Հունիսիկ ստուգատես

IMG_6940
Օրը՝ 29. 06.2017, ժամը՝ 11:30-12:30
Անցկացման վայրը —  Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ
Նպատակ՝
Լողուսուցման կարողությունների ձևավորում
Խնդիրներ`
6 տարեկանների ինքնուրույնության զարգացում, կոփում, ջրում ճիշտ լողալու և շարժվելու կարողություն:
6 տարեկանները հանդես են գալու իրենց ամառային, լողափային լողազգեստներով, լողաթափերով, սրբիչներով, արևային ակնոցներով և գլխարկներով:
Ծրագրում
1.Լողափնյա բոդի արտ ցուցադրություն
2.Լողափնյա  մարմնամարզություն 
Կատարում ենք նախավարժանք, մկանները վարժեցնում ենք, մարմինը նախապատրաստում լողալուն:
3. Ջուր մտնելուց առաջ սովորողները ընդունում են ցնցուղ:
4. Լողափնյա երգեր —«Տիտոխիկ», «Արևների շարք»,  Խաղիկ -«Կլոր պար», ծափեր ջրի վրա, ջրի տակ, ջրի վերևում և այլն:
5. Սովորողները նախապես պատրաստում են լողափնյա ընթերցանության անկյուն: Լողափին սկսվում է բացօթյա բառախաղ, ընթերցանության ֆլեշմոբ:
6. Սովորողները միմյանց հետ կխաղան դոմինո, շախմատ, փազլ:

Խաղ 1-Խումբը բաժանվում է 2 թիմի:Երկու թիմերին տրվում են ծակ բաժակներ,իսկ լողավազանից 3 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր:Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազքով տանում, լցնում դույլի մեջ :Որ թիմը դույլի մեջ ավելի շատ ջուր կհավաքի,այդ թիմն Էլ կստանա միավորներ:

 

Խաղ 2-Յուրաքանչյուր թիմից 4 հոգի կանգնում է լողավազանի մի եզրին: Նրանց դիմաց ՝ ջրի վրա փոքրիկ գնդակներ դնում:Թիմերից յուրաքանչյուրը հրահանգից հետո սկսում է փչել գնդակները : Որ թիմի գնդակը ավելի շուտ հասնի լողավազանի մյուս եզրին, նա ստանում է միավորներ:
6.Լողափնյա պղպջակախաղ

Հյուրասիրություն -ծիրան, խնձոր

Հեղինակ՝  Գոհար Սմբատյան

Advertisements