Բանավոր մաթեմատիկա. Մայիս

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում. Շարունակել կարդալ

Advertisements

Բանավոր մաթեմատիկա. Ապրիլ

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

17.04, 19.04

1.Մայրիկը գնեց 13 կոնֆետ: Հետո ավելացրեց ևս 19 կոնֆետ: Մայրիկն ամենաքիչը քանի՞ կոնֆետ պետք է ավելացնի, որ կարողանա կոնֆետներըը հավասարապես բաժանել վեց երեխաների  միջև:

2. Ո՞րն է  ավելորդ:
17, 27, 37, 7,  57:
42, 36, 43, 78:
59, 69, 68, 64;

3.Զատիկն ունի 6 ոտք, սարդն ունի 8 ոտք: Քանի՞ սարդը կունենա այնքան ոտք, ինչքան 4 զատիկը:

https://www.mathplayground.com/treasure_quest_hundreds_chart.html

https://www.mathplayground.com/grade_2_games.html

 

10.04, 12.04

1. Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
2.Չորս փայտիկներն ունենն 8 ծայր: Քանի՞ ծայր ունեն վեց ու կես փայտիկները:
3. Ո՞րն է  ավելորդ:
16, 26, 36, 6,  56:
81, 36, 53, 79:
69, 96, 98, 94:
4.On line խաղեր

http://www.adaptedmind.com/p.php?tagId=10
https://www.mathplayground.com/ASB_JetSkiAddition.html

https://www.mathplayground.com/ASB_PenguinJumpMultiplication.html

4.04, 6.04
Բացօթյա պարապմունք 1-ին դասարանի սովորողների հետ.
2-րդ դասարանի սովորողները խնդիրներ են հորինում, առաջինները` լուծում են և հակառակը:

Բանավոր մաթեմատիկա. մարտ

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

13.03, 15.03.2018թ.

1.Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին խոհանոց ձու ներկելու: Ընդամենը քանի հոգի գնաց ձու ներկելու:
2.Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:
3.Աննայի, Հասմիկի և Մարիի համար մայրիկը գնեց շրջազգեստներ: Աննայի շրջազգեստը ոչ կանաչ է, ոչ էլ կարմիր: Մարիինը` ոչ դեղին, ոչ էլ կարմիր, Հասմիկը` ոչ կանաչ, ոչ դեղին:
Աղջիկների շրջազգեստներն ի՞նչ գույնի են:

Բանավոր մաթեմատիկա. փետրվար

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

27.02, 01.03.2018թ.

1.Արամը 3-ներով (3, 6, 9…) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 4-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:

2.. Երեխան գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։

3. 13 հոգի պահմտոցի էին խաղում, նրանցից մեկը փակողն է : Նա կարողացավ գտնել 9 հոգու: Դեռ քանի՞ հոգու նա պետք է գտներ:

4. Գտեք օրինաչափությունը և հարցական նշանի փոխարեն գրեք ճիշտ թիվը:

10

20.02, 22.02.2018թ.

1.Օրինաչափությունը պահպանելով` ստացեք պակասող թիվը:
թվեր

2. Կենդանաբանական այգում ապրում են այնքան դեղին թութակ, որքան երկնագույն:
Երկնագույներն այնքան են, որքան կարմիրները:
Ընդամենը քանի՞ թութակ կա կենդանաբանական այգում, եթե կարմիրներն երեքն են:
3. Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:

4. Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:

5. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա:

13.02, 15.02.2018թ.

1.Առանց լուցկու հատիկ ավելացնելու տեղափոխեք 2-ն այնպես, որ ստանաք 3 քառակուսի.

111

  1. Գտնելով օրինաչափությունը, լրացրու դատարկ վանդակները:

222
3. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:

06.02, 08.02.2018թ.

1.  Նկարի վեց կատուներից որի՞ն պետք է դնես դատարկ վանդակում, որպեսզի ստանաս ճիշտ օրինաչափություն:

13

2.Վանդակում կա 3 ճագար։ Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա մեկ ճագար և մեկն էլ մնա վանդակում։
3. Հարսանիքի ժամանակ Հասմիկը, Անին և Նատալին վերցրեցին ընկույզով, կոնֆետով, ցորենի հասկով զարդարված տարոսիկներից մեկը: Ի՞նչ տարոսիկ վերցրեց Հասմիկը,եթե հայտնի է, որ Անին չվերցրեց ցորենի հասկով տարոսիկ, իսկ Նատալին վերցրեց կոնֆետով տարոսիկ:

30.01, 02.02.2018թ.

1. Գտե՛ք օրինաչափությունը և հարցական նշանի փոխարեն գրեք ճիշտ թիվը:

10
2.  Անվանի՛ր շաբաթվա 5 օրեր` առանց օգտագործելու ամսաթվեր և շաբաթվա օրերի անվանումներ:
3. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:

11

 

 

Ընտրովի մաթեմատիկա-դեկտեմբեր

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

19.12, 21.12.2017թ.

1.Ճանապարհի երկայնքով, իրարից հավասար հեռվորության վրա տեղադրված են 9 դրոշակ: Մրջյունը սկսելով առաջին դրոշակի մոտից, 3-րդ դրոշակի մոտ հասնում է 1րոպե հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում, նա քանի՞ րոպեում կանցնի ամբողջ ճանապարհը:
2.Զինվորները շարք կանգնեցին միմյանցից մեկ մետր հեռավորության վրա: Ստացվեվ 9-ը մետր երկարությամբ շարք: Քանի՞ զինվոր կար:
3.Հիվանդը պետք է խմի 4 դեղահաբ 10 րոպե ընդմիջումով: Որքա՞ն ժամանակ կպահանջվի դեղահաբերը խմելու համար:

5.12 -7.12.2017թ.

Մեկ աթոռն ունի 4 ոտք, քանի՞ ոտքեր  ունեն  7 աթոռը միասին:
Մեկ շունը ունի  2 ականջ, քանի՞ ականջներ ունեն 13 կատուները միասին:
Կարենը 4-երով (4, 8, 12…) հաշվեց մինչև 60-ը, իսկ Գեղամը՝ 3-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:
Ֆլեշմոբի առաջադրանքներ

Ընտրովի մաթեմատիկա-նոյեմբեր

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

28.11, 30.11.2017թ.
1)Ասա այն երկնիշ թվերը, որոնց գրության մեջ կա 7 թվանշանը։
2)Դերձակն ունի 16 մետր կտոր, որից նա օրական կտրում է երկուական մետր ։Քանի՞ օր հետո նա կկտրի մահուդի   վերջին   կտորը։
3)Տուփում  կան  4  գնդիկներ`  սև,  սպիտակ  և   կարմիր: Կարմիր  գնդիկները   այնքան են,  որքան  սև  և  սպիտակ  գնդիկները  միասին:  Քանի՞  սև  գնդիկ կա տուփում:

21.11, 23.11

1)Այս տարվա հուլիսին Ռոբերտը շաբաթ-կիրակիներից բացի մնացած օրերը մասնակցեց լողափնյա ճամբարին: Ռոբերտը քանի՞ օր եղավ ճամբարում:
2)Դավիթը և Արմանը միասին ունեն 6 հազար դրամ: Դավիթը Արմանից հազար դրամ շատ ունի: Քանի՞ դրամ ունի տղաներից յուրաքանչյուրը:
3) 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:
4) Արտաշեսը և Սեդան 40 խնձոր քաղեցին: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արտաշեսին մնաց 9 խնձոր, իսկ Սեդային՝ 15: Քանի՞ խնձոր էր քաղել Արտաշեսը:

14.11, 16.11

  1. Արամը 3-ներով (3, 6, 9…) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 4-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:
  2. Մանեն 3 սրբիչ փռելու համար 4 ամրակ օգտագործեց (տես նկարը):
    Քանի՞ ամրակ է անհրաժեշտ ինը սրբիչը նույն ձևով փռելու համար:11
  3. Մաթեմատիկական ֆուբուկի

7.11, 9.11