Մայիսի 29-ից հունիսի 2-ը. ճամբար

IMG_1558
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Միջավայրի խնամք
Խնամելու և ջրելու ենք խմբասենյակի  ծաղիկները, հավաքում փոշիները, օդափոխում դասասենյակը
10:30-11:00 — նախաճաշ
13:00-13:30 — ճաշ
15:30-16:00– ետճաշիկ
Երեքշաբթի՝ «Մայիսիկ» ստուգատես
Երկուշաբթի, հինգշաբթի` երգ, պար ընկեր Կատյայի հետ
Երեքշաբթի, ուրբաթ` աշխատանք ուսումնական գործիքով /պլանշետ, նեթբուք, նոթբուք/
Երկուշաբթի, հինգշաբթի` անգլերեն ընկեր Աննայի հետ
Չորեքշաբթի, ուրբաթ` ռուսերեն ընկեր Մարիամի հետ
Չորեքշաբթի` լող, հեծանիվ
Շաբաթվա երգեր՝ «Հոյ,նազան», « Վիճակի  երգ», « Մանդրիկ թփիկը ռեհան», «Հոյ, Մայրամա»
Շաբաթվա բառը` արև
Շաբաթվա ոտանավորը՝ «Շունը»- (վանկատում ծափերով ու դոփերով)
Հեգում ենք բառեր, վանկատում
Մարզական խաղեր — ազգային խաղեր
Բանավոր մաթեմատիկա — չափումներ, smart դաս
Տեխնոլոգիական աշխատանք

Advertisements

Բարձունքի հաղթահարում նախագիծ

IMG_3167.JPG
Նախագծի հեղինակ
՝ Գոհար Սմբատյան, Հիմնական դպրոց
Օգնական՝ Արաքս Հովհաննիսյան
Մասնակիցներ` հինգ, վեց տարեկան սովորողներ, ծնողներ
Ճամփորդության վայր` Բջնի
Ճամփորդության օրը` 28.05.2017թ.
Ճամփորդության սկիզբը`
10:00 — 17:00
«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ`  սեպտեմբերին, մայիսին։
Այն սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն է, որի ընթացքում նրանք հետազոտում, ուսումնասիրում, բացահայտում, որոշ հարցերի պատասխաններ են ստանում։
Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Նպատակ և խնդիր՝ բարձունքի հաղթահարում, ճանաչել, ուսումնասիրել, քայլել, հետազոտել Զանգուն — Հազդանը

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում

նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:

  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական ճամփորդությունների
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից /օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ/։
Նախագծի իրականացման նկարագրություն
Նախապես համացանցից գտել և սովորողներին ցուցադրել ենք բարձունքի նկարները և հակիճ տեղեկություններ, որոնք նրանք կկարդան։

  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։

Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։

  • Աշխատանքի բաժանում ենք կատարել
  • Մշակել ենք կանոններ
  • բանավոր խնդիրներ ենք լուծում
  • Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու
  • Խաղալու ենք ազգային խաղեր

 

Աշխատանքի ընթացքը

  • Մշակել կանոններ- Որպեսզի ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և անվտանգ դարձնենք նախապես կմշակենք կանոններ։
  • Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:
  • Մաթեմատիկների խումբը կհաշվի ճամփորդության ծախսերը,
    կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը․․․
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բրդուճներ և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  • Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։

Լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը ….

  • Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։
    Անհրաժեշտ իրեր՝

    • Բրդուճներ, քաղցրավենիք
    • Ջուր, հյութ
    • Արևային գլխարկ
    • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
    • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
    • Մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ, թաց, չոր անձեռոցիկ
    • Բուժական արկղիկ
    • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ
    • Մարզական գույք- օղակ, գնդակ

     Առավոտյան ընդհանուր  պարապմունք  

    Ծրագրում՝

     Բանաստեղծություններ՝
    Այ քեզ շաբաթ
    Ատամը փոխած
    Սագը
    Անտակ պարկը
    Երգեր՝
    Արև, արև եկ, եկ
    Կաքավիկ
    Նախշուն կաքավ
    Փայտե ձիուկ
    Հեյ իմ նազան
    Խաղեր՝
    Աղջիկ փախցնոցի
    Գործնագործ
    Խաշիլ ճաշ

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

Մայիսիկ

IMG_5901

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

 Անցկացման վայրը՝ Յուրի Բախշյանի այգի

Օրը՝ մայիսի 30
Սկիզբը՝ 11:00

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Մասնակիցների մուտքը գունավոր շապիկներով, գլխարկներով, խուրջին-ուսապարկերով։

Վիճակի (գուշակության) խաղ

Երեխաները շրջանով նստում են խոտերին և սկսում խաղալ վիճակի խաղը։ Նախապես թղթերի վրա գրում ենք բառեր, մաղթանքներ և լցնում քսակի կամ կճուճի մեջ։ Երեխանեից մեկը հանում է թուղթը և փորձում իրականացնել կամ ներկայացնել թղթի վրա գրված բառը կամ մաղթանքը։

Ծրագրում՝

Երգում ենք Համբարձման երգեր

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հոյ Մայրամ
Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա ա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Լուսնակը բոլորել է,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամի պարի համար
Հոյ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մանդրիկ թփիկ ըռեհան
Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Էլնինք սարերը արոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Օսկին ճակտիս շարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Վարդ-մանուշակ ճարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Սարեր, ձորեր ման արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Արևի հետ տուն արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Վիճակի երգ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ռոդարիական մարզական խաղեր

Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է իր խաղը: Մասնակիցները խաղում են բոլոր խաղերը:

Հարավային դպրոց

Խաղ 1. Մոմ
Սովորողները կանգնում են երկու շարքով:  Առաջին մասնակիցը փոքրիկ գնդակը գլանի վրա դրված  զգուշությամբ գնում է օղակի միջով անցնում և վերադառնում է: Այնուհետև ձեռքի «Մոմը» փոխանցում է հաջորդ մասնակցին: Խաղը շարունակվում է այնքան, մինչև բոլոր մասնակիցները կխաղան:
Խաղ 2. Փուչիկ
Յուրաքանչյուր սովորողի ոտքին կապում ենք փուչիկ:  Սովորողները կանգնում են երկու շարքով: Պետք է հասնել մինչև օղակը  այնպես, որ փուչիկը գետնին չդիպչի: Ում փուչիկը կդիպչի գետնին ու կպայթի, խաղից դուրս կգա:  Կհաղթի այն թիմը, ում խմբում շատ փուչիկներ կմնան:

Հյուսիսային դպրոց

Խաղ 3. Լաբիրինթ
Նախապես ծառերից  անհամաչափ կապված թելերի միջով պետք է անցնենք այնպես, որպեսզի թելերին չդիպչենք։ Պարտվում է նա, ով լաբիրինթն անցնելուց դիպչում է թելերին։

Արևմտյան դպրոց

Խաղ 4. Գնդակախաղ
Փոքրիկ սպունգե գնդակներին ամրացնում ենք ռեզինե թելեր։ Ծառին ամրանցնում ենք սպիտակ թղթեր սպունգը ներկի մեջ թրջելուց հետո նետում ենք սպիտակ թուղթը և նկարում։ Ամեն անգամ նետում է մեկը և շարունակում ընկերոջ նկարը։

Արևելյան դպրոց

Խաղ 5. Օղակախաղ
Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած։ Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը թողնելու։ Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի։ Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից։

Քոլեջ

Պարկացատկ
Սովորողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր խումբ ուենում է մի պարկ։ Սովորողները հերթով մտնում են պարկի մեջ և ցատկելով գնդակը հասցնում են նախապես որոշված տեղում, հետո՝ վերադառնում ու կանգնում վերջում։ Մյուս սովորողը պարկով ցատկելով գնում է գնդակի ետևից և այդպես շարունակ։

Հյուրասիրություն`  վարունգ

 Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց՝ Մարի Միքաելյան և ընկերներ

Մայիսյան բաց պարապմունքի նախագիծ

IMG_6029
Ժամկետ` 
Մայիսի 18:
Մասնակիցներ՝  5, 6 տարեկաններ, ծնողներ, հյուրեր:
Վայրը՝ Հարավային դպրոցի բակ:
Նպատակը` հեծանվային մարզումներ, առողջ ապրելակերպ, ուսումնական գործիքի կիրառումը 5-6 տարեկանների խմբում
Ուսումնական պարապմունքի նկարագրությունը՝
Ընկեր Հասմիկի հետ սովորողների մի խումբը  հեծանիվ կքշեն, մյուս խումբը պլանշետներով կնկարեն հեծավորդներին և կպատմնեն իրենց տպավորությունների մասին:Այս ամենն իրականացնելիս ակնհայտ կերևա, թե սովորողները որքան ինքնուրույն, վստահ են հեծանիվ վարում և տիրապետում թվային միջոցներին` պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

