Կարդում ենք Թումանյան․ Թումանյանական օրերի ամփոփում

Untitled

Ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ` 1-3-րդ դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Ս.Խաչատրյան, Լ.Գասպարյան, Թ.Մարիմյան, Կ.Բաբուջյան, Գ.Սմբատյան, Մ.Մնացականյան

ԱմփոփումըՄարտի 21, հինգշաբթի
Ժամը՝ 10:20-13:30
ՎայրըՀ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Սիրահարների այգի

Նպատակը՝  Թումանյանական ստեղծագործություններով  ընթերցանության կազմակերպում, ընթերցանության խթանում, թումանյանական ստեղծագործությունների տարածում, ուսումնական բաց հարթակներում նախագծերի իրականացում, էկո-աշխատանքների իրականացում:

Մաս 1.

Հ. Թումանյան «Շունն ու Կատուն» ներկայացման դիտում:/Հ.Թումանյանի անվան տիկնիկային Թատրոնում/:

Մաս 2.

Կարդում ենք. /Սիրահարների այգում/:

Ստեղծագործությունների ցանկ

«Ամպն ու սարը»
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

«Կռունկներ»
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

«Մարտը»
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

«Ծաղիկներ»
― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։
«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Երգեր՝

Արդյունքներ՝
Տեսանյութը՝ Կարինե Բաբուջյանի
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s