8 -26 ճամբարի ամփոփում

Ձմեռային ճամբարի ուսումնական նախագիծ

Հունվարյան ճամբարն ըստ օրերի

Հունվարի 8
Խաղում ենք սեղանի զարգացնող, կառուցողական խաղեր: Նատալին բացատրում է «Այլկերպիկ» խաղի կանոններն ու խաղում ենք: Ամփոփելով ձմեռային արձակուրդները սովորողները pain-ով նկարեցին «Իմ ամանորյա նվերը»   թեմայով:

Խաղում ենք «Այլկերպիկ»

Հունվարի 9
Աշխատել ենք բակում՝ տե’ս այստեղ, շարունակել զարգացնող խաղերով խաղալ: Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ իրականացրել  ենք բնագիտական փորձ՝ «Հանի’ր նարնջի փրկաբաճկոնը» 

Հունվարի 10

Խաղում են զարգացնող խաղեր, երգում ենք Ավետիսներ:

 

Հունվարի 11

Ծննդյան ծեսը նշելուց հետո, սովորողները paint-ով նկարել են ծննդյան մեդիաբացիկներ և էլփոստով ուղարկել Առնակին և Դավթին: Էլիզաբեթը բացատրել է  «Կախարդական արկղիկ» խաղի կանոնները և խաղացել ենք:  Կառուցողական խաղն ավարտելուց հետո մարզվել ենք մարզադահլիճում:
Հունվարի 12
Բնագիտական փորձով շաբաթն ավարտեցինք:
Ագահ բաժակը

Ընտանեկան առաջադրանք

Արման Ղուկասյան-Փորձ Նարնջով

Առնակ Վերմիշյան- Մոմով փորձ

Դաշյան Դավիթ- Փորձ « Պայքար կրակի դեմ»

Վիրաբյան Մարիա-Թերեզա — Անտեսանելի փայտիկ

Հունվարի 15

Ընդհանուր պարապմունքից հետո կարգի բերեցինք դասարսենյակը և սկսեցինք աշխատել օրվա նախագծով: Խաղացել ենք զարգացնող, կառուցողական խաղեր, ընթերցել ենք հետաքրքիր տեղեկություններ կենդանիների մասին իսկ վերջում բակում  մարզվել ենք և մարզական խաղեր  խաղացել:

Հունվարի 16

Լողի պարապմունք Արևմտյան դպրոցում
Դիջիթեքյան հայտերի լրացում
Զարգացնող խաղեր

Հունվարի 17

Աշխատել ենք պլաստիլինով, մասնակցել ենք բնագիտատեխնիկական ֆլեշմոբին, քշել հեծանիվ և մարզվել  մարզադահլիճում:

Հունվարի 18

Փչվող փուչիկը բնագիտական փորձից հետո ընթերցել ենք հետաքրքիր տեղեկություններ:

Հունվարի 19

Ավագ դպրոցի սովորողների այցը Հարավային դպրոց:

Տեսանյութն՝  այստեղ

Ճամբարային վերջին շաբաթը ստուգատեսային էր:

22.01.18 — Մարզական ստուգատես
23.01.2018 — Հեծանվային ստուգատես
24.01.18 — Պատրաստվում ենք իսկական հարսանիքի
25.01.18 — Ճամփորդություն Մոսկվա կինոթատրոն և քայլարշավ
26.01.18 — Լողի ստուգատես և Հայ-վրացական հարսանիքի մասնակցություն:

 

Advertisements

Հազարի սածիլները. ամփոփում

Հազարի սածիլների տնկում. նախագիծ

Տնկում ենք հազարի սածիլներ

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողները փխրեցրին հողը, իսկ 2-րդ դասարանցիները տնկեցին հազարի սածիլներ: Ընկեր Շուշանի ներկայացրեց, թե ինչպես պետք է խնամեն, ջրեն, հետևեն աճին:

Հորինում ենք պատմություն՝ «Ուրախ հազարի տերևը»

2-րդ դասարանի սովորողները համացանցից գտան տեղեկություններ հազարի մասին, հետո հորինեցին փոքրիկ պատմություններ և paint -ով նկարեցին:

Դիտարկում
Այս տարի ձմեռը մեղմ էր, տաք, այդ իսկ պատճառով սովորողները հազարի տերևները չծածկեցին մոմլաթով: Ժամանակ առ ժամանակ հետևում էին աճին, մի քանիսը չորացավ, այնուամենայնիվ բերք ունեցան:

Բերքը հավաքելու ժամանակն է

Սովորողների ուրախությանը չափ ու սահման չկար, եկել էր բերքը հավաքելու ժամանակը: Նույնիսկ բաժին հանեցին հինգ տարեկաններին:
Մի փունջ մառոլը թողել են, որ սերմեր ստանան:


Սպասենք սերմնահավաքի: