Իմ տունը

Ներկայացնում է Ավագյան Մարին:

 

Безымянный (12)

Advertisements

Ճամփորդությունից հետո

Այսօր մենք այցելեցինք Օշական գյուղ: Գյուղի եկեղեցում է գտնվում հայերեն այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Եկեղեցում մենք աղոթեցինք: Հետո դուրս եկանք բակ և կանգնեցինք քարե տառերի մոտ: Ես կանգնեցի Է տառի մոտ: Այնուհետև գնացինք բարձունք հաղթահարելու: Բոլորս շատ ուրախ էինք:

Էլիզաբեթ Պողոսյան

Մենք միասին գնացինք բարձր տրամադրությամբ Օշական: Մենք  բարձրացանք սար, մտանք եկեղեցի, երգեցինք «Այբ բեն գիմ», «Հարավային կողմն աշխարհի» երգերը:  Այնուհետև իջանք  ուտելու, շատ խաղալու, ծառ բարձրանալու, հետո մենք արագ հավաքեցինք և գնացինք ծաղիկ հավաքելու: Եվ մենք  վերջապես հասանք դպրոց:

Առնակ Վերմիշյան

Մենք հինգշաբթի գնացինք Օշական: Գնացինք եկեղեցի,այնտեղ մոմ վառեցինք և հաղթահարեցինք բարձունք, որտեղ առաջինը բարձրացա ես: Հետո մենք երգեցինք «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ» երգերը, որից հետո մենք մեր տառերի մոտ նկարվեցինք: Գնացինք Օշական գյուղ, այնտեղ մենք հաց կերանք, խաղեր խաղացինք և վերադարձանք դպրոց:

Ռոբերտ Ղազարյան

Հնարագետ նկարիչը

Հորինել և նկարել է Մարի Ավագյանը:

հնարագետ

Մի օր հնարագետ նկարիչը որոշեց նկարել հետաքրքիր նկար, բայց նրա մոտ այդքան սիրուն չստացվեց : Նա հասկացավ, որ պետք է գնա բժշկի մոտ: Բժիշկը նրան ասաց, որ նա ունի ձեռքի վնասվածք, որ  վիճակը վատ է: Բժիշկը նրան հույրասիրեց թխվացքաբլիթ : Նա հասկացավ, որ պետք է պատրաստի թխվացքաբլիթներ: Նկարիչը մոռացել էր նկարչությունը: Մի օր նա գտավ իր նկարացներից մեկը և ասաց.
-Հերի՛ք է, թխվացքաբլիթներ պատրաստեմ, ես հնարագետ հայտնի նկարիչ եմ, ոչ թե թխվածք թխող: Ես պիտի նկարեմ և փորձեց նորից նկարել: Նրա մոտ ավելի սիրուն ստացվեց, նա շատ ուրախացավ: Դրանից հետո նա սկսեց զբաղվել մի միայն իր նկարչությամբ:

Ճամփորդություն

IMG_4719Պատմում է Մարի Ավագյան:

Մենք այսօր գնացել էինք Մալյանի անվան  թատրոն: Այնտեղ դիտել ենք «Բարեկենդանը», «Շուն ու կատուն», «Խելոքն ու հիմարը», «Անխելք մարդը»,«Կիկոսի մահը», «Մի կաթիլ մեղրը» և այլն : Դիտեցինք 10 հեքիաթ : Այդ հեքիաթները գրել է Հովհաննես Թումանյանը: Կցանկանայի դիտել «Կռնատ աղջիկը» հեքիաթի  ներկայացումը: Ինձ դուր եկավ «Խելոքն ու հիմարը»:
Ինձ դուր եկավ այս հատվածը.
Մին , երկու զարկում է. Պատերից մի քանի քար են վեր ընկնում : Դու մի ասիլ հնուց էդ պատում գանձ է եղե պահած: Քրերը որ վեր են ընկնում ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում: