անհամաչափ կապված թելերի միջով պետք է անցնենք այնպես, որպեսզի թելերին չդիպչենք։ Պարտվում է նա, ով լաբիրինթն անցնելուց դիպչում է թելերին։

Արևմտյան դպրոց

Խաղ 4. Գնդակախաղ
Փոքրիկ սպունգե գնդակներին ամրացնում ենք ռեզինե թելեր։ Ծառին ամրանցնում ենք սպիտակ թղթեր սպունգը ներկի մեջ թրջելուց հետո նետում ենք սպիտակ թուղթը և նկարում։ Ամեն անգամ նետում է մեկը և շարունակում ընկերոջ նկարը։

Արևելյան դպրոց

Խաղ 5. Օղակախաղ
Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած։ Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը թողնելու։ Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի։ Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից։

Քոլեջ

Պարկացատկ
Սովորողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր խումբ ուենում է մի պարկ։ Սովորողները հերթով մտնում են պարկի մեջ և ցատկելով գնդակը հասցնում են նախապես որոշված տեղում, հետո՝ վերադառնում ու կանգնում վերջում։ Մյուս սովորողը պարկով ցատկելով գնում է գնդակի ետևից և այդպես շարունակ։

Հյուրասիրություն`  վարունգ

 Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց՝ Մարի Միքաելյան և ընկերներ

Մայիսյան բաց պարապմունք

Հեղինակային կրթական ծրագրով դպրոց-պարտեզ հաստատության մոդել. Հարավային դպրոց-պարտեզ  18.05.2017 թ.

This slideshow requires JavaScript.

Այսօր 5-6 տարեկանների մի խումբը ընկեր Հասմիկի հետ հեծանիվ քշեց, մի խումբը աշխատեց ուսումնական գործիքներով, իսկ մյուս խումբը` կինետիկ ավազով:

5-6 տարեկանների անհատական ուսումնական մեդիագործիքը

IMG_5283

http://dpir.mskh.am/hy/node/1447

Խմբագիր` Արևիկ Ներսիսյան

Ծանոթանում ենք գործիքի հետ

2010 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` որպես դաստիարակ: 2016 թվականին 5 տարեկանների հետ աշխատելու առաջարկ ստացա:
Սկզբում նրանց հետ հանդիպում էի շաբաթը մեկ անգամ: Ծանոթանում էինք, ընկերանում, սովորում ու խաղում միասին:
Խաղերի ընթացքում օգտածործում էինք այն, ինչ ընկնում էր ձեռքներս: Սովորողներն ամեն ինչ որպես խաղալիք էին ընկալում: Հերթական հանդիպման ժամանակ ասացի, որ մենք պլանշետներ ենք նվեր ստացել:
Պլանշետներն էլ նրանց համար հերթական խաղալիքներից մեկն էին: Ես չփորձեցի նրանց հակառակը համոզել, քանի որ մեր մակնավարժության սկզբունքներից է`սովորել խաղալով: Հենց այդպես էլ արեցինք: Ոմանք պլանշետներն առան ձեռքներն ու փորձեցին միացնել, իսկ մի մասն էլ դիմեց իմ օգնությանը:  Միացնելուց հետո սովորողներին ցույց տվեցի, թե ինչպես պետք է  բացել paint նկարչական ծրագիրը: Բացեցին ծրագիրն ու բղավեցին, որ կարողանում են մատով գրել: Աշխատելու ընթացքում պարզվեց, որ 1-2 սովորող նկարչական ծրագրին արդեն ծանոթ է: Ինձ էլ ուրախացրեց այն, որ նրանք դարձան իմ օգնականները: Միասին սովորողներին ծանոթացրինք գործիքների հետ, ցույց տվեցինք` ինչպես աշխատել դրանցով և ինչպես պահպանել նկարած նկարը: Մի քանի օր այդպես աշխատելուց հետո ասացի, որ նկարելու ենք ոչ միայն paint նկարչական ծրագրով, այլ նաև պլաշետի ֆոտոխցիկով: Բակում եռուզեռ սկսվեց. միացրին և սկսեցին խաղալ դրանցով` նկարում էին իրար, միջատներին, քարերը, ծառերն ու ծաղիկները: Յուրաքանչյուր նկար նկարելուց հետո նայում էին, ինձ էին ցույց տալիս: Մի մասն ուրախանում էր, որ պատկերն ամբողջությամբ է նկարել, մյուսները դժգոհում էին, որ լավ չի ստացվել, և նորից էին նկարում: Օրեր շարունակ փորձում էին հմտանալ այս գործում: Արդեն իրենք էին ինձ առաջարկում, թե ինչ նկարեն: Եվ ահա մի օր էլ ցանկություն հայտնեցին նկարել նախակրթարանի սաներին, ովքեր հեծանիվ էին վարում: Դուրս եկանք միջանցք, նկարեցինք նրանց ու անցորդներին:

