Ուսումնական գարուն

Նախագիծն իրականացվում է երկրորդ դասարանի սովորողների հետ, գարնանային արձակուրդի ընթացքում` մարտի 22-ից 27-ը:

Նախագծի նպատակը՝ գարնանային արձակուրդները  հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից: Զարգացնել սովորողների երևակայությունը, մեդիահմտությունները, բանավոր խոսքը՝ ներգրավելով ուսումնական գործընթացի մեջը ընտանիքին:

Ընտրել  Ջաննի Ռոդարիի հեքիաթների ժողովածուից որևէ հեքիաթ: Հեքիաթը  կարդալ և ներկայացնել տեսանյութ:


Գարնանայի զբոսանք, ճամփորդություն.
Լուսանկարել գարնանային տեսարաններ, գրել տպավորությունների մասին:
Նկարներն ու մեկնաբանություններն ուղարկել իմ էլ. հասցեին:

Զատկական նյութերի պատրաստում`
Զատկական կերակուրներ պատրաստել,
հարցազրույց վերցնել «Զատիկ» տոնի մասին,
հորինել և լուծել զատկական խնդիրներ, paint նկարչական ծրագրով նկարել  հորինած խնդիրները:

Տեխնոլոգիա՝ պատրաստել այսպիսի ճուտիկ:
Խնդրիր մեծերին նկարել աշխատանքի ընթացքը, թվարկի՛ր, թե ինչ նյութեր են քեզ պետք:
Տեսանյութի հղումն ուղարկել իմ էլ. հասցեին:

Ամփոփում՝

«Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում

Զատկական խնդիրներ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.