Ստեփանը՝ աճպարար

Advertisements

Ճամբարում

30.06.2018թ.

Ճամբարում օրն ուրախ ու աննկատ է անցնում, նույնիսկ չենք չենք հասցնում հոգնել:
Ունենք երկու նոր ճամբարական:
Ինչպես միշտ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով և բարձր տրամադրությամբ գնացինք հեծանիվ վարելու:

This slideshow requires JavaScript.

2-րդ դասարանի սովորողները նորեկ ճամբարական՝ Մանեին ու Բորիսին սովորեցրեցին paint նկարչական ծրագրով նկարել:

This slideshow requires JavaScript.

Բակում ճամբարականները գլաքարերով պատկերներ պատրաստեցին և ներկեցին:

This slideshow requires JavaScript.

Ուսումնական ճամբարի առաջին օրը

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Բույսերի խնամք և մաքրություն

This slideshow requires JavaScript.

Տեխնոլոգիական աշխատանք գլաքարերով:

Ամառային ճամբար 2018

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ
Ուսումնական պլանով, ուսումնական օրացույցով որոշված մայիսի 29-ից հունիսի 8-ը ամառային ուսումնահետազոտական ճամբար է։

Ճամբարականը պետք է ունենա

  • արևապաշտպան գլխարկ
  • մարզահագուստ, մարզակոշիկ
  • լողի պարագաներ՝ լողաթափ, գլխարկ, լողազգեստ, սրբիչ
  • ուսապարկ (խուրջին)
  • անհատական թվային գործիք
  • բնապահպանական գործունեություն իրականացնելու համար աղբի տոպրակ, ձեռնոցներ

Ճամբարի առաջին շաբաթ

Ընդհանուր պարապմունք — 9:00 -9:30

29.05` երեքշաբթի

1-ին պարապմունք -9:30 -10:10 -բույսերի, միջավայրի խնամք, բակային աշխատանքներ
2-րդ պարապմունք  -10:15  — 10:55 — բանավոր մաթեմատիկա,
Sovorir.am էլեկտրոնային կայք 
Ընդմիջում — 11:00 -11:25
3-րդ պարապմունք — 11:30- 12:10 — Ընթերցանություն՝ Դոնալդ Բիսեթ. «Մթից վախեցող փոքրիկ ավտոբուսը»
4-րդ պարապմունք — 12:15 — 12:45 — Տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստում ենք կերպարներ լողափի քարերով
5-րդ պարապմունք -12:55 — 13:35-հեծանիվ

30.05` չորեքշաբթի

1-ին պարապմունք -9:30 -10:05
2-րդ պարապմունք  -10:10  — 10:55 դասական երաժշտության ունկնդրում,
Հակաբացիլ Կոմիտաս
Ընդմիջում — 11:00 -11:25
3-րդ պարապմունք — 11:30- 12:10 նկարել paint-ով
4-րդ պարապմունք — 12:15 — 12:45  տեխնոլոգիական աշխատանք՝ գլաքարերի ներկում
5-րդ պարապմունք -12:55 — 13:35 տրամաբանական խնդիրներ, զարգացնող խաղեր

31.05` հինգշաբթի

1-ին պարապմունք -9:30 -10:05 աշխատանք կավով
2-րդ պարապմունք  -10:10  — 10:55  Հակաբացիլ Կոմիտաս
Ընդմիջում — 11:00 -11:25
3-րդ պարապմունք — 11:30- 12:10  հեծանիվ
4-րդ պարապմունք — 12:15 — 12:45 Մարմնակրթություն, մարզական  խաղեր
5-րդ պարապմունք -12:55 — 13:35 ռուսերեն

1.06` ուրբաթ —Տոնական օր,  երեխաները գալիս են փուչիկներով,  պղպջակներով

1-ին պարապմունք -9:30 -10:05 Անգլերեն / ռուսերեն
2-րդ պարապմունք  -10:10  — 10:55 ընթերցանություն, քննարկում
Ընդմիջում — 11:00 -11:25
 Տոնական եռուզեռ, խաղեր, պղպջակներ, կավճանկարչություն:

Ճամբարի երկրորդ շաբաթ

4.06՝ երկուշաբթի

Բույսերի, միջավայրի խնամք, բակային աշխատանքներ,
զարգացնող խաղ՝ ոտքեր, ձեռքեր
Անգլերեն
Զրույց-քննարկում- ինչպես ենք պատրաստվում գնալ ճամփորդության
Ընդմիջում — 11:10 -11:30
 Lող, պղպջակներով խաղ
Ընթերցանություն- ռադիոթատրոնի ձայնագրություն

5.06՝ երեքշաբթի — Երկրի օր — էկո նախագծերի ամենամյա 8-րդ ստուգատես

Համեմի, բազուկի, լոլիկի, մաղադանոսի սերմերի ցանում դպրոցի ջերմոցում:
Նախապատրաստական աշխատանք՝ Համացանցից գտնել տեղեկություններ, կարդալ, քննարկել ճամփորդության մասին, տեսանյութերի դիտում
Ռուսերեն
Ընդմիջում — 11:10 -11:30
Մարզական պարապմունք
Երգ Մարիամ Մնացականյանի հետ — Հակաբացիլ Կոմիտաս
Լող

6.06՝ չորեքշաբթի

Տեխնոլոգիական աշխատանք գկաքարերի ներկում
Ծննդյան տոնի նշում
Երգ Մարիամ Մնացականյանի հետ — Հակաբացիլ Կոմիտաս
Ընդմիջում — 11:10 -11:30
Զարգացնող խաղեր, ընթերցանություն
Անգլերեն
Լող, բակային խաղեր

7.06՝ հինգշաբթի

Նախաճաշ
Ուսումնական ճամփորդություն
Օշական. բարձունքի հաղթահարում

8.06՝ ուրբաթ

Անգլերեն /ռուսերեն
Խոհանոցային գործունեություն-մրգային աղցան
Ծննդյան տոնի նշում
Ընդմիջում
11:00` Հարավի գույներ նկարչական ցուցահանդես, պատասխանատու՝ Ա. Բալջյան
11:30-12:00՝ Դաշնամուրային համերգ, , պատասխանատու՝ Գ. Գասլտյան

Լող

 

 

 

 

 

Ծնողական հավաք-սեմինար

IMG_0070
Շաբաթ օրը՝ մայիսի 26-ին, ժամը՝ 10:00-ին ծնողներին հրավիրում ենք մասնակցելու Հարավային դպրոցում կայանալիք ծնողական հավաք-սեմինարին:

Օրակարգ՝

  • Ուսումնական հունիս  Հարավային դպրոցում
  • Հեղինակային կրթական ծրագրով հաստատությունների բաց ցանցի տարածման հարթակներ
  • 2018-2019 ուսումնական պլանների ներկայացում
  • Հարավային դպրոցի կանոնադրության ներկայացում
  • Տարվա ամփոփում
  • Ճամփորդություն
  • Այլ հարցեր

Օշական. բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Օշական
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական111

Օրը՝ Հունիսի 7, 2018թ.
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 16:00
Նախագծի մասնակիցները՝ 2.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Ընթացքը՝

Հարավային դպրոցի սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

  • Մուտքագրում ենք անհրաժեշտ նյութերի ցանկը
  • Կարդում ենք տեղանքի մասին տեղեկություններ
  • Համացանցում նայում ենք եղանակի մասին տեղեկություններ
  • Առանձնացնում ենք մի քանի ազգայի խաղեր

Անելիքներ՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը,համերգային ծրագիր եկեղեցու բակում
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում, ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:

Նախապատրաստական աշխատանքներ

Ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում

Մենք պատրաստվում ենք

Վերադառնալուց հետո տեսանյութ կպատրաստենք և կտեղադրենք դասարանական բլոգում, ենթակայքում: