Ճամփորդությունը՝ ծրագրի տարածման միջոց. համագործակցություն Այնթապի հետ

Advertisements

Ճամփորդությունը՝ ծրագրի տարածման միջոց. համագործակցություն Այնթապի հետ

IMG_1966

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիում ճամփորդությունն ուսումնական գործունեության կարևոր բաղկացուցիչ է, որի միջոցով կարողանում ենք կրթահամալիրում իրականացվող ծրագրերը տարածել:

Կրթական փոխանակումներն ամրապնդում են մարդկային շփումները, փոխհարաբերությունները: Սովորողները համագործակցելով շատ հեշտ են փոխանցում իրենց հմտությունները, միմյանց հետ համատեղ աշխատելով՝ կայանում են: Համագործակցային նախագծերը նպաստում են դասավանդողների, սովորողների հետ համատեղ խմբային, անհատական ուսումնական նախագծեր իրականացելու, միասին սովորելու, իրար ճանաչելու, տարբեր կարողությունների և հմտությունների ձևավորմանը: Մեր դասարանը ևս անմասն չի մնացել և ճամփորդության միջոցով փորձել ենք համագործակցել:

Ես սկսել եմ համագործակցել Նարինե Սարգսյանի հետ, ով նախկինում աշխատել է կրթահամալիրում՝ որպես դասվար: Այժմ նա աշխատում է Արարատի մարզի Այնթապ գյուղի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցում: Մեր հանդիպումները եղել են կրթահամալիրում՝ աշնանային և գարնանային արձակուրդների ընթացքում, քանի որ այդ ժամանակ մեզ մոտ սեմինարներ էին լինում, իսկ իրենց դպրոցում՝ արձակուրդ: Քննարկել ենք, թե ինչպես ենք իրականացնում

«Իմացումի հրճվանք» ծրագիրը, վերապատրաստումները, ինչպես ենք պատրաստվում դիջիթեքին, ստուգատեսներին, ճամփորդություններին, դասարանական համերգ-ներկայացնումներին և այլն: Մեր քննարկումների արդյունքում որոշեցինք կազմակերպել ճամփորդություն և նշել Զատկի ծեսը: Եվ քանի որ Նարինեի դասարանը առաջին էր, իսկ իմը՝ երրորդ, առաջարկություն եղավ համագործակցել իրենց դպրոցի երրորդների հետ, իսկ Նարինեն մեզ հետ շրջեց և ներկայացրեց՝ հույս ունենալով, որ առաջիններն էլ կհանդիպեն մեր դպրոցում մեր առաջինների հետ: Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանի հետ կազմեցինք Զատկի ծեսի նախագիծը, ուղարկեցի Այնթապի դպրոցի դասվարներին, որ ծանոթանան ծրագրին: Իսկ մենք՝ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Սովորողները համացանցից գտան Այնթապ գյուղի մասին տեղեկություն, google maps ծրագրով գծեցին ճանապարհը, որպեսզի պատկերացնեն, թե որքան է ճանապարհի հեռավորությունը, քանի րոպեից կհասնեն, բլոգներում գրեցին, թե ինչպես են պատրաստվում գնալ ճամփորդության: Տաբեր հատիկեղենով՝ ոսպով, լոբով, գարիով, ցորենով ցանեցին ածիկներ և հետևեցին ածիկացանի աճին: Սովորեցին զատկական ասիկներ, հանելուկներ և պատրաստեցին ակլատիզ, իսկ երգերն ու պարերգերը զատկածառ պատրաստելով սովորեցին ընկեր Մարիամի հետ: Որպես նվեր սովորողները թաղարների մեջ տնկեցին քլորոֆիտում տեսակի ծաղիկներ, իսկ հյուրասիրության համար պատրաստեցին ադիբուդի, հետո նախապես գաթայի բաղադրատոմսը գրեցին բլոգներում և տիկին Անուշի օգնությամբ ճամփորդությունից մեկ օր առաջ թխեցին երեք շատ համեղ գաթաներ:

Եկավ ճամփորդության օրը, և մենք բարձր տրամադրությամբ ճամփա ընկանք: Ճանապարհին ցուցանակները կարդալով, երգելով շատ արագ հասանք Այնթապ գյուղ: Մեզ շատ ջերմ ընդունեցին և ուղեկցեցին դպրոցի դահլիճ: Ծեսն իրականացրինք մի քանի փուլով.

Սկզբում ընկեր Մարիամը սովորեցրեց զատկական երգերի բառերը, պատմեց զատկատոնի մասին, այնուհետև սովորողների մի խումբը ցանեց ածիկներ: Տոնը շարունակվեց բակում և ներկայացրին սովորած երգերը, պարերգերն ու ասիկները: Կազմակերպեցին հյուրասիրություն և շրջայց՝ եղանք գրադարանում, նախակրթարանում, դասարաններում, իսկ վերջում քայլեցինք դեպի գյուղի մատուռ: Այնթապի դպրոցի 7, 8-րդ դասարանի լրագրողները զատկատոնը նկարահանեցին, հարցազրույց վերցրին և իրենց դպրոցի ֆեսբուքյան էջում լուսաբանեցին: Վերադարձին երրորդցիները մեզ նվիրեցի Մանկական Աստվածաշունչ: Իսկ 3.2 դասարանի սովորողները վերադառնալուց հետո իրենց բլոգներում լուսաբանեցին ճամփորդության մասին իրենց տպավորությունները: Նշեմ, որ վերադարձից հետո, օրեր շարունակ սովորողները համեմատում, քննարկում էին կրթահամալիրի և Այնթապ գյուղի դպրոցի տարբերություններն ու մեզ համար անսովոր պայմանները, սակայն հավանեցին դահլիճի գունավոր լույսերը, միջանցքի մոլորակների պաստառը: Մեր համագործակցային ուսումնական ճամփորդությունը հաջողվեց և կարծում եմ՝ լինելու է շարունակական, քանի որ պայմանավորվեցինք, որ հաջորդ քայլը իրենց այցելություն է լինելու մեր կրթահամալիր: Այս ճամփորդության ընթացքում լուծվեցին մի շարք խնդիրներ և համագործակցության արդյունքում մեր հմտություններն ու կարողությունները կրկնապատկվեցին, փոխվեցին սովորողների աշխարհընկալումը,  ընկերների նկատմամբ  պատասխանատվության զգացումը, դրսևորեցին ինքնուրույնություն, նպաստեց մեդիահմտության, ուշադրության, խոսքի զարգացմանը:

 

 

5-6 տարեկանների անհատական ուսումնական մեդիագործիքը

IMG_5283

http://dpir.mskh.am/hy/node/1447

Խմբագիր` Արևիկ Ներսիսյան

Ծանոթանում ենք գործիքի հետ

2010 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` որպես դաստիարակ: 2016 թվականին 5 տարեկանների հետ աշխատելու առաջարկ ստացա:
Սկզբում նրանց հետ հանդիպում էի շաբաթը մեկ անգամ: Ծանոթանում էինք, ընկերանում, սովորում ու խաղում միասին:
Խաղերի ընթացքում օգտածործում էինք այն, ինչ ընկնում էր ձեռքներս: Սովորողներն ամեն ինչ որպես խաղալիք էին ընկալում: Հերթական հանդիպման ժամանակ ասացի, որ մենք պլանշետներ ենք նվեր ստացել:
Պլանշետներն էլ նրանց համար հերթական խաղալիքներից մեկն էին: Ես չփորձեցի նրանց հակառակը համոզել, քանի որ մեր մակնավարժության սկզբունքներից է`սովորել խաղալով: Հենց այդպես էլ արեցինք: Ոմանք պլանշետներն առան ձեռքներն ու փորձեցին միացնել, իսկ մի մասն էլ դիմեց իմ օգնությանը:  Միացնելուց հետո սովորողներին ցույց տվեցի, թե ինչպես պետք է  բացել paint նկարչական ծրագիրը: Բացեցին ծրագիրն ու բղավեցին, որ կարողանում են մատով գրել: Աշխատելու ընթացքում պարզվեց, որ 1-2 սովորող նկարչական ծրագրին արդեն ծանոթ է: Ինձ էլ ուրախացրեց այն, որ նրանք դարձան իմ օգնականները: Միասին սովորողներին ծանոթացրինք գործիքների հետ, ցույց տվեցինք` ինչպես աշխատել դրանցով և ինչպես պահպանել նկարած նկարը: Մի քանի օր այդպես աշխատելուց հետո ասացի, որ նկարելու ենք ոչ միայն paint նկարչական ծրագրով, այլ նաև պլաշետի ֆոտոխցիկով: Բակում եռուզեռ սկսվեց. միացրին և սկսեցին խաղալ դրանցով` նկարում էին իրար, միջատներին, քարերը, ծառերն ու ծաղիկները: Յուրաքանչյուր նկար նկարելուց հետո նայում էին, ինձ էին ցույց տալիս: Մի մասն ուրախանում էր, որ պատկերն ամբողջությամբ է նկարել, մյուսները դժգոհում էին, որ լավ չի ստացվել, և նորից էին նկարում: Օրեր շարունակ փորձում էին հմտանալ այս գործում: Արդեն իրենք էին ինձ առաջարկում, թե ինչ նկարեն: Եվ ահա մի օր էլ ցանկություն հայտնեցին նկարել նախակրթարանի սաներին, ովքեր հեծանիվ էին վարում: Դուրս եկանք միջանցք, նկարեցինք նրանց ու անցորդներին:

Մաթեմատիկա` նոր ուսումնական գործիքով

Մաթեմատիկական գործունեության ընթացքում արդեն ճանաչում էին երկրաչափական պատկերները: Որոշեցինք դրանց շուրջ խաղեր խաղալ: Սովորողներն իրենք դարձան շրջան, քառակուսի, եռանկյունի: Հետո դրանք պատկերեցին ավազի վրա, կառուցեցին փայտիկներով, թելերով, կավով, ծեփամածուկով: Այնուհետև պլանշետի paint նկարչական ծրագրով նկարեցին տարբեր առարկաներ, որոնք կազմված էին երկրաչափական պատկերներից : Օրինակ`արևը կազմված էր շրջանից, տունը` քառակուսուց և եռանկյունուց: Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը սովորողներն արդեն բավարար տիրապետում էին մեդիագործիքին` կարողանում էին միացնել, անջատել այն, բացում էին իրենց ծանոթ ծրագրերը, աշխատում դրանցով, իսկ վերջում պահպանում էին:

Ուսումնական տարաբնույթ գործունեություն

Սեպտեմբեր ամսից սկսած դասարանի բոլոր սովորողները դպրոց էին հաճախում իրենց անհատական նեթբուք-նոթբուքներով: «Տիեզերք» նախագծի շրջանակում դիտումների, զրույց-քննարկումների միջոցով մի շարք տեղեկություններ ստացան արևի, լուսնի, աստղերի, ամպերի մասին: Դիտեցին այդ ամենի մասին պատմող մուլտֆիլմներ, նկարեցի մոլորակներ, լուսաբաց, գիշեր: Սովորեցին «Գիշեր» բանաստեղծությունը և հորինեցին հանելուկներ, փոքրիկ պատմություններ: Արդյունքում ստեղծվեցին մոլորակների ֆոտոշարքն ու ռադիոնյութը:

Արդյունավետ ու հետաքրքիր օր ստացվեց, երբ որոշեցինք աշխատել Հարավային դպրոցի լանջերին: Աշնանային գույները քննարկելով` հարմար տեղավորվեցին լանջերին ու գույնզգույն աշուն նկարեցին:
Աշխատանքի ընթացքում ինձ ուրախացնում էր ոչ միայն այն, որ հմտորեն աշխատում էին մեդիագործիքներով, այլ նաև այն, որ կարողանում էին համագործակցել միմյանց հետ: Մեկը մյուսին օգնելով`նկարեցին աշնանային տրամադրություն:

Երբ սովորողներն արդեն բավականին վարժ աշխատում էին համակարգչի paint ծրագրով և կարողանում էին լուսանկարել, ցանկություն առաջացավ ընտանիքի անդամներին մասնակից դարձնել այս գործընթացին: Օրինակներ ընտանեկան նախագծերից.

Մեղու
Մայրամուտ
Ամանորյա մեդիաբացիկներ

«Սովորող- սովորեցնող» նախագծի շրջանակում աշխատեցինք Հարավային դպրոցի առաջին և  երրորդ դասարանների հետ: Հյուր գնացինք առաջին դասարանցիներին: Միասին կարդացինք էլեկտրոնային գրատախտակին նրանց մուտքագրած բառերը: Երրորդ դասարանի սովորողները սովորեցրին 6 տարեկաններին մտնել տարբեր սոցիալական ցանցեր` դպրոցի կայք, ենթակայք, գրադարան և դասարանական բլոգ:
Այնուհետև կարդացինք նրանց մուտքագրած բառերն ու բառակապակցությունները:
Ավագ ընկերների աշխատանքով ոգևորված`սովորողները նույնպես մուտքագրելու ցանկություն հայտնեցին:
Մինչ էլեկտրոնային այբբենարան ստեղծելը` որոշեցինք ուսումնասիրել կրթահամալիրի մեդիագրադարանում, «Պարտեզ» ամսագրում, «Բզեզ», «Իմացումի հրճվանք» ուսումնական կայքերում տեղադրված մեդիաայբբենարանները: Ուսումնասիրելուց հետո կարդացինք, քննարկեցինք, մենք էլ հորինեցինք:
Սովորողների հետ սկսեցինք  ստեղծել մեր էլեկտրոնային այբբենարանը: էլեկտրոնային այբբենարանի յուրաքանչյուր էջն ունի իր բառը, որն ինչ-որ կերպ առնչվում է սովորողի առօրյայի և այն միջավայրի հետ, որտեղ նա ապրում է։
Նկարներն ուրախ էին ու գունեղ։
5 տարեկանների առաջին մեդիաընթերցարանը
Թվադարանը
Մեդիաաբբենարանը
Մեր ընթերցանության անկյունը

Անհատական ուսումնական գործիքով ուսուցման այս ձևն ունի մի շարք առավելություններ.

  • ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր է դառնում
  • նպաստում է խմբային աշխատանքին
  • զարգանում են սովորողների.
    • մեդիահմտությունները, ուշադրությունն ու մտածողությունը
    • վերլուծելու և համադրելու կարողությունը
    • երևակայությունը
    • բանավոր և գրավոր խոսքը:

Այսպիսով, տարին մեզ համար հաջողված էր: Սովորողները գրեթե մեդիագետ են. կարողանում են միացնել-անջատել համակարգիչը, լուսանկարել, նկարել, մուտքագրել և պահպանել աշխատանքները: Հաջորդ տարի ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր գիտելիքներ, հմտություններն ու կարողությունները:

Գիտագործնական հավաք

img_4267
Նախակրթարան և տարրական դպրոց, նախակրթարան և հիմնական դպրոց սովորողների անցումը

Մանկավարժական աշխատանքս սկսել եմ նախակրթարանից: Երկար տարիներ է, ինչ աշխատում եմ 2-4 տարեկանների խմբում:  Նախակրթարանում աշխատանքը յուրացնելը և կատարելագորելը հանգեցրեց նրան, որ հնարավոր և գուցե նաև անհրաժեշտ դարձավ, նախակրթարանից կրտսեր դպրոց անցումը: Առաջարկը վաղուց էր եղել, բայց այս տարի ինձ համար միտքը հասունացավ և հնարավոր ու շոշոփելի դարձավ: Ծրագրի ղեկավար Շամիրամ Պողոսյանի հետ քննարկումից հետո որոշեցինք, որ նախակրթարանի իմ սաների հետ ես կշարունակեմ աշխատել հինգ տարեկանների խմբում:

Սկսեցի ուսումնասիրել հինգ տարեկանների և դասվարերի բլոգները, հետևել 1-3 դասարանների ֆլեշմոբերին:

Մեկ կիսամյակի աշխատանքային փորձից հետո անդրադարձ եմ կատարում իմ որոշմանը` քննարկելով դրա դրական ու բացասական կողմերը:

Նախակրթարանի դաստիարակից հինգ տարեկանների խմբի դասվար անցումն սաների հետո նաև սովորողների համար ապահովում է մի շարք առավելություններ:

Սաների, հետո նաև սովորողների միջավայրը հիմնականում չի փոխվում: Թեև նրանք տեղափոխվում են, բայց շարունակում են սովորել իրենց խմբի նման դասասենյակում:

Ծնողներն, ովքեր արդեն ճանաչում էին և վստահում իրենց դաստիարակին, սիրով համաձայնում են, որ իրենց երեխան շարունակի ուսուցումը նույն կրթահամալիրում:  Նախակրթարանի տարիներին ծնողներն ու սաներն արդեն ծանոթ էին կրթական ծրագրերին, որն էլ հեշտացնում է դասվարի աշխատանքը:

Նախակրթարանի դաստիարակից հինգ տարեկանների խմբի դասվար անցումն  ինձ համար ապահովեց մի շարք առավելություններ:

Ամենից առաջ ես շատ լավ ճանաչում էի սաներին, նրանք ունեին կրթահամալիրում անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ, բերանացի գիտեին ծրագրային բոլոր բանաստեղծությունները, երգերը, պարերը..

Ծանոթ էի ծողներին, վայելում էի նրանց վստահությունը, ինչը ևս նպաստող հանգամանք է:

Համագործակցում էի հինգ տարեկանների, մեկից երրորդ դասարանների դասվարների հետ, ծանոթ էի նրանց բլոգներին, ծրագրերին, անհրաժեշտության դեպքում դիմել եմ և մշտապես ստացել եմ անհրաժեշտ օգնություն:

Այս ամենը չէր կարող չանդրադառնալ նաև սովորողների քանակի վրա: Խոսքս տեսանելի դարձնելու համար բերեմ օրինակներ նախորդ տարիներից, երբ դասվարները բավական փորձառու էին, սիրված, բայց նախակրթարանի ծնողների մեծ մասը նրանց չէր ճանաչում, իսկ սաներն էլ շատ քիչ էին նրանց հետ առնչվել, տարեվերջի մի քանի ամիսը , այն էլ շաբաթը մեկ անգամ :

2013- 2014 ուստարում նախակրթարանից Անահիտ Աղասյանի 5 տարեկանների դասարան է անցում կատարել  15 սան, իսկ  2014-2015 ուստարում Տաթև Մելքոնյանի դասարան  9 սան: Անցյալ տարվա  Լուսինե Նազարյանի հինգ տարեկանների խումբը չկայացավ:
Այս տարի նախակրթարանի 18 սան  ինձ հետ անցում կատարեց հինգ տարեկանների դասարան: Ամռան ընդունելության ընթացում ևս 9 սովորող  դիմեց և խումբը համալրվեց:

Հինգ տարեկանների խմբում  նախագծերն իրականացրել եմ ըստ ուսումնական պլանի, կարգի և կրթական օրացույցի:
Յուրաքանչյուր չորեքշաբթի մասնակցել ենք լողի և հեծանվի պարապմունքի: Երեքշաբթի, հինգշաբթի  մասնակցել ենք երաժշտության պարապմունքի:
2016թ.սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվություն:

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

1.Ես — Ես նախագիծ
2.Տիեզերք — Տիեզերք նախագիծ
3.Բարձունքի հաղթահարում — Բարձունքի հաղթահարում
4. 29.09.2016 —   Սեպտեմբերիկ ստուգատես

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

1.Կոմիտասյան օրեր- Հոկտեմբերի 1-ից 7-ը
2.Խնկոյանական օրեր- Հոկտեմբերի 3-ից 30-ը
3. 27.10.2016- Հոկտեմբերիկ ստուգատես

4.Հոկտեմբերի 17ից-21ը —Եռամարտի ստուգատես

Նոյեմբեր ամսվա նախագծեր

1.Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը- Նոյեմբերի 14-ից 19-ը
2. 24.11.2016-Նոյեմբերիկ ստուգատես
3. 25.11.2016 —«Լավաշթխիկի ծես» նախագիծ

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

1.Ամանոր- Դեկտեմբերի 23
2. 22.12.2016-Դեկտեմբերիկ ստուգատես
3. Ճամփորդություն-Ամանորյա ներկայացում` «Ծովահեն պինգվինները»

Պատրաստվում ենք մասնակցել Բնագիտատեխնիկական և Մարմնամարզական ստուգատեսների , նաև նյութեր կուղարկենք  Հանրակրթական Դիջիթեքին:

Սովորողները մի շարք կարողություններ և  հմտություններ են ձեռք բերել: Ամեն օր մասնակցում ենք ընդհանուր պարապմունքին: Ամիսը մեկ անգամ ճամփորդել ենք: Սկսել ենք տառաճանաչությունը, սովորողները կարողանում են մուտքագրել, կարդալ սովորած բառերը: Լողում են թևիկներով, հեծանիվ են քշում: Մեր սովորած երգերը, պարերը, տեխնոլոգիական աշխատանքները, բանաստեղծությունները ներկայացրել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետու «Ամսիկ» ստուգատեսի ընթացքում:  Նաև Մեղու խաղ-բանաստեղծությամբ ներկայացել ենք Մեդիաուրբաթին:
Հինգ տարեկան կարելի է ասել արդեն  6 տարեկան ուրախ, ակտիվ, աշխույժ, ճարպիկ սովորողները օրեցօր մեծանում են ու զարգանում: