Ճամփորդությունից հետո

Այսօր մենք այցելեցինք Օշական գյուղ: Գյուղի եկեղեցում է գտնվում հայերեն այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Եկեղեցում մենք աղոթեցինք: Հետո դուրս եկանք բակ և կանգնեցինք քարե տառերի մոտ: Ես կանգնեցի Է տառի մոտ: Այնուհետև գնացինք բարձունք հաղթահարելու: Բոլորս շատ ուրախ էինք:

Էլիզաբեթ Պողոսյան

Մենք միասին գնացինք բարձր տրամադրությամբ Օշական: Մենք  բարձրացանք սար, մտանք եկեղեցի, երգեցինք «Այբ բեն գիմ», «Հարավային կողմն աշխարհի» երգերը:  Այնուհետև իջանք  ուտելու, շատ խաղալու, ծառ բարձրանալու, հետո մենք արագ հավաքեցինք և գնացինք ծաղիկ հավաքելու: Եվ մենք  վերջապես հասանք դպրոց:

Առնակ Վերմիշյան

Մենք հինգշաբթի գնացինք Օշական: Գնացինք եկեղեցի,այնտեղ մոմ վառեցինք և հաղթահարեցինք բարձունք, որտեղ առաջինը բարձրացա ես: Հետո մենք երգեցինք «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ» երգերը, որից հետո մենք մեր տառերի մոտ նկարվեցինք: Գնացինք Օշական գյուղ, այնտեղ մենք հաց կերանք, խաղեր խաղացինք և վերադարձանք դպրոց:

Ռոբերտ Ղազարյան

Հնարագետ նկարիչը

Հորինել և նկարել է Ռոբերտ Ղազարյանը:

32938305_453157798469622_3712804201517023232_n

Կար — չկար մի նկարիչ կար: Այդ նկարիչը գեղեցիկ էր նկարում:Մի օր նա արթնացավ և տեսավ, որ իր նկարները անհետացել են և  որոշեց բժիշկ աշխատել: Քանի, որ նա նկարիչ էր և չէր կարող բժիշկ աշխատել, որոշեց բժշկական գործիքներ նկարել:

Ճամփորդություն

IMG_4729
Պատմում է Ռոբերտ Ղազարյանը
Մենք այսօր գնացել էինք Հենրիկ Մալյանի թատրոն:
Մենք դիտեցինք «Կիկոսի մահը», «Սուտլիկ որսկանը», «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Բարեկենդանը», «Չարի վերջը» ներկայացումները:
Այս հեքիաթները գրել է Հովաննես Թումանյանը:
Կցանկանայի դիտել «Սասունցի Դավիթը»: Ինձ դուր եկավ «Շունն ու Կատուն»: Ինձ դուր եկավ այն հատվածը,որ մուրճով խփում էին իրար գլխի:

Ճափորդություն Խնկո Ապոր գրադարան

Ճամփորդության մասին են պատմում սովորողները:

Մենք այսօր գնացել ենք Խնկո Ապոր գրադարան: Այնտեղ դիտել ենք մուլտֆիլմ և գրքեր ենք ուսումնասիրել: Այնտեղ երաժշտության տակ մենք պարել ենք: Գրադարանում շատ լավ էր:

Ռոբերտ Ղազարյան

Ընկեր Գոհարի հետ մենք դասարանով գնացինք Խնկո Ապոր գրադարան: Մենք այնտեղ արտասանեցինք իր գրած բանաստեղծությունները, դիտեցինք մուլտֆիլմ, երգ լսեցինք, հեքիաթ լսեցինք: Գրադարանի մանկական բաժնում կար հայերեն, ռուսերեն գրքեր:
Շատ հետաքրքիր անցավ, շնորհակալություն ընկեր Գոհարին:

Առնակ Վերմիշյան

Այսօր ես իմ ուսուցչուհու և ընկերների հետ գնացել էի Խնկո Ապոր գրադարան։ Այնտեղ մենք տեսանք գրքեր , դիտեցինք մուլտֆիլմ, լսեցինք հեքիաթ։ Ինձ համար շատ հետաքրքիր անցավ , ես կցանկանայի կարդալ բոլոր գրքերը։ Շատ հետաքրքիր անցկացրեցինք մեր օրը։ Ես ուրախ եմ, որ այսօր այցելեցինք Խնկո Ապոր գրադարան։ ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐ ԳՈՀԱՐ ՋԱՆ, ՈՐ ՃԱՄՓՈՐԴԵՑԻՆՔ ։

Ալբերտ Քարամյան