Հ. Մալյանի թատրոնում

IMG_4713
Պատմում է Ալբերտ Քարամյանը:

Ես այսօր համադասարանցիներիս, ուսուցչուհուս հետ միասին գնացինք Հ․Մայլանի թատրոն՝ թումանյանական ներկայացումներ դիտելու։ Մենք այնտեղ դիտել ենք՝ «Կիկոսի մահը», «Բարեկենդանը» , «Մի կաթիլ մեղրը», «Շունու կատուն», «Սուտլիկ որսկանը»։ Հեքիաթների հեղինակը Հովհաննես Թումանյանն է ։ Կցանկանայի դիտել «Անբան Հուռին» հեքիաթի ներկայացումը։ Ինձ շատ դուր եկավ «Կիկոսի մահը» հեքիաթը։
Գնացի մարդի ,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վայ, Կիկոս ջան,
Վայ, որդի ջան․․

Advertisements

Դդմախնդիրներ

Սովորողները հորինել են խնդիրներ և paint-ով նկարել:

Безымянный (8)

ԴԴՈՒՄԻ ՍԱՐՔԱԾ 1

Ալբերտ (1)ImageArnak

Ճափորդություն Խնկո Ապոր գրադարան

Ճամփորդության մասին են պատմում սովորողները:

Մենք այսօր գնացել ենք Խնկո Ապոր գրադարան: Այնտեղ դիտել ենք մուլտֆիլմ և գրքեր ենք ուսումնասիրել: Այնտեղ երաժշտության տակ մենք պարել ենք: Գրադարանում շատ լավ էր:

Ռոբերտ Ղազարյան

Ընկեր Գոհարի հետ մենք դասարանով գնացինք Խնկո Ապոր գրադարան: Մենք այնտեղ արտասանեցինք իր գրած բանաստեղծությունները, դիտեցինք մուլտֆիլմ, երգ լսեցինք, հեքիաթ լսեցինք: Գրադարանի մանկական բաժնում կար հայերեն, ռուսերեն գրքեր:
Շատ հետաքրքիր անցավ, շնորհակալություն ընկեր Գոհարին:

Առնակ Վերմիշյան

Այսօր ես իմ ուսուցչուհու և ընկերների հետ գնացել էի Խնկո Ապոր գրադարան։ Այնտեղ մենք տեսանք գրքեր , դիտեցինք մուլտֆիլմ, լսեցինք հեքիաթ։ Ինձ համար շատ հետաքրքիր անցավ , ես կցանկանայի կարդալ բոլոր գրքերը։ Շատ հետաքրքիր անցկացրեցինք մեր օրը։ Ես ուրախ եմ, որ այսօր այցելեցինք Խնկո Ապոր գրադարան։ ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐ ԳՈՀԱՐ ՋԱՆ, ՈՐ ՃԱՄՓՈՐԴԵՑԻՆՔ ։

Ալբերտ Քարամյան

Հորինում են սովորողները

Սովորողները հորինել են պատմություն որևէ բանջարեղենի մասին  և այդ պատմությունը նկարել paint նկարչական ծրագրով:
Ինքնահավան սխտորը

Arnak Ինքնահավան սխտորը
Լինում է, չի լինում մի ինքնահավան սխտոր է լինում: Էս սխտորը մտածում է, որ ինքը ամենա լավն է: Ում տեսնում է գլուխ է գովում: Ասում է.
-Ես ամենալավն եմ: Ես շատ առողջարար եմ: Չկա ինձ նմանը:
Մի օր էլ հանդիպում է բազուկին և սկսում են երկուսով վիճել: Մեկն ասում է.
-Ես եմ առողջարար:
Մյուսն ասում է.
-Ո՛չ, ես եմ առողջարար:
Այնքան են կռվում, որ նրանց ձայնը լսում է ոստիկան Վարունգը: Գալիս է և ասում.
-Բավական է կռվեք: Դուք պետք է վաղուց իմանայիք, որ յուրաքանչյուր բանջարեղեն շատ օգտակար և առողջարար է:
Դրանից հետո նրանք հասկանում  և ընկերանում են:

Առնակ Վերմիշյան

Ծաղկակաղամբը

ալբերտ ծաղկակավամբ

Ծաղկակաղամբը մի օր որոշեց հյուր գնալ իր հարևան կաղամբին։ Նրանք միասին զրուցում էին իրենց օգտակարության մասին, մեկը մյուսին ասելով , որ ես ավելի սննդարար եմ, քան դու։ Նրանք սկսեցին թվարկել իրենց օգտակարությունների մասին։ Կաղամբը ասաց.
-Ես հարուստ եմ ածխաջրով և սպիտակուցով:
Իսկ ծաղկակաղամբը հպարտ ասաց.
Ես քեզանից ավելի հարուստ եմ քան դու , ես 2 անգամ ավելի շատ եմ  վիտամին C պարունակում։ Եվ այդպես մինչև երեկո վիճում էին ծաղկակաղամբն ու կաղամբը։

Ալբերտ Քարամյան

Լոլիկը

arman banjarexen

Լոլիկը կանաչ գույն ուներ: Նա ուզում էր կարմրել: Արևը, երբ դուրս եկավ, լոլիկին տաքացրեց և նա կարմիր, գեղեցիկ թուշիկներ ունեցավ:

Արման Ղուկասյան

Բազուկը

d5a1d5a4d5a1d5b4-d5a2d5a1d5a6d5b8d682d5af.png

Բազուկը  նստում  է խխունջի   մոտ և ասում.
-Այ  խխունջ, արի մի  ճամփորդության գնանք, մի լողավազան ու  մի լավ ուրախանանք…
Լողանք, մարզիչի սուլիչը լսենք ու ասածները անենք, հետո մրցենք իրար հետ։ Տեսնենք մեզնից ով կհաղթի։

Ադամ Բենսաիդ

Ճպուռը տիեզերքում

Безымянный (5)

Մի օր ճպուռը երազում հայտնվեց տիեզերքում։ Նա ճռճռալով ինքն իրեն հարցնում էր.
-Ես որտե՞ղ եմ ես հայտնվել: Այս ի՞նչ մեծ աստղեր են , մեծ արեգակ, մեծ լուսին ու մոլորակններ, իսկ ասղերը ինչքա˜ն մեծ են ու փայլուն։
Քույր լուսինն ու եղբայր արեգակը ժպտալով նայում էին ճպուռին, իսկ ամպերն էլ առել էին ճպուռին իրենց գիրկը։ Ճպուռը բացեց լայն թևերը ու սկսեց թռչել ամպից ամպ։ Թռչելով երգում էր ու ճռճռում։ Մին էլ, ըհը ընկավ ամպից և արթնացավ երազից։ Այդ ժամանակ նա ասաց․
Ինչքան գեղեցիկ էր տիեզերքը։

Ալբերտ Քարամյան