Ճամփորդությունից հետո

Այսօր մենք այցելեցինք Օշական գյուղ: Գյուղի եկեղեցում է գտնվում հայերեն այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Եկեղեցում մենք աղոթեցինք: Հետո դուրս եկանք բակ և կանգնեցինք քարե տառերի մոտ: Ես կանգնեցի Է տառի մոտ: Այնուհետև գնացինք բարձունք հաղթահարելու: Բոլորս շատ ուրախ էինք:

Էլիզաբեթ Պողոսյան

Մենք միասին գնացինք բարձր տրամադրությամբ Օշական: Մենք  բարձրացանք սար, մտանք եկեղեցի, երգեցինք «Այբ բեն գիմ», «Հարավային կողմն աշխարհի» երգերը:  Այնուհետև իջանք  ուտելու, շատ խաղալու, ծառ բարձրանալու, հետո մենք արագ հավաքեցինք և գնացինք ծաղիկ հավաքելու: Եվ մենք  վերջապես հասանք դպրոց:

Առնակ Վերմիշյան

Մենք հինգշաբթի գնացինք Օշական: Գնացինք եկեղեցի,այնտեղ մոմ վառեցինք և հաղթահարեցինք բարձունք, որտեղ առաջինը բարձրացա ես: Հետո մենք երգեցինք «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ» երգերը, որից հետո մենք մեր տառերի մոտ նկարվեցինք: Գնացինք Օշական գյուղ, այնտեղ մենք հաց կերանք, խաղեր խաղացինք և վերադարձանք դպրոց:

Ռոբերտ Ղազարյան

Advertisements

Թավշյա հեղափոխություն

Ավագյան Նատալին իր դասընկերների՝ Էլիզաբեթի, Ստեփանի և բակի ընկերների հետ Ազատության հրապարակում տոնում է թավշյա հեղափոխության հաղթանակը:

This slideshow requires JavaScript.

ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՄԿՐԱՏԸ

voch mi banic Mkraty

Լինում է, չի լինում մի մկրատ, որը ոչ մի բանից էր: Մի օր նա ուզեց գնալ ծով: Գնաց տեսավ մի նավակ, որը ոչ մի բանից էր: Նստեց այդ նավակի վրա և հասավ ոչ մի բանից կղզի: Այդ կղզում ապրում էին ուրախ կապիկներ: Նրանք մկրատին բանան հյուրասիրեցին, որը ոչ մի բանից էր: Մկրատին այնքան դուր եկավ կղզին, որ նա որոշեց ընդմիշտ մնալ այնտեղ:

Էլիզաբեթ Պողոսյան

Հ. Մալյանի թատրոնում

IMG_4717
Պատմում է Էլիզաբեթ Պողոսյանը:

Այսօր մենք գնացել Էինք տիկնիկային թատրոն՝ ներկայացում դիտելու: Դիտեցինք «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Խելոքն ու հիմարը», «Անխելք մարդը», «Կացին ախպերը» և այլ ներկայացումներ:
Այդ հեքիաթների հեղինակը հայ տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Դիտեցինք տասը ներկայացում:
Այսօրվա ներկայացման մեջ չկային «Սուտասանը» և «Անհաղթ աքլորը», «Չախ չախ թագավորը», «Ճամփորդները» և այլն:
Ինձ շատ դուր եկավ «Կիկոսի մահը».

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…