Ուսումնական գարուն. ընթերցանություն

Ընտրել Ռոդարիի հեքիաթներից մեկը, կարդալ, կարդացածի մասին կարծիք գրել, տեղադրել բլոգում:

Արեգ Խաչատրյան — Թափանցիկ Ջակոմոն

Գուրգեն Գրիգորյան — Անսխալ երկիր

Մարկ Հովսեփյան — Ամենալավ մարդը

Արես Հակոբյան — Մեկ և յոթ

Մարիա Գյոզալյան — Կապույտ լուսացույցը

Ռոբերտ Ղազարյան — Ո՞վ է հրամայում

Մարի Ավագյան — Անսխալ երկիր

Էլիզաբեթ Պողոսյան — Ցրված Ջովանիի պատմությունը

Նատալի Ավագյան- Պատմություն նկարից պոկված մկնիկի մասին

Առնակ Վերմիշյան- Սխալ արձագանք

Advertisements

«Ղ.Աղայան+Ռոդարի» նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 4-ից ապրիլի 12-ը

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները

Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների` բարու և չարի բնութագիրը, զարգացնել տրամաբանությունը, ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողություն, զարգացնել հաղորդակցական կարողությունները

Նախագծի մեկնարկը սկսում ենք  հեքիաթների ուսումնասիրությամբ` կարդում ենք, քննարկում, վերլուծում: Առանձնացնում ենք բարու և չարի կերպարների բնութագրերը: Հեեքիաթները ներկայացնում ենք դերերով` նախապես արված դերաբաշխումով:

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների աղավաղում
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործությունները

Ջանի Ռոդարիի ստեղծագործությունները

Նախագծի արդյունքները՝ բլոգում, սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։

ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՄԿՐԱՏԸ

Հորինել և նկարել են սովորողները

Լինում է, չի լինում մի մկրատ, որը ոչ մի բանից էր: Մի օր մկրատը որոշեց թռչել: Բարձրացավ սար: Սարը ոչ մի բանից էր: Մկրատը, երբ հասավ սարի գագաթին, այդ ժամանակ սկսեց ձյուն գալ: Ձյունն էլ էր ոչ մի բանից: Նա, որոշեց ոչ թե թռչել, այլ սահել սահնակով: Սահնակն էլ էր ոչ մի բանից: Ուրախ Մկրատը սարից սահեց մինչև վերջ և հասավ տուն: Տունն էլ էր ոչ մի բանից:

ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՄԿՐԱՏԸ

voch mi banic Mkraty

Լինում է, չի լինում մի մկրատ, որը ոչ մի բանից էր: Մի օր նա ուզեց գնալ ծով: Գնաց տեսավ մի նավակ, որը ոչ մի բանից էր: Նստեց այդ նավակի վրա և հասավ ոչ մի բանից կղզի: Այդ կղզում ապրում էին ուրախ կապիկներ: Նրանք մկրատին բանան հյուրասիրեցին, որը ոչ մի բանից էր: Մկրատին այնքան դուր եկավ կղզին, որ նա որոշեց ընդմիշտ մնալ այնտեղ:

Էլիզաբեթ Պողոսյան