Երգող գետակի արկածները

Նկարը ՝Ֆլորա Հովհաննիսյանի

Կար մի գետակ, նա միշտ երգում էր և գնում տարբեր երկրներ, լինում բազում տեղեր և իր ընկերների համար միշտ գեղեցիկ նվերներ էր բերում , չանտեսելով ոչ մեկին։

Արտյոմ Գևորգյան

Մի գետակ կար, որը շատ էր սիրում երգել: Մի օր նա քթի տակ երգելով հոսում էր, մեկ էլ տեսնում է դաշտում լուռումունջ աշխատող մարդկանց: Գետակին դուր չի գալիս այդ լռությունը: Նա սկսում է բարձր երգել ու մարդիկ լսելով նրան սկսում են իրենք էլ երգել:

Ֆլորա Հովհաննիսյան

Գյուղում ապրում է մի գետակ։ Նա ամբողջ օրը շրջում էր գյուղում և երգում։ Կենդանիները նրան շատ էին սիրում, որովհետև նա ոչ միայն իրենց ջուր էր տալիս, այլև լավ տրամադրություն փոխանցում։

Միլլա Մաթևոսյան

Գետակը քնից արթնացավ ու սկսեց սիրուն երգել։ Կենդանիները հենց լսեցին ուրախ-ուրախ եկան ջուր խմելու։ Գետակը ավելի ուրախացավ ։ Ու սկսեց ավելի ուրախ երգել։

Տրդատ Գաբոյան

Լինում է, չի լինում մի գետակ է լինում: Նա շատ էր սիրում երգել: Մի օր նա որոշում է գտնել մի տարածք, որտեղ կկարողանա ամբողջ օրը երգել: Նա վազեց դեպի հովիտ: Այնտեղ հանդիպեց արածող հոտին:
-Գետակ, գետակ, կանգ առ, մենք ծարավ ենք:
— Հավես չունեմ,- ասաց գետակը,- ես գնում եմ երգելու ու վազեց դեպի անտառ:
Ճանապարհին հանդիպեց ծառերին :
-Գետակ, գետակ, կանգ առ, մենք ծարավ ենք:
— Հավես չունեմ,- ասաց գետակը,- ես գնում եմ երգելու:
Անտառի վերջում նա տեսավ մի խորը փոս ու ուրախացավ:
-Գտա՛, ահա այստեղ էլ կմնամ ու կերգեմ:
Երգեց, երգեց, կեղտոտվեց, բայց ալարեց դուրս գալ և լվացվել: Երգեց, երգեց ու բորբոսեց, սակայն կրկին ալարեց դուրս գալ փոսից: Երգեց , հոգնեց, հանդարտվեց ու ճահիճ դարցավ:
Նա հասկացավ որ սխալ էր, որ պիտի իր գործով զբաղվեր: Հասկացավ, բայց արդեն ուշ էր:

Ժասմին Գրիգորյան

Կար — չկար մի գետակ կար։ Այս գետակը շատ էր սիրում երգել։ Մի օր, երբ գետակը երգելով իջնում էր սարի վրայից, նա հանդիպեց քիթը ցցած վարդին։ Վարդը սկսեց ծիծաղել գետակի ձայնի վրա։ Գետակը մի քանի անգամ զգուշացրեց, որ եթե շարունակի իրեն ծաղրել նա կբարկանա, իսկ բարկանալը վատ հետևանքներ կունենա։ Քիթը ցցած վարդը չլսեց նրան։ Գետակն էլ բարկացավ, վարարեց և արմատահան արեց վարդին։

Կատրինա Մարտիրոսյան

Լինում է, չի լինում մի գետակ է լինում: Այս գետակը կարկաչելով հոսում էր հանդերում: Հանկարծ տեսնում է գետի հունով գնացող մի դեղին տերևի: Եվ ուրախ — ուրախ ցանկանում է ծանոթանալ տերևի հետ, սակայն նկատում է, որ գեղեցիկ տերևը լաց է լինում: Գետակը հարցնում է տերևին, թե ինչ է պատահել, որ նա տխուր է: Լացակումած տերևը ասում է, որ նա կորցրել է իր ծառին և ընկերներին: Այդ ժամանակ գետակն առաջարկում է իր ընկերությունը և տերևը սիրով համաձայնվում է : Նրանք դառնում են ամենալավ ընկերները և գետակը իր նոր ընկերոջ հետ շրջում է տեսարժան վայրերով: Տերևը իրեն շատ լավ է զգում:

Լուսինե Պետրոսյան

Կար — չկար մի գետակ կար, որը շատ էր սիրում երգել։Գետակը անցնում էր անտառի միջով։ Նա ճանապարհին հանդիպում էր կենդանիներին և թռչուններին։Երգում էր և ուրախություն էր նվիրում բոլորին։Գետակի ափին աճել էին գեղեցիկ ծաղիկներ,որոնք գետակի երգից գեղեցիկ օրորվում էին և պարում։

Մարինա Վիրաբյան

Կար մի արկածային գետակ։Ամեն օրը անցնում էր արկածային և հետաքրքիր։Նա գիշեր- ցերեկ հանգիստ չուներ, սիրում էր շրջագայել ամբողջ օրը, շրջել աշխարհով մեկ: Օգնում էր ծառերին, խոտերին։ Նա այնքան գեղեցիկ էր երգում, որ իր քաղցր ձայնով արթնացնում էր բնությունը և բոլոր կենդանիներին։

Արսեն Կարապետյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.