Ճամփորդություն -Արզական

Image      51 րոպե,43,րոպե

Նախագծի հեղինակ՝ Գոհար Սմբատյան, Հարավային դպրոց
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Ճամփորդության վայր` Արզական
Ճամփորդության օրը` 30.06.2017թ.

Նպատակ
Ուսումնական պլեների անցկացում
Էկոլագիական ֆլեշմոբի անցկացում
Շրջիկ ընթերցարանի ստեղծում
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ

Թուղթ
գուաշ
վրձին
սպորտային հագուստ, կոշիկ
արևապաշտպան գլխարկ
ուսապարկ
սնունդ և ջուր
ֆոտոխցիկ
Նախագծի իրականացման նկարագրություն

Միասին ընտրել ենք պլեների, ֆլեշմոբի անցկացման վայրը
Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ, կոշիկներ և արևապաշտպան գլխարկ/:
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
Աշխատանքի բաժանում ենք կատարել:
Մշակել ենք կանոններ:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում:
Արշավականը պետք  է հետևի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա։

Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու:
Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը:
Խաղալու ենք ազգային խաղեր «Բարի լույս», «Պուտ-պուտ»
Գնալու ենք երգելով, մեր սովորած բանաստեղծությունները կարդալով:
Կկարդանք ճանապարհի  ցուցանակները:
Մեր սննդի մնացորդները կհավաքենք, եթե իհարկե թափենք:
Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի բլոգում և ենթակայքում։

 

Advertisements