Զատկատոնը մեր դպրոցում

Սովորողների պատումները ստորև:

Մարի Ավագյան

Գուրգեն Գրիգորյան

Մարկ Հովսեփյան

Արես Հակոբյան

Advertisements

Պարերգ «Կռունկ, հոպ տուր ու թռի»

Կռունկ, հոպ տուր ու թռի

Մասնակիցներ— Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ 
Դասվար՝
Գոհար Սմբատյան
Երաժշտության դասվանդող՝ Մարիամ Մնացականյան
Ձայնագրման ստուդիա՝ Կայ Խաչատրյան
Սեբաստիո համույթ՝ 
բլուլահար՝ Աննա Հովհաննիսյան, դափ՝ Աննա Երցյան, սազ՝ Մարիամ Մնացականյան 
Նախագծի ժամկետ- մայիսի, հունիս
Ձայնագրման օրը՝ մայիսի 23-ին

Նպատակ

  • Պարերգի ուսուցում, յուրացում
  • Համագործակցություն Սեբաստիո համույթի հետ
  • Պատրաստել կարաոկե
  • Տարածել նոր պարերգը

Ընթացքը՝
1-ին փուլում՝
Սովորողները ծանոթանում են երգի բառերին, անծնոթ բառերը օնլայն բառարանի միջոցով բացատրում:
Ծափերով սովորում են բառերը, այնուհետև սովորում և միացնում են պարի շարժումները երգին:
2-րդ փուլում՝
Paint նկարչական ծրագրով մաս-մաս նկարում են երգը, տեղադրում բլոգում՝ երաժշտություն բաժնում:
3-րդ փուլում՝
պարերգի ձայնագրություն Մայր դպրոցում
4-րդ փուլում՝
պատրաստել կարաոկե և տարածել սոցցանցերում՝ youtube, facebook, բլոգ, ենթակայք և այլն:

Արդյունքում՝ սովորողները կյուրացնեն պարերգը, կունենանք նոր պարերգի ձայնագրությունը, կարաոկեն:
Սովորողները իրենց բլոգներում կպատմեն ձայնագրության մասին տպավորությունները:

Ամփոփում՝
Սովորողները դուրս են գրել անծանոթ բառերը և օնլայն բառարանի միջոցով՝ բացատրել.

Առնակ Վերմիշյան
Նատալի Ավագյան
Անծանոթ բառեր
կալեր-հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ
չուխա-բրդյա նուրբ խավավոր գործվածքը մահուդ:Այդ կտորից կարվող երկար վերարկու:
սել-սայլ
պագըմ-համբուրել (ժողովրդական պաչել)

Սովորում ենք պարերգը

Paint-ով աշխատանքներ

Ձայնագրման ստուդիայում

Ձայնագրություն  + —

Կարաոկեի ստողծում

Սովորողների պատումները

 

 

 

Համբարձման ծեսը Սաղմոսավանում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին և  3.2 դասարանի սովորողներ

Օր՝  Մայիսի 30
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց 9:20
Վերադարձը՝ Հարավային դպրոց 16:30
Պատասխանատու`Լուսինե Գասպարյան, Գոհար Սմբատյան, Մարիամ Մնացականյան

Օգնականներ՝ Մարիամ Սարդարյան, Անուշ Ներսիսյան

Համբարձման ծեսի իրականացում, հարցազրույցների վարում Սաղմոսավան գյուղի բնակիչների հետ, կրթական փոխանակումներ`Արտաշավան գյուղի դպրոցի, 3-րդ դասարանի դասվար Հեղինե Հակոբյանի և դպրոցի սովորողների խմբի հետ:

Նպատակը`

  • Հեղինակային կրթական ծրագրի տարածում
  •  Կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական ճամփորդություն
  • Ծանոթություն ազգային ծեսերին ու տոներին
  • Հայրենագիտական, ճանաչողական

Ընթացքը

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում դիտում ենք հետևյալ նյութերը, սովորում պար-երգերը.

Տեսանյութերի հղումները ՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Համբարձման նյութեր, տեսանյութեր

Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն) – Նունե Մովսիսյան

Համբարձումը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Համբարձումը Շիրակի մարզի Հառիճ գյուղում

Համբարձումը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում

Համբարձումը Արայի լեռան ստորոտում – ֆիլմը՝ Միշա Ավդալյանի

Համբարձում – Արայի լեռան ստորոտ – ֆիլմը՝ Մարինե Մկրտչյանի

Համբարձումը նախակրթարանում

Համբարձումը Արագածոտնի մարզում

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն — Ջանգյուլումի վիճակահանությունը Հարավային դպրոց-պարտեզում

Համբարձման երգեր Ձայնադարանից

Ճամփորդության նախապատրաստական աշխատանքներ

  • տեղեկությունների փնտրում համացանցից, աշխատանք գտած տեղեկությունների հետ
  • քարտեզագրում
  • ճամփորդության կանոնների մշակում
  • անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում

 

