Աշխատաժամանակ 30.10-3.11

30.10
09:00-09։20՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում
Ուսումնական ճամփորդություն՝ Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտ
31.10
09:00-09։20՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում
10։00-12:00՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիա. 2-րդ դասարանների դասվարների հավաք. կենտրոնական ընթերցարան
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13:00-ից Առցանց աշխատանք ուսումնական աշուն նախագծի շրջանակում
1.11
09:00-10։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում
10։00-12:00՝ ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանք
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13:00-15:00` առցանց աշխատանք ուսումնական աշուն նախագծի շրջանակում

2.11
09:00-10։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում
10։00-12:00՝ ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանք
12:00-13։00՝ պարատուն
13:00- 13:30`ընդմիջում
14:00-15:00  «Իմացումի հրճվանք» լաբորատորիա. 1-3-րդ դասարանների  դասվարների հավաք. հանդիպում Գևորգ Հակոբյանի հետ. կենտրոնական ընթերցարան

3.11
Հետազոտություն սոց. փաթեթի շրջանակներում:
Հեռավար աշխատանք Ուսումնական աշուն. նախագիծի շրջանակներում:

 

 

Advertisements

Ուսումնական պլան

hramani_85

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց 2016-2017 ուսումնական տարի
«Իմացումի հրճվանք». 5-6 տարեկանների ուսուցում
Ուսումնական պլան

Ուսումնական պլանի բաղադրիչներն են.

• մայրենի խոսքի զարգացում
• երգ-պար
• թվաբանություն
• բնագիտություն
• կերպարվեստ և տեխնոլոգիա
• մարմնակրթություն
• ռուսերեն, անգլերեն
• մեդիատեխնոլոգիաներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր), սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է։
2. Կրթական ծրագիր ընդունվում է այն երեխան (այսուհետ՝ սովորող), ում 5 տարին լրանում է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով կնքում պայմանագիր ուսումնառության մասին։
3. Դասարանում սովորողների թիվը 20-25 է։
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են։ Դրանք դպրոցի և ուսկենտրոնի ղեկավարների միասնական ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը։
5. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով։ Դասավանդողը, սովորողը դպրոցում գործածում են սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք կամ պլանշետ, տանն ունեն համացանց։ Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, էլ.գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն։
6. Մեդիագրադարանը, «Բզեզ», «Պարտեզ» կայքերը, դպրոցի գրադարանը, դասվարի բլոգը սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով։
7. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի, դասարանի տարեկան ուսումնական օրացույցով։ Դրանցով են որոշվում ուսումնական գործունեությունները, ստուգատեսները, ծեսերը և տոները։
8. Սովորողի ֆիզիկական-ֆիզիոլոգիական, առողջական, սոցիալական վիճակի տվյալները, դրանց փոփոխությունները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում։
9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է։
10. Գործունեության բոլոր ձևերը միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը։
11. Ուսումնական օրը ներառում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք՝ սահմանված կարգով և ծրագրով։
12. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի խնամքին ուղղված նախագծեր, ամենօրյա ինքնասպասարկում։
13. Ուսումնական գործունեության կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում է հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը։
14. Մայրենի խոսքի զարգացումն իրականացվում է անընդհատ՝ խթանելով սովորողի ինքնարտահայտվելու ցանկությունը։ Թատերական, երաժշտական խաղերը, ներկայացումները, բանաստեղծությունների բերանացի անելը, հեքիաթների ունկնդրումն ու քննարկումները խոսքի զարգացման կազմակերպման ձևեր են։ Գրավոր խոսքի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է երկրորդ կիսամյակում՝ բանավոր գործունեությանը զուգահեռ՝ անընդհատ բավարարելով սովորողի գրել-կարդալու պահանջն ու անհրաժեշտությունը։
15. Անգլերենի և ռուսերենի ուսուցումն իրականացնում են առաջին կիսամյակում՝ դասվարը՝ մուլտֆիլմերի, ուսուցողական ֆիլմերի, երգերի ունկնդրմամբ, էլեկտրոնային խաղերով, երկրորդ կիսամյակից, անգլերենի, ռուսերենի դասավանդողներ։
16. Բնագիտական գործունեությունը կազմված է «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից։ Բնագիտության ուսուցում իրականացվում է նաև բնության, բնական երևույթների ամենօրյա դիտարկումների, ուսճամփորդությունների միջոցով։ 17. Թվաբանությունն ամենօրյա գործունեություն է՝ բանավոր հաշվարկի, չափումների, համեմատությունների, համադրումների և հակադրումների ձևով։
18. Երաժշտական գործունեությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր։
19. Մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական գործունեությամբ՝ մարմնամարզություն, եռամարտ՝ լող, հեծանվավարություն, վազք, մարզական և բակային խաղեր։ Լողալ կարողանալը պարտադիր ուսումնական կարողություն է, որ կազմակերպվում է սահմանված կարգով։
20. Կերպարվեստ և տեխնոլոգիա գործունեությունը ներառում է նկարչությունը, ծեփը, խոհանոցային, բակային աշխատանքի, շրջակա միջավայրի խնամքի և ինքնասպասարկման աշխատանքի, ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների ընթացքում ձեռք բերած հմտությունները։
21. ՏՀՏ-ն հմտությունները ձեռք են բերվում ուսումնական գործունեության ընթացքում։
22. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, լողի, մարմնամարզության, թեթև ատլետիկայի ուսումնական գործունեությունն է, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր՝ որպես ուսումնառության պայմանագրի հավելված։
23. Ամբողջ գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է հիգիենիկ, այդ թվում՝ բացօթյա, միջավայրում։
24. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են։
25. Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառում։
26. Սովորողի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով, ծնողների մասնակցությամբ։
27. Սովորողների ամենօրյա գործունեությունը դասվարը պարբերաբար ներկայացնում է իր ուսումնական բլոգում, անհատական արժեքային համակարգի, հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, ցուցանիշները, ծնողի մասնակցությամբ, գրանցում է սովորողի աճի և զարգացման դիտարկման թերթիկում։
28. Սովորողի ուսումնական գործունեության այլ արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ստուգատեսներում, ներկայացումներում, ցուցահանդեսներում։
29. Հունիս–օգոստոս ամիսներին սովորողը կարող է մասնակցել «Ամառային պարտեզ» ծրագրին։

Անհատական ուսումնական պլան

hramani_85
Հիմնական դպրոց
Սմբատյան Գոհար
Շաբաթական անհատական աշխատաժամանակ — Գոհար Սմբատյան
Անհատական ուսումնական պլան

 

 

Առաջին կիսամյակ
Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
08:45- սովորողների դիմավորում 08:45- սովորողների դիմավորում 08:45- սովորողների դիմավորում 08:45- սովորողների դիմավորում
09:00-09:15 ընդհանուր պարապմունք 09:00-09:15 ընդհանուր պարապմունք 09:00-09:15 ընդհանուր պարապմունք 09:00-09:15 ընդհանուր պարապմունք
09:15-14:00 -Ուսումնական աշխատանք

 

09:15-14:00 -Ուսումնական աշխատանք

 

09:15-14:00 -Ուսումնական աշխատանք

 

09:15-14:00 -Ուսումնական աշխատանք

 

14:00- 16:00- ինքնակրթության կազմակերպում/Հիմնական դպրոցում/, սեմինար պարապմուններ, ակումբային գործունեություն՝ լող, հեծանիվ 14:00- 16:00- ինքնակրթության կազմակերպում/Հիմնական դպրոցում/, սեմինար պարապմուններ, ակումբային գործունեություն՝ լող, հեծանիվ 14:00- 16:00- ինքնակրթության կազմակերպում/Հիմնական դպրոցում/, սեմինար պարապմուններ, ակումբային գործունեություն՝ լող, հեծանիվ 14:00- 16:00- ինքնակրթության կազմակերպում/Հիմնական դպրոցում/, սեմինար պարապմուններ, ակումբային գործունեություն՝ լող, հեծանիվ
16:30-17:00-սովորողների ճանապարհում երթուղայիններով 16:30-17:00-սովորողների ճանապարհում երթուղայիններով 16:30-17:00-սովորողների ճանապարհում երթուղայիններով 16:30-17:00-սովորողների ճանապարհում երթուղայիններով