 

Մայիսի 15ից 20-ը

IMG_6250

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Միջավայրի խնամք
Խնամելու և ջրելու ենք խմբասենյակի  ծաղիկները, հավաքում փոշիները, օդափոխում դասասենյակը
10:30-11:00 — նախաճաշ
13:00-13:30 — ճաշ
15:30-16:00– ետճաշիկ
18.05.2017 —  Մայիսյան բաց պարապմունքի նախագիծ
Երեքշաբթի, հինգշաբթի` երգ, պար ընկեր Կատյայի հետ
Երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ աշխատանք ուսումնական գործիքով /պլանշետ, նեթբուք, նոթբուք/
Երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ` անգլերեն ընկեր Աննայի հետ
Չորեքշաբթի, ուրբաթ` ռուսերեն ընկեր Մարիամի հետ
Չորեքշաբթի` լող, հեծանիվ
Շաբաթվա բառերը` քաջ, ժամացույց
Մարզական խաղեր — ազգային խաղեր
Բանավոր մաթեմատիկա — չափումներ

Ուսումնական պարապմունքի նախագիծ: Մայիսյան ամենամյա բաց հավաք:

set_character_style-1-300x287

Ժամկետ` Մայիսի 11:
Մասնակիցներ՝  5, 6 տարեկաններ:
Վայրը՝ Հարավային դպրոցի բակ, դասարան:
Պարապմունքի նպատակը՝ Անհատական համակարգիչը 5-6 տարեկանների  խմբում:
Ուսումնական պարապմունքի նկարագրությունը՝
Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով: Կքննարկենք «Կենդանիների վեճը»  առակը, հարցերի միջոցով ևս մեկ անգամ սովորողները  կպատմեն: Սկզբում paint  նկարչական ծրագրով կնկարեն մտապահած հատվածն ու կգրեն բառեր: Այնուհետև word ծրագրով կմուտքագրեն անծանոթ բառերը: Խմբում աշխատելուց հետո դուրս կգանք բակ: Տեղում պլանշետներով  սովորողները  կլուսանկարեն բզեզ, մրջյուն, մեղու և կպատմնեն իրենց տպավորությունների մասին և կձայնագրվեն:
Վերը նշված բոլոր աշխատանքներն իրականացնելիս ակնհայտ կերևա, թե սովորողները որքան վարժ են տիրապետում թվային միջոցներին` պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
Ողջ ընթացքը կթվայանացնեմ և կհրապարակեմ դասարանական բլոգում և ենթակայքում:

 

 

Մայիսյան հավաքի աշխատակարգ 10.05-12.05.2107թ.

set_character_style-1-300x287

Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Անհատական համակարգիչը 5 տարեկանների  խմբում 
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Միջավայրի խնամք
Խնամելու և ջրելու ենք խմբասենյակի  ծաղիկները, հավաքում փոշիները, օդափոխում դասասենյակը
Բակում ջրելու ենք նոր տնկած բույսերը
10:30-11:00 — նախաճաշ
13:00-13:30 — ճաշ
15:30-16:00– ետճաշիկ

Չորեքշաբթի, 10.05.2017թ.
Ռուսերեն ընկեր Մարիամի հետ
Քայլարշավ Արևմտյան դպրոց, ճանապարհին` «Բացօթյա  մաթեմատիկա», լող
Հեծանիվ
Երկարացված օրվա ծրագիր

Հինգշաբթի, 11.05.2017թ.
Երգ-պար ընկեր Կատյայի հետ — «Վիճակի երգ»,  «Հե՜յ, իմ Նազան»,  «Մանդրիկ թփիկ ըռեհան»
Բացօթյա բանավոր մաթեմատիկա 
Հեքիաթ- «Կենդանիների վեճը»
Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով
Անգլերեն ընկեր Աննայի հետ
Երկարացված օրվա ծրագիր

Ուրբաթ, 12.05.2017թ.
Մարզական, ռոդարիական խաղեր
Ռուսերեն ընկեր Մարիամի հետ
Հեքիաթ- «Կենդանիների վեճը»
Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով
Բացօթյա բանավոր մաթեմատիկա 
Երկարացված օրվա ծրագիր