Մաթեմատիկա` նոր ուսումնական գործիքով

Մաթեմատիկական գործունեության ընթացքում արդեն ճանաչում էին երկրաչափական պատկերները: Որոշեցինք դրանց շուրջ խաղեր խաղալ: Սովորողներն իրենք դարձան շրջան, քառակուսի, եռանկյունի: Հետո դրանք պատկերեցին ավազի վրա, կառուցեցին փայտիկներով, թելերով, կավով, ծեփամածուկով: Այնուհետև պլանշետի paint նկարչական ծրագրով նկարեցին տարբեր առարկաներ, որոնք կազմված էին երկրաչափական պատկերներից : Օրինակ`արևը կազմված էր շրջանից, տունը` քառակուսուց և եռանկյունուց: Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը սովորողներն արդեն բավարար տիրապետում էին մեդիագործիքին` կարողանում էին միացնել, անջատել այն, բացում էին իրենց ծանոթ ծրագրերը, աշխատում դրանցով, իսկ վերջում պահպանում էին:

Ուսումնական տարաբնույթ գործունեություն

Սեպտեմբեր ամսից սկսած դասարանի բոլոր սովորողները դպրոց էին հաճախում իրենց անհատական նեթբուք-նոթբուքներով: «Տիեզերք» նախագծի շրջանակում դիտումների, զրույց-քննարկումների միջոցով մի շարք տեղեկություններ ստացան արևի, լուսնի, աստղերի, ամպերի մասին: Դիտեցին այդ ամենի մասին պատմող մուլտֆիլմներ, նկարեցի մոլորակներ, լուսաբաց, գիշեր: Սովորեցին «Գիշեր» բանաստեղծությունը և հորինեցին հանելուկներ, փոքրիկ պատմություններ: Արդյունքում ստեղծվեցին մոլորակների ֆոտոշարքն ու ռադիոնյութը:

Արդյունավետ ու հետաքրքիր օր ստացվեց, երբ որոշեցինք աշխատել Հարավային դպրոցի լանջերին: Աշնանային գույները քննարկելով` հարմար տեղավորվեցին լանջերին ու գույնզգույն աշուն նկարեցին:
Աշխատանքի ընթացքում ինձ ուրախացնում էր ոչ միայն այն, որ հմտորեն աշխատում էին մեդիագործիքներով, այլ նաև այն, որ կարողանում էին համագործակցել միմյանց հետ: Մեկը մյուսին օգնելով`նկարեցին աշնանային տրամադրություն:

Երբ սովորողներն արդեն բավականին վարժ աշխատում էին համակարգչի paint ծրագրով և կարողանում էին լուսանկարել, ցանկություն առաջացավ ընտանիքի անդամներին մասնակից դարձնել այս գործընթացին: Օրինակներ ընտանեկան նախագծերից.

Մեղու
Մայրամուտ
Ամանորյա մեդիաբացիկներ

«Սովորող- սովորեցնող» նախագծի շրջանակում աշխատեցինք Հարավային դպրոցի առաջին և  երրորդ դասարանների հետ: Հյուր գնացինք առաջին դասարանցիներին: Միասին կարդացինք էլեկտրոնային գրատախտակին նրանց մուտքագրած բառերը: Երրորդ դասարանի սովորողները սովորեցրին 6 տարեկաններին մտնել տարբեր սոցիալական ցանցեր` դպրոցի կայք, ենթակայք, գրադարան և դասարանական բլոգ:
Այնուհետև կարդացինք նրանց մուտքագրած բառերն ու բառակապակցությունները:
Ավագ ընկերների աշխատանքով ոգևորված`սովորողները նույնպես մուտքագրելու ցանկություն հայտնեցին:
Մինչ էլեկտրոնային այբբենարան ստեղծելը` որոշեցինք ուսումնասիրել կրթահամալիրի մեդիագրադարանում, «Պարտեզ» ամսագրում, «Բզեզ», «Իմացումի հրճվանք» ուսումնական կայքերում տեղադրված մեդիաայբբենարանները: Ուսումնասիրելուց հետո կարդացինք, քննարկեցինք, մենք էլ հորինեցինք:
Սովորողների հետ սկսեցինք  ստեղծել մեր էլեկտրոնային այբբենարանը: էլեկտրոնային այբբենարանի յուրաքանչյուր էջն ունի իր բառը, որն ինչ-որ կերպ առնչվում է սովորողի առօրյայի և այն միջավայրի հետ, որտեղ նա ապրում է։
Նկարներն ուրախ էին ու գունեղ։
5 տարեկանների առաջին մեդիաընթերցարանը
Թվադարանը
Մեդիաաբբենարանը
Մեր ընթերցանության անկյունը

Անհատական ուսումնական գործիքով ուսուցման այս ձևն ունի մի շարք առավելություններ.

  • ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր է դառնում
  • նպաստում է խմբային աշխատանքին
  • զարգանում են սովորողների.
    • մեդիահմտությունները, ուշադրությունն ու մտածողությունը
    • վերլուծելու և համադրելու կարողությունը
    • երևակայությունը
    • բանավոր և գրավոր խոսքը:

Այսպիսով, տարին մեզ համար հաջողված էր: Սովորողները գրեթե մեդիագետ են. կարողանում են միացնել-անջատել համակարգիչը, լուսանկարել, նկարել, մուտքագրել և պահպանել աշխատանքները: Հաջորդ տարի ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր գիտելիքներ, հմտություններն ու կարողությունները: