Ուսումնական աշուն. ընթերցանություն

Ես կարդացել եմ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» հեքիաթը:

1.Հեքիաթի ամենազվարճալի հատվածն էր,երբ Տրինկուլոն , Ստեֆանոն և Քանիբալը հարբած հիմարություններ էին անում:
2.Ինձ դուր եկավ ամենավերջին հատվածը,երբ Պրոսպերոն բարի դարձավ:
3.Գլխավոր հորոսը՝ Պրոսպերոն , բարի էր, հիշաչար էր:
4.Գրքի ամենազարմանալի հատվածն էր,երբ Արիելը կարողացավ բարձրացնել ծովի ալիքները:
5. Գրքի ամենատխուր հատվածն էր,երբ Պրոսպերոյին իր աղջկա հետ,նստեցրեցին ծակ նավը և ուղարկեցին բաց ծով:
6. Գիրքը ինձ սովորեցրեց,որ Պետք է լինել բարի և ներողամիտ:

Մարկ Հովսեփյան

Գրիմ Եղբայրներ «Քաջ դերձակը» 

1.Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը: Քեզ ո՞ր հատվածը դուր եկավ և ինչո՞ւ:
Հեքիաթի ամենազվարճալի հատվածը այն է որ դերձակը մի հարվածով յոթ ճանճ է սպանում և մտածում է որ նա ամենաքաջն է:
2. Քեզ ո՞ր հատվածը դուր եկավ և ինչո՞ւ:
Դերձակը գտնում է երկու հսկաներին ծառի տակ քնած: Բարձրանում է ծառը և՝սկսում է քնած հսկաների վրա քարեր նետել:Հսկաներն արթնանում են, վիճում, կռվում և սպանում են իրար: Այս հատվածը հավանեցի, քանի որ դերձակը խորամանկ եր և իր խելքով հաղթեց ուժեղ հսկաներին:
3.Նկարագրեք և բնութագրեք գլխավոր հերոսին 3-ական հատկանիշներով:
Խորամանկ, խաբեբա, ինքնասեր:
4.Գրքի ո՞ր հատվածն էր ամենազարմանալին:
Հսկան վերցնում է քարը և սեղմում: Քարից ջուր է հոսում:
5.Գրքի ո՞ր հատվածն էր ամենատխուրը:
Տխուր հատված չկար:
6.Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
Այս գրքից սովորեցի որ չիկարելի խաբել բայց կարելի է մի փոքր խորամանք լինել:

7.Ազատ պատում /հակիրճ/։
Լինում է մի դերձակ: Մի օր խփում է յոթը ճանճ է սպանում, կարում է գոտի և վրեն գրում է.
Մեկ հարվածով սպանել եմ յոթին: Ամբողջ թագավորությունով տարածում է իր հերոսությունը: Թագավորը հրամայում է սպանել հսկաներին: Էս դերձակը շատ խորամանկ է լինում և սպանում է հսկաներին, ստանում է թագավորության կեսը և ամուսնանում է արքայադստերի հետ:

Արեգ Խաչատրյան

Ես կարդացել եմ Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» հեքիաթը:

Ինձ համար ամենազվարճալի հատվածը այն էր, երբ վհուկը փորձեց Դորոթիի ոտքերից հանել մաշիկները, աղջիկը զայրացավ, և մեծ դույլով ջուրը լցրեց վհուկի գլխին։ Վհուկը տեղնուտեղը հալվեց, ջուր դարձավ։
Ինձ դուր եկավ վերջաբանը, որովհետև Դորոթիի երազանքը կատարվեց:
Գլխավոր հերոսներից մեկը Դորոթին էր, նա բարի էր, միամիտ, հավատարիմ:
Ամենազարմանալի հատվածը այն էր, երբ Դորոթին փոթորիկից հետո հայտնվեց լրիվ այլ վայրում:
Ամենատխուր հատվածը այն էր, երբ օդապարիկը պահող պարանները պոկվեցին, և Օզը ճախրեց վեր առանց Դորոթիի:
Այս գրքից սովորեցի, որ ոչ մի դեպքում պետք չէ ընկերներին մենակ թողնել:

