«Մուտք» հունիսյան ճամբար

Ընդունելություն 2019-2020

«Մուտք կրթահամալիր» հունիսյան ճամբար

Հունիսի 17-ից 21-ը

Ժամը՝ 9:30-12:00

Մասնակիցները՝ կրթահամալիրի  Հարավային դպրոց-պարտեզ  ընդունվող 1-ին դասարանցիներ, որոնց ծնողները սահմանված կարգով ծանոթացել են հեղինակային կրթական ծրագրին, ուսումնական պլանին, կազմակերպպման պայմաններին, կարգերին, կնքել են ուսումնառության պայմանգիրը, կատարել են լրացուցիչ ուսուցման, կրթական ծառայությունների համար պայմանագրով որոշված վճարումները և հայտագրվել են։

Ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում։ Ճամբարը կազմակերպում են 2019-2020 ուսումնական տարվա դասվարները, ուսուցչի օգնականները։

Մուտքի ճամբարում 1-ին դասարանի սովորողները ծանոթանանում են իրար հետ, դպրոց-պարտեզին, միջավայրին, մարդկանց, պահանջներին։

Բովանդակությունը.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը գալիս է մարզական, հարմար հագնված։ Ունենում է՝

  • ուսապարկ (խուրջին)
  • լողազգեստ, սրբիչ
  • բրդուճներ+միրգ

Ճամբարները՝

Ծրագրում՝
Երկուշաբթի
17.06.2019 2թ.
 Սովորողների դիմավորում
Ընդհանուր պարապմունք
Խաղ-ծանոթացում՝ «Բարև ես եմ…»
Թաթիկանկարչություն, նկարների ցուցադրություն բակում
Ընդմիջում
Լող, ջրային խաղեր
Երեքշաբթի
18.06.2019թ.

 Սովորողների դիմավորում
Ընդհանուր պարապմունք
Բնագիտական փորձ «Փչվող փուչիկը» 
Ընդմիջում
Շրջակա միջավայրի խնամք
 Լող, ջրային խաղեր

Չորեքշաբթի
19.06.2019թ

Սովորողների դիմավորում
Ընդհանուր պարապմունք
Հեքիաթի ժամ՝ քննարկում, ձայնագրություն
Կավով աշխատանք/ ծեփում ենք հեքիաթի հերոսներին/
Ընդմիջում
Լող, ջրային խաղեր

Հինգշաբթի
20.06.2019թ

Սովորողների դիմավորում
Ընդհանուր պարապմունք
Տեխնոլոգիական աշխատանք՝ օրիգամի -թղթե  նավակ
Ընդմիջում
Կառուցողական խաղեր
 Լող, ջրային խաղեր

Ուրբաթ
21.06.2019թ

Սովորողների դիմավորում
Ընդհանուր պարապմունք
Այլընտրանաքյին նկարչություն աղով
Ընդմիջում
Լող, ջրային խաղեր

Advertisements