Ճամփորդության ընթացքը՝

Հարավային դպրոցից դուրս ենք գալու 9:20-ին: Առաջին կանգառը Արտաշավան գյուղի դպրոցն է: Ծանոթանում ենք դպրոցի սովորողների հետ, շրջում դպրոցում, միասին նախաճաշում: Դպրոցի բակում ֆուտբոլ ենք խաղում: Այնուհետև միասնական քայլքով գնում ենք դեպի տառերի պուրակ, դիմացի դաշտից ծաղիկ ենք հավաքում, պսակներ հյուսում, երգում, պարում:

Շարունակում ենք քայլել դեպի Սաղմոսավան գյուղ: Գյուղում իրականացնում ենք Համբարձման ծեսը, զրուցում բնակիչների հետ: Ծեսից հետո մտնում ենք Սաղմոսավանք, երգում ենք «Հայր մերը», «Առավոտ լուսո» երգերը, մոմ վառում և դուրս ենք գալիս: Եկեղեցու բակում նստում ենք շրջանով, տարբեր խաղեր ենք խաղում, երգում, պարում, միասնական արտասանում ենք: Վերադառնում ենք Երևան 16:30-ին:

Ճամփորդության արդյունքը կներկայացնենք մեր բլոգում, սովորողների բլոգներում, ենթակայքում և այլ սոց. կայքերում՝ ուսումնական ֆիլմերի, պատումների տեսքով:

Արդյունք՝

Նախապատրաստական աշխատանք՝

Պատրաստվում ենք Համբարձման ծեսին

Պատրաստում ենք Ծաղկամայր

Հե՛յ, իմ Նազան / կարաոկեի ստեղծում/

Նախաճամփորդական խմբային աշխատանք -Տեսանյութը՝ Լուսինե Գասպարյանի

Համբարձման խաղիկներ և մանիներ

Նախապատրաստական աշխատանքները՝ սովորողների բլոգներում

Սովորողների պատումները բլոգներում

Արտաշավան գյուղի դպրոցում մաս 1-ին

Համբարձման տոնը Սաղմոսավանում մաս 2-րդ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերները Լուսինե Գասպարյանի՝

https://web.facebook.com/100006427156969/videos/2895419217348955/

https://web.facebook.com/100006427156969/videos/2895443914013152/

https://web.facebook.com/100006427156969/videos/2895465174011026/

https://web.facebook.com/photo.php?fbid=1218205388361152&set=pcb.1218207315027626&type=3&theater

https://web.facebook.com/mariam.sardarian/videos/2104151206379674/

Արտաշավան գյուղի դպրոցի դասվար՝ Հեղինե Հակոբյանի  ֆեսբուքյան էջի լուսաբանումը և դպրոցի ֆեսբուքյան էջը 

Արդյունքում սովորողը կրողը կդառնա ազգային ծեսի, երգ ու պարի, կծանոթանա ազգային սովորույթներին, կդառնա նաև տարածող, նոր ընկերներ ու ծանոթներ ձեռք կբերի:

Ճամփորդության մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ
Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան

Այվազյան Եվա
Ղազարյան Ռոբերտ
Քարամյան Ալբերտ
Հովսեփյան Մարկ
Բալասանյան Աննա
Վերմիշյան Առնակ
Հակոբյան Արես
Ավագյան Մարի
Սահակյան Տիգրան
Պողոսյան Էլիզաբեթ
Իլոյան Ստեփան
Վիրաբյան Մարիա-Թերեզա
Գրիգորյան Գուրգեն
Գյոզալյան Մարիա
Հարությունյան Գագիկ

 

Ուսումնական ճամփորդություն. Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Ճամփորդության օրը՝ մայիսի 3, ժամը՝ 10:45-13:35
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ
Ներկայացման անվանումը՝ «Շրջված երազ»՝ Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով
Բեմադրությունը՝ Նարինե Մալյանի
Դերերում՝ Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Աստղիկ Աբաջյան, Քրիստինա Հովակիմյան, Սյուզի Ադամյան

Յուրօրինակ ճանապարհորդություն դեպի մանկություն: Ներկայացում 105-ից 5 տարեկան երեխաների համար:

Խնդիրները՝
Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
Ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքներով աշխատանք)
Բնութագրելու, նկարագրելու հմտությունների զարգացում (կերպարների, հերոսների նկարագրում, բնութագրում)

Նկարագրությունը
Ճամփորդության նախապատրաստական փուլ
Ճամփորդական կանոնների քննարկում
Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը:
Ճամփորդությունից հետո սովորողներն իրենց բլոգներում պատումի տեսքով կներկայացնեն տպավորությունները:

Ամփոփում՝

Նախապատրաստական աշխատանք

Տեսանյութ

Սովորողների պատումները

Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա

Ապրիլի 27

Կլոր սեղանի ընթացքում Գևորգ Հակոբյանը ներկայացրեց կրթահամալիրի ֆինանսատնտեսական կազմակերպումը, իսկ Անահիտ Հարությունյանը՝ մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգը:
Մարիամ Մնացականյանի հետ պարեցինք ազգայի պարեր: