Ծնողական սեմինար

Հարգելի ծնողներ, շաբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, ժամը՝ 10:30-ին տեղի կունենա Հարավային դպրոցի 2-րդ դասարանի ծնողական սեմինար-հավաքը:

Օրակարգում՝
Սեպտեմբեր ամսվա ուսումնական նախագծեր
Ուսումնական տարվա մեկնարկ՝ օգոստոսի 30
2017-2018 ուսումնական պլան
էլեկտրոնային հասցե
Ուսումնական գրականություն
Անհրաժեշտ պիտույքներ
Դասարանական բլոգ
Սովորողների տեղափոխման երթուղիներ
Սովորողի բացակայության և բացակայության գրանցման կարգ
Սովորողի ընտրությամբ գործունեություն /երաժշտություն, տեխնոլոգիա, մարմնակրթություն, բանավոր մաթեմատիկա/
Այլ հարցեր

 

 

Advertisements

Ծնողական սեմինար-հավաք

Շաբաթ օրը ծնողական սեմինարի ընթացքում ըստ ներկայացված օրակարգի սկսեցինք աշխատել: Քննարկեցինք հունվար, փետրվար ամիսներին կատարած աշխատանքները, ընթացիկ հարցեր: Ծնողները համացանցից գտան ձեռնոց-տիկնիկի նմուշներ և սկսեցին կարել: Ընտրեցին Թումանյանի  հեքիաթի կերպարները, որպես տիկնիկներ: Ծնողները  կիսատ աշխատանքները  խոստացան տանը շարունակել, իսկ  այսօր սովորողների հետ  մի նապաստակ-տիկնիկ  ավարտին հասցրեցինք:

This slideshow requires JavaScript.

Ծնողական հավաք-սեմինար

img_3017img_7048

Հարգելի ծնողներ, շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, ժամը՝ 10:00-ին, տեղի կունենա  5-6 տարեկանների ծնողական սեմինար-հավաքը:
Վայրը` Հարավային դպրոց

Օրակարգում`
Տիկնիկագործություն-պատասխանատու` Աննա Սմբատյան
Հունվար, փետրվար ամիսների ուսումնական գործունեության ամփոփում
Մարտ ամսվա ծրագրի քննարկում, խնդիրներ, առաջարկներ, ընթացիկ հարցեր
Փետրվարի 23`« Փետրվարիկ»  ստուգատես
Այլ հարցեր

 

 

 

Սեմինար-հավաք

Այսօր  կայացավ 5 տարեկանների ծնողական սեմինարը: Ամփոփեցինք սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների  ուսումնական գործունեությունը, քննարկեցինք նոյեմբերի անելիքները և կազմակերպչական հարցերը: Այգում աշխատելուց հետո խաղացինք «Ես և դու» խաղը և ովքեր ցանկացան ընկեր Հասմիկի հետ հեծանիվ վարեցին:

This slideshow requires JavaScript.

Ծնողական սեմինար — հավաք

img_7048
Նոյեմբերի 12-ին, Ժամը 10:00-11:30
Վայրը՝  Հիմնական դպրոց

Մասնակիցներ՝ ծնողներ, ծրագրի ղեկավար, երկարացված օրվա կազմակերպիչ

Օրակարգում`

Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ուսումնական գործունեության ամփոփում
Նոյեմբեր ամսվա ծրագրի քննարկում, խնդիրներ, առաջարկներ, ընթացիկ հարցեր
Բակային աշխատանքներ, ծառատունկ, ծաղկատունկ
Կազմակերպչական  հարցեր