Մայիսյան հավաքի 2-րդ օրը

Advertisements

Լող, մարզական խաղեր

Ջրային խաղեր՝

Ջրի միջի փոքրիկ գնդակներ փչելով հասցնել մի ծայրից մյուսը:

Սովորողները բաժանվել երկու խմբի, առաջին մասնակիցը դույլից բաժակով ջուրը է վերցնում, գլխավերևով փոխանցում է ետևի մասնակցին այնպես, որ ջուրը չթափվի:
Հաղթող է ճանաչվում այն թիմը, որի վերջին մասնակցի մոտ բաժակի մեջ շատ ջուր մնացած կլինի:

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Աղջիկ փախցնոցի

Ճամբարականները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Տեխնոլոգիա, կառուցողական խաղեր

DSCF8027+(Copiar)

Սովորենք պատրաստել նավակ թղթից.

Схема-оригами-«Парусник»

Վերցնում ենք ուղղանկյուն թուղթ։
Թուղթը ծալում ենք 2 հավասար մասերի

Ստացված ուղղանկյան դիրքը փոխում ենք լայնությամբ և այն ևս մեջտեղից թեթևակի ծալում ենք՝ նշելու համար կենտրոնը

Այժմ ուղղանկյան վերին անկյունները ծալում ենք դեպի կենտրոնական գիծը

Ստացված եռանկյան ներքևի ազատ հատվածը ծալում ենք դեպի վեր

Թուղթը շուռ ենք տալիս և մյուս երիզը ևս ծալում ենք դեպի վեր

Զգուշությամբ ստացված եռանկյունը կենտրոնական հատվածներից քաշելով, բացում ենք, ապա ծալում՝ ստանալով շեղանկյուն

Պատրաստվածքը շուռ ենք տալիս և մյուս անկյունը ևս ծալում դեպի գագաթը

Ցուցամատի և բութ մատի օգնությամբ բռնելով վերին անկյունային հատվածներից մեկից, այն քաշում ենք դեպի դուրս, ապա նույնը կրկնում հաջորդ հատվածի համար։ Ստանում ենք նավը

Մատների օգնությամբ թեթևակի բացելով նավի հատակին գտնվող գրպանիկը, այն կանգնեցնում ենք պատրաստի դիրքով.