Մարի Ավագյան

Գանձերի կղզին

1.Որն է ամենազվարճալի մասը:
Այս պատմվածքում ոչ մի զվարճալի հատված չկար:
2.Քեզ որ հատվածը դուր եկավ ինչու:
Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ Ջիմ Հոքինսը միայնակ մակույկով գնաց և կտրեց նավի խարիսխի ճոպանը, որպեսզի ծովի ալիքները հեռու քշեն նավը և կղզում մնացած ծովահենները հայտնվեն ծուղակում:
3.Նկարագրել և բնութագրել գլախավոր հերոսին երեքական հատկանիշներ:
Ջիմ Հոքինսբարի խելացի, ուշադիր:
4.Գրքի որ հատվածն էր ամենազարմանալի:
Երբ Ջիմ Հոքինսը կղզում հանդիպում է Բեն Գաննին, որը ապրել է կղզում 3 տարի միայնակ և ոչ մեկի հետ չի շփվել:
5.Գրքի որ հատվածն էր ամենա տխուրը:
Ինձ համար շատ տխուր էր այն պահը, երբ Ջիմ Հոքինիսի հայրը մահացավ:
6.Ինչ սովորեցիր  այս գրքից:
Ես այս գրքից սովորեցի, որ պետք է լինել ընկերասեր,միշտ պաշտպանել ընկերներին, հոգ տանել նրանց մասին, չարությամբ չլցվել, հարստության համար չսպանել ընկերներին:

Արես Հակոբյան

Ես կարդացել եմ Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը

Ինձ համար ամենազվարճալի հատվածը այն էր, երբ կախարդն ընկավ թոնիրը:
Ինձ դուր եկավ այն հատվածը, երբ Հենզելը լույս տվող քարերը շաղ եր տալիս գետնին՝  ճանապարհը չկորցնելու համար:
Հենզելը ճարպիկ էր, ուներ պատասխանատվության զգացում և բարի էր:
Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ խորթ մայրը ուզում երեխաներին կորցներ:
Ինձ համար ամենատխուր հատվածը այն էր, որ չար կախարդը Հենզելին փակեց վանդակում:
Ես սովորեցի այս հեքիաթից, որ չի կարելի երեխաներին կորցնել և բարին հաղթում է չարին:

Ռոբերտ Ղազարյան

Ես կարդացել եմ Գրիմ եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը

Ամենազվարճալի հատվածը այն էր, երբ խորթ մայր ստիպում էր աղջիկններին կտրել իրենց մատները և կրունկը:
Ինձ դուր եկավ այն հատվածը, երբ աղավնիները հանեցին խորթ քույրերի աչքերը և այդպես նրանք ստացան իրենց պատիժը:
Մոխրոտը գեղեցիկ համեստ և խելացի աղջիկ է:
Ամենազարմանալի հատվածը այն էր, որ Մոխրոտը քույրերի պես զարդեր և գեղեցիկ զգեստներ չխնդրեց հորից, այլ ուզեց այն ճյուղը, որը գլխարկին էր:
Ամենատխուր հատվածը այն էր, որ ընտանիքը հրաժարվեց Մոխրոտին պրահանդես տանել:
Այս հեքիաթից ես սովորեցի աշխատասիրություն,լինել համբերատար և բարի:
Գագիկ Հարությունյան

Լուսերեսն ու Վարդերեսը

Որն էր ամենազվարճաի հատվածը:
Ծիծաղալի հատվածը այն էր, որ արջը վռնչում էր, իսկ աղջիկները ծիծաղում էին:
Քեզ, որ հատվածը դուր եկավ և ինչու:
Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից: Որովհետև քույրերը չպետք է բաժանվեն իրարից:
Լուսերեսն հանգիստ էր, խելացի էր, և բարի, իսկ Վարդերեսը կոպիտ, կայտառ և աշխույժ:
Գրքի, որ հատվածն էր ամենազարմանալին:
Ամենազարմանալին այն էր, որ հրեշտակը անդունդի մոտ էր քնել:
Ինչ սովորեցիր այս գրքից:
Բարություն, երջանկություն և սիրալիություն:

