Ժամանակահատված՝ 2.11-ից 8.11-ը
Նախատեսված է՝ 2-րդ դասարանի սովորողների համար
Նպատակ ՝ աշնանային արձակուրդները հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:
Սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու, աշնան /եղանակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն: Անցած հեքիաթներն ու բանաստեղծությունները կենդանացնելու հմտություն:
Անհրաժեշտ միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, ձայնագրիչ:
Խնդիրներ`
- մեդիահմտությունների զարգացում,
- բանավոր խոսքի զարգացում,
- շրջակա միջավայրի ճանաչում,
- ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը:
Ընթացքը՝ սովորողն ընտրում է առաջարկվող թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը և աշխատում:
Թեմա 1. Ոսկե աշուն
Արձակուրդները լավ ժամանակահատված է օրվա տարբեր ժամերին զբոսնելու և բնության , եղանակային փոփոխությունները նկատելու համար: Լուսանկարի՛ր աշնանային ցանկացած տեսարան, որը բնորոշ է աշնանը, կամ ստեղծի՛ր տերևներից հետաքրքիր կոլաժ:
Թեմա 2. Ընթերցում ենք
- Ընտրում եք մեկը և կենդանի ներկայացնում / ռադիոնյութ, paint նկարներով, տեսաձայնագրություն-հեքիաթի ընթերցում, բեմադրություն/: Նկարահանած նյութը հրապարակվում է դասարանական բլոգում:
«Կարիճն ու գորտը», «Մուկն ու կատուն», «Նապաստակները», «Ագռավն ու աղվեսը» , «Քամին ու մժեղը»:
Թեմա 3. «Թթուդրիկի ծես»
Ընտանիքի անդամների հետ իրականացրու Թթուդրիկի ծեսը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն թթուդրիկի բաղադրիչների մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint ծրագրով, ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:
Մաթեմատիկական-Կազմում եք անհրաժեշտ բանջարեղենների ցանկ։ Բանջարեղեններն առանձնացնում եք գույներով, ձևերով, համերով…
Հորինի՛ր խնդիր: