Հերթապահություն

21.07.2017թ.
Ծաղիկների խնամք, դասասենյակի մաքրություն:

Ընդունելություն
2 -դասանան և նախակրթարան:
Զանգահարել և հետաքրքրվում էին նախակրթարանով, խոստացան զույգ երեխաներին բերել օգոստոսի մեկից:

Ճամբարային առօրյա և նախակրթարանի բնականոն գործունեություն:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Հերթապահություն

Հարավայի դպրոց- պարտեզը նախակրթարանով, ճամբարով օրն  աշխույժ սկսել էր: Ակտիվ հեծանվային պարապմունք՝ հենց ժամը 9:00-ից:

Հերթապահությունս սկսեցի դպրոցի ծաղիկները ջրելով: Ինձ օգնեցին նախակրթարանի աղջիկները:

Ճամբարականները իրենց օրն անկցացնում էին ազատ, անկաշկանդ միջավայրում՝ լողափում:

Հետաքրքիր, անսովոր լողափնյա խաղեր խաղալուց հետո լողացին, դիտեցին մուլտֆիլ և հեծանիվ վարեցին:

Եղել  է մեկ զանգ, հետաքրքրվել են նախակրթարանով:

Ուսումնական ամառ

IMG_6953
Ընտրել նշված հեքիաթներից երկուսը (կամ 2-ից ավել) կարդալ, նյութ պատրաստել, ուղարկել ինձ:

Հովհաննես Թումանյան
«Անհաղթ աքլորը»
«Անբան Հուռին»
«Պոչատ աղվեսը»
«Ծիտը»
«Ճամփորդները»
«Սուտասանը»
Դոնալդ Բիսեթ
«Մոռացված ծննդյան օրը »
«Անձրևը »
«Երեք հեքիաթ »
Կարդալուց հետո խոսել/ նկարահանել կամ ձայնագել/ տպավորությունները:

Ո՞ր կերպարը դուր եկավ և ինչու՞:
Ո՞ր հեոսին կուզեիր նմանվել:
Ո՞րն է ամենազվարճալի հատվածը:
Ո՞րն է ամենատխուր հատվածը:
Փոխի՛ր հեքիաթի ավարտը:

«Իմ ամառը»
Հետևյալ թեմաներով նյութեր պատրաստել.

  • Ճամփորդություն
  • Խոհանոց
  • Տեսարժան վայրերի ֆոտոպատում
  • Բակային խաղեր
  • Քրիստոսի պայծառակերպություն (Վարդավառ)
  • Բանավոր, հետաքրքիր մաթեմատիկա
  • Բույսերի խնամք
  • Իմ կենդանին