Մարիա Գյոզալյան

Գրիմ եղբայրներ «Հենզելն ու Գրետելը»

Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
Ամենազվարճալի հատվածն այն էր, որ  Հենզելն ու Գրտելն ամենախորը անտառից ետ եկան իրենց փայտահայտ հայրիկի մոտ:
Քեզ ո՞ր հատվածը դուր եկավ և ինչո՞ւ:
Ինձ դուր եկավ, որ կինը մահացավ, որովետև փայտահայտ հայրիկի երեխաներին նա ուզում էր տաներ անտառ, որ կորցնի:
Նկարագրեք և բնութագրեք գլխավոր հերոսին 3-ական հատկանիշներով:
Հենզել-ուրախ, հանգիստ, վստահ
Գրենտել-վախեցած, խելացի, նիհար
Գրքի ո՞ր հատվածն էր ամենազարմանալին:
Զարմանալի հատվածը այն էր, որ տունը պատրասված է հացից, տանիքը գաթից, իսկ պատուհանները՝ շաքարից:
Գրքի ո՞ր հատվածն էր ամենատխուրը:
Ամենատխուր հատվածը այն էր, որ երկու օր երեխաները չէին գտնում իրենց տան ճանապարհը:
Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
Ես սովորեցի, որ պետք է միշտ վստահ լինել և երբեք չվախենալ չար մարդկանցից:

Առնակ Վերմիշյան

Գրիմ եղբայրներ «Բրեմենյան երաժիշտները»

Ինձ դուր էր եկել այն հատվածը, որ էշը, շունը, կատուն և աքլորը ավազակներից տունը վերցրեցին:

1.Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
Օ՜, տանը մի սարսափելի վհուկ կար, էնպես փչեց երեսիս, ճանկռտեց իր երկար մագիլներով, քիչ մնաց ուշքս գնար, իսկ դռան մոտ դանակր ձեռքին մի մարդ էր կանգնած,  անցնելիս կտրեց ոտքս, բակում էլ մի սև հրեշ կար, մահակով էնպես խփեց, որ շշմեցի, իսկ տանիքի գլխին, դատավորը նստած` գոռում էր՝ Էստե՜ղ բերեք գողին: Հազիվ կարողացա փախչել:
2.Քեզ ո՞ր հատվածը դուր եկավ և ինչո՞ւ:
Էդ օրվանից հետո ավազակները վախենում են ու այլևս չեն վերադառնում, իսկ Բրեմենյան չորս երաժիշտներին տունն էնքան է դուր գալիս, որ էլ չեն ուզում հեռանալ:
Ինձ դուր եկավ այս հատվածը,քանի-որ 4 կենդանիները ավազակներին  վախացրեցին ու իրենց տունը վերցրեցին:
3.Նկարագրեք և բնութագրեք գլխավոր հերոսին 3-ական հատկանիշներով:
Կենդանիները շատ խելացի, խորամանկ և անվախ էին:
4.Գրքի ո՞ր հատվածն էր ամենազարմանալին:

Սոսկալի ձայնից վախեցած ավազակները վեր են թռչում տեղներից` կարծելով, թե ուրվական է հայտնվել, սարսափահար փախչում են անտառ:
Ես շատ զարմացա որ, կենդանիները վախեցրեցին ավազակներին և նրանք վախեցան:

5.Գրքի ո՞ր հատվածն էր ամենատխուրը:

Ինչպե՞ս չտխրեմ, երբ վերջս եկել է,- պատասխանում է կատուն,- պառավել եմ, ատամներս թափվել են, ժամանակն է, որ նստեմ վառարանին ու մռռամ, ոչ թե մուկ բռնեմ: Տիրուհիս ուզում էր ինձ ջուրը գցի, խեղդի, բայց ես փախա: Ի՞նչ խորհուրդ կտաս, ու՞ր գնամ, ինչպե՞ս ապրեմ:
6.Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
Ես այս հեքիաթից սովորեցի, որ եթե ընկերները համերաշխ և համախմբված են լինում, նրանք կարող են հաղթել բոլորին:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s