Թթուդրիկ

Նախագիծը նախատեսված է երրորդ դասարանում սովորողների համար:

Մուտքագրում ենք թթու դնելու համար անհրաժեշտ մթերքների ցանկը և գնում ենք գնումների:
Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները:

Մայրենի- Հորինում ենք տարբեր բանջարեղենային հեքիաթներ, նկարում ենք հեքիաթը, տեղադրում բլոգներում:

Մաթեմատիկա- Աղյուսակ ենք կազմում, գրում ենք բանջարեղենի անունը, դիմացը՝ կիլոգրամը, արժեքը, հորինում ենք խնդիրներ:

Բանջարեղենի անվանումը Քանակը (կգ) Գինը (դրամ)
     
     
     
     
     
     
     

Շրջակա աշխարհը-Սովորողներին հանձնարարում եմ  որոնողական ծրագրով փնտրել, գտնել տեղեկություններ  բանջարեղենի մասին/ որտեղ են աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունեն և այլն/, ստեղծում են բանջարեղենային նկարազարդ ընթերցարաններ, տեղադրում իրենց բլոգներում:

Դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օր՝որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձ.

Աղաջրով և ձվով:

Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Տեխնոլոգիա-գուաշով նկարում ենք բանջարեղեն, գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.