Դիմանկար

Ու՞մ մայրիկն է:

Advertisements

Ձոն կամ մայրիկատոն

Ժամանակահատված՝ մարտի 6-ից ապրիլի 10-ը
Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ
Նպատակ՝

  • մեդիաբացիկների ստեղծում
  • գովք մայրիկներին

Խնդիրներ՝

  • բանավոր  խոսքի զարգացում
  • ազատ‚ անկաշկանդ մտածելու‚ երևակայելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորում
  • մեդիահմտությունների զարգացում

Ընթացք`
Մայրենի
Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/:
Սովորողները մայրիկներին գովք, շնորհավորանք, բարեմաղթանքներ կասեն:
Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ:

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների և այլնի մասին /սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը/
Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա
Համակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն, կմուտքագրեն բարեմաղթանքներ, ցանկություններ և կունենանք մեդիաբացիկներ:
Կնկարեն մայրիկների դիմանկարները՝ Paint-ով, գուաշով:

Այս ամենի արդյունքում կունենանք մեդիաբացիկներ, բացիկներ,  որոնք կնվիրենք մայրիկներին, իսկ տեսանյութն ու ռադիոնյութը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:

Իմ մայրիկը գարնանը

Տեխնոլոգիայի դասավանդող` Աննա Սմբատյանը առաջարկեց «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի  մեկնարկի  օրը բակում անցակցնել գարնանային պլեներ` նկարելով «Իմ մայրիկը գարնանը» թեմայով: Սովորողները սիրով նկարեցին, իսկ այդ ընթացքում մեզ միացան տիար Բլեյանն ու ընկեր Շամիրամը: Մենք բարձր տրամադրությամբ վերադարձանք խումբ և սովորոցինք «Գարուն» բառը:
Աշխատանքները կցուցադրվեն Հարավային դպրոցի ցուցասրահում, մարտի 16-ին:

Մայրիկ ջան, տոնդ շնորհավոր

Սովորողները մայրիկատոնի առթիվ շնորհավորում  և բարեմաղթանք- ցանկություններ  են ասում մայրիկներին: Արդեն գիտեն իրենց մայրիկների ծննդյան օրն ու ամիսը:
Սիրելի մայրիկ, տոնդ շնորհավոր: