Ուրախ օր

Թատերական ստուգատեսի շրջանակում Արևմտյան դպրոց-պարտեզի Սրբուհի Ներսիսյանի առաջին դասարանցիները  բեմադրել էին «Ճամփորդները» հեքիաթը և մեզ հրավիրել էին դիտելու: Մենք սիրով ընդունեցինք հրավերը և ոտքով ճամփա ընկանք Արևմտյան դպրոց՝ մեզ հետ վերցնելով թաղարով ծաղիկ: Ճանապարհն անցանք երգելով, խաղալով և բանավոր խնդիրներ լուծելով: Ներկայացման բոլոր երգերը մենք գիտեինք ու նրանց հետ երգեցինք: Նվիրեցինք ծաղիկն ու հյուրասիրությունից հետո վերադարձանք Հարավային դպրոց և լողացինք:

Advertisements