Ճամփորդությունից հետո

Այսօր մենք այցելեցինք Օշական գյուղ: Գյուղի եկեղեցում է գտնվում հայերեն այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Եկեղեցում մենք աղոթեցինք: Հետո դուրս եկանք բակ և կանգնեցինք քարե տառերի մոտ: Ես կանգնեցի Է տառի մոտ: Այնուհետև գնացինք բարձունք հաղթահարելու: Բոլորս շատ ուրախ էինք:

Էլիզաբեթ Պողոսյան

Մենք միասին գնացինք բարձր տրամադրությամբ Օշական: Մենք  բարձրացանք սար, մտանք եկեղեցի, երգեցինք «Այբ բեն գիմ», «Հարավային կողմն աշխարհի» երգերը:  Այնուհետև իջանք  ուտելու, շատ խաղալու, ծառ բարձրանալու, հետո մենք արագ հավաքեցինք և գնացինք ծաղիկ հավաքելու: Եվ մենք  վերջապես հասանք դպրոց:

Առնակ Վերմիշյան

Մենք հինգշաբթի գնացինք Օշական: Գնացինք եկեղեցի,այնտեղ մոմ վառեցինք և հաղթահարեցինք բարձունք, որտեղ առաջինը բարձրացա ես: Հետո մենք երգեցինք «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ» երգերը, որից հետո մենք մեր տառերի մոտ նկարվեցինք: Գնացինք Օշական գյուղ, այնտեղ մենք հաց կերանք, խաղեր խաղացինք և վերադարձանք դպրոց:

Ռոբերտ Ղազարյան

Advertisements

Հ. Մալյանի թատրոնում

IMG_4730
Պատմում է Առնակ Վերմիշյանը:
Մենք այսօր դասարանով գնացինք Մալյանի անվան թատրոն: Դիտեցինք «Չարն ու բարին», «Կացին ախպերը», «Կիկոսի մահը», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը», «Շունն ու կատուն», «Խելոքն ու հիմարը», «Նեսոյի քարաբաղնիսը», «Անխելք մարդը», «Մի կաթիլ մեղրը» հեքիաթների բեմականացումները: Դիտել ենք 10 ներկայացում:
Այդ հեքիաթները գրել է Հովհաննես Թումանյանը:
Ես կուզենայի նայել «Սուտասանը» հեքիաթի բեմադրությունը: Ինձ շատ դուր եկավ «Կացին ախպերը»:
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։