Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Տերն ու ծառան»,«Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը»,  «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» …

Բանաստեղծություններ

«Մանուկն ու ջուրը», «Ամենից լավ տունը», «Թռչունի մտածմունքը», «Կույրերի կարծիքը», «Շունն ու կատուն», «Համբարձման առավոտ», «Գարնան առավոտ», «Աղբյուրը» , «Աշուն», «Երեք խելոք մի հին տաշտով» և քառյակներ:

Գործողությունների ընթացքը

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Նյութերը ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից:

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի ։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը ։Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսներին և ներկայացման մեջ օգտագործում:

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական ռադիոնյութերի փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Ոսկու կարասը»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Չախչախ թագավորը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Ամփոփում՝

Բերանացի արտասանում են հետևյալ բանաստեղծությունները՝ «Մանուկն ու ջուրը», «Ամենից լավ տունը», «Թռչունի մտածմունքը», «Կույրերի կարծիքը», «Մի բաց նամակ ամենքին», «Շունն ու կատուն», «Համբարձման առավոտ», «Գարնան առավոտ»:

Մեդիաբանաստեղծություններ

Ներկայացնելու ենք  մեդիաթատրոն
Հորինել ենք հեքիաթներ
Ինչ եղավ հետո

Տեսանյութերը՝ շուտով:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s