Մայիսի 13-ից 17-ը

IMG_2717

«Ուսումնական շրջանի ամփոփում» նախագիծ

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները կներակայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողություններն և ձեռքբերումները։

Ընթերցանություն+բլոգավարություն

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կտեղադրեն

Իմ հորինած պատմությունները։
Իմ  կարդացած գիրքը կամ սիրելի հեքիաթը:
Իմ հորինած հետաքրքիր խնդրագիրքը։
Իմ սիրելի կենդանին, թռչունը, ծաղիկը power point ծրագրով:
Իմ սիրելի երգերը

Դասարանական բլոգից կվերցնեն աշխատանքային շաբաթվա մեջ տեղադրված շաբաթվա ընթերցարանության նյութերը, կտեղադրեն իրենց անհատական բլոգներում, և  դասապրոցեսի ընթացքում կվերլուծեն տեքստը։

Տեսահոլովակի կամ պատումի տեսքով կներկայացնի իր սիրելի անկյունը և զբաղմունքը դպրոցում՝ նշելով հաշվետվություն բաժինը։

Արդյունքները կներկայացվեն դասարանական բլոգում և սովորողների անհատական բլոգներում։

«Պարերգերը հանրակրթական ծրագրում» նախագիծ

Համբարձման ծես. նախագիծ

Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանը սկզբում կծանոթացնի մեղեդուն, կսովորեցնի բառերը, հետո պարային շարժումները:

Սովորողները կբաժանվեն  խմբերի, ովքեր որ լավ են սովորել պարերը, կսովորեցնեն իրենց ընկերներին:

Պատրաստելու ենք Հեյ իմ Նազան երգը՝ կարաոկե:

Մարզական կարողությունների ցուցադրություն

Ծրագրում՝ Շարային վարժություններ, նախավարժանք
Մարզական խաղեր

1.Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

2.Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

3.Բուլավաների արանքով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

4.Ծափով` վազել
Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

5.Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Հեծանվավարություն

Բակում սովորողները հեծանիվ կվարեն՝ հաղթահարելով խոչընդոտները:

Լող

Նախավարժանք՝ ոտքերով մկրատաձև մարզանք, ոտնաթաթերի ձգում դեպի վեր: Վարժություններ՝ շնչառության պահում 5-7 վայրկյան, ջրացատկ`սովորողները հերթով լողավազանի եզրից ցատկում են ջրի մեջ՝ փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան:

Ամփոփում՝

Լողավազանում. մայիսյան հավաքի 1- ին օրը

Մայիսյան հավաքի 2-րդ օրը

Մայիսյան հավաք- Ներկայացնում են 3.2 դասարանի սովորողները

Մայիսյան 14-րդ հավաք. 4-րդ օրվա ամփոփում  Լուսաբանումը՝ Մինենա Մանուչարյանի

Սովորողների հշվետվությունները

 

 

Advertisements