Ճամփորդությունից հետո

Այսօր մենք այցելեցինք Օշական գյուղ: Գյուղի եկեղեցում է գտնվում հայերեն այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Եկեղեցում մենք աղոթեցինք: Հետո դուրս եկանք բակ և կանգնեցինք քարե տառերի մոտ: Ես կանգնեցի Է տառի մոտ: Այնուհետև գնացինք բարձունք հաղթահարելու: Բոլորս շատ ուրախ էինք:

Էլիզաբեթ Պողոսյան

Մենք միասին գնացինք բարձր տրամադրությամբ Օշական: Մենք  բարձրացանք սար, մտանք եկեղեցի, երգեցինք «Այբ բեն գիմ», «Հարավային կողմն աշխարհի» երգերը:  Այնուհետև իջանք  ուտելու, շատ խաղալու, ծառ բարձրանալու, հետո մենք արագ հավաքեցինք և գնացինք ծաղիկ հավաքելու: Եվ մենք  վերջապես հասանք դպրոց:

Առնակ Վերմիշյան

Մենք հինգշաբթի գնացինք Օշական: Գնացինք եկեղեցի,այնտեղ մոմ վառեցինք և հաղթահարեցինք բարձունք, որտեղ առաջինը բարձրացա ես: Հետո մենք երգեցինք «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ» երգերը, որից հետո մենք մեր տառերի մոտ նկարվեցինք: Գնացինք Օշական գյուղ, այնտեղ մենք հաց կերանք, խաղեր խաղացինք և վերադարձանք դպրոց:

Ռոբերտ Ղազարյան

Advertisements

Օշական. բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Օշական
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական111

Օրը՝ Հունիսի 7, 2018թ.
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 16:00
Նախագծի մասնակիցները՝ 2.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Ընթացքը՝

Հարավային դպրոցի սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

  • Մուտքագրում ենք անհրաժեշտ նյութերի ցանկը
  • Կարդում ենք տեղանքի մասին տեղեկություններ
  • Համացանցում նայում ենք եղանակի մասին տեղեկություններ
  • Առանձնացնում ենք մի քանի ազգայի խաղեր

Անելիքներ՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը,համերգային ծրագիր եկեղեցու բակում
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում, ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:

Նախապատրաստական աշխատանքներ

Ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում

Մենք պատրաստվում ենք

Վերադառնալուց հետո տեսանյութ կպատրաստենք և կտեղադրենք դասարանական բլոգում, ենթակայքում:

Ճամփորդություն

IMG_4717
Պատմում է Արման Ղուկասյանը
Այսօր մենք գնացել էինք Հ.Մալյանի անվան թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք «Կիկոսի մահը», «Սուտլիկ որսկանը», «Կացին ախպերը» «Բարեկենդանը»: Այս հեքիաթները գրել է Հովհաննես Թումանյանը: Դիտեցինք տասը ներկայացում: Շատ կուզեի դիտել «Չարի վերջը»: Իսկ ամենաշատը դուրս եկել է «Կիկոսի մահը»:

Ճամփորդություն

IMG_4719Պատմում է Մարի Ավագյան:

Մենք այսօր գնացել էինք Մալյանի անվան  թատրոն: Այնտեղ դիտել ենք «Բարեկենդանը», «Շուն ու կատուն», «Խելոքն ու հիմարը», «Անխելք մարդը»,«Կիկոսի մահը», «Մի կաթիլ մեղրը» և այլն : Դիտեցինք 10 հեքիաթ : Այդ հեքիաթները գրել է Հովհաննես Թումանյանը: Կցանկանայի դիտել «Կռնատ աղջիկը» հեքիաթի  ներկայացումը: Ինձ դուր եկավ «Խելոքն ու հիմարը»:
Ինձ դուր եկավ այս հատվածը.
Մին , երկու զարկում է. Պատերից մի քանի քար են վեր ընկնում : Դու մի ասիլ հնուց էդ պատում գանձ է եղե պահած: Քրերը որ վեր են ընկնում ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում: