Հաշվետվություն. քառօրյա վրանային ճամբար Սևանի «Ժայռ» լողափում

Օգոստոսի 10-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից 17 ճամբարական ուղևորվեց դեպի Սևանի «Ժայռ» լողափ՝ իրականացնելու քառօրյա ճամբարի նախագիծը: Ճանապարհն անցանք կանգառներով, ուսումնասիրելով, քննարկելով: Առաջին կանգառը Կոտայքի մարզի Արզնու կամուրջն էր: Նոր Հաճնի կամուրջը անցանք ոտքով: Երկրորդ կանգառը Հրազդան գետի մոտ էր: Ճամբարականները շատ սոված էին, և երրորդ կանգառը սովաշների համար էր՝ բրդուճուտոցի: Սևան հասնելուն պես՝ որոշեցին, թե ով որ վրանում է քնելու և սկսեցին դասավորեցին  իրերը:
Վրանային ճամբարի մեկնարկը Սևանի «Ժայռ» լողափում

Ճամբարի ամենօրյա սպասված պահերը լողն ու խարույկի շուրջ նստելն էր:
Ճամբարականները ամեն օր հավաքում էին չոր ճյուղերն ու վառում կրակը:

 

Ճամբարի երկրորդ օրը

Կարոտել ենք մայրիկներին ուղիղ եթերը ֆեսբուքյան էջում:

Ճամբարականներն իրեց հետ բերել էին ընթերցանության համար գրքեր, սեղանային խաղեր: Միասին ընթերցում կամ խաղում էին:

Ընթերցանություն Սևանի ափին

 


Ընկեր Անդրանիկն ամեն օր առավոտյան անցկացնում էր նախավարժանքը, ձգումներ, խաղում բակային, ազգային խաղեր: Լողի ժամին սովորեցնում էր ցատկեր կատարել:

Առավոտյան նախավարժանք


Ուրախ ու ակտվի ճամբարային օրերի հետ մեկտեղ ճամբարականները խնամում էին միջավայրը և օգնում սննդի կազմակերպմանը:

Անուշ քնած են վրանում:

Սևանն օրվա տարբեր պահերի

Սովորողների պատումները՝

Մերի Ղազարյան
Անգելինա Ղազարյան
Մարկ Հովսեփյան
Նատալի Ավագյան
Ստեփան Իլոյան
Մարիա-Թերեզա Վիրաբյան
Անդրե Վիրաբյան
Ավետ Մանվելյան
Դավիթ Հայրապետյան
Կարեն Մարգարյան

 

Օրվա լուսանկարները իմ ֆեսբուքյան էջում են:

 

 

Advertisements