Ղափամա

Դաշյան Դավիթը պատրատում է ղափամա, հորինում հեքիաթ և գրում դդում բառը:

Advertisements

Դպիրյան օր, Սեբաստացու ծննդյան օր

Փետրվարի  7-ին Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն էր և կրթահամալիրում նշվում էր դպիրի օրը: Հինգ- վեց տարեկանների ծնողներին առաջարկվել է ընթերցել դպիրում հրապարակված  «Բնագիտական — տեխնոլոգիական գործունեությունը նախակրթարանում» հոդվածը և իրենց կարծիքը գրել հոդվածի , ինչպես նաև նախակրթարանում իրականացվող  բնագիտատեխնիկական գորշունեության վերաբերյալ : Ներկայացնում եմ ծնողներից մի քանիսի կարծիքը:

Բարի երեկո հարգելի Գոհար, ես կարծում եմ, որ մեր երեխաները Ձեր օգնությամբ և ինչու ոչ Ձեր շնորհիվ սովորում են սիրել բնությունը, չաղտոտել այն, ինչպես նաև բնագիտական փորձերի, Ձեր կողմից կազմակերպված խաղերի ու փոքրիկ ներկայացումների միջոցով զարգանում է նրանց միտքը: Ասեմ ավելին երբեմն աշխատանքից հոգնած վեռադառնալուց հետո, երբ սկսում եմ բալիկներիս հետ բնագիտական փորձ անել և միայն ավարտելուց հետո, տեսնելով երեխաներիս ժպիտները, հասկանում եմ, թե ինչքան կարևոր է այդ ամենը նրանց համար: Կցանկանայի, որ այս ամենը շարունակական լինի, քանի որ այդ ամենի, ինչպես նաև ճիշտ կազմակերպված պլան-ժամանակացույցի շնորհիվ իմ երկու տղաները միշտ ցանկանում են հաճախել դպրոց և միշտ տուն են վերադառնում ժպտալով, ինչի համար շնորհակալ եմ Ձեզ և ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրի հարավային դպրոցի ողջ անձնակազմին:
Հարգանքով՝ Քրիստինե

Մեզ շատ հարազատ է դարձել mskh-ն: Այդտեղ են հաճախում իմ երկու բալիկները՝ Առնակը և Անահիտը: Անհերքելի փաստ է, որ կրթահամալիրում, սկսած մանկապարտեզի փոքրերի խմբից, դաստիարակները և ուսուցիչները ջանք ու եռանդ չէն խնայում հետաքրքիր և լեցուն դարձնելու երեխաների առօրյան: Վառ ապացույցը շատ հարգելի ընկեր Գոհարի կարծես հաշվետու զեկույցը, որն այլևս իրականություն է: Այս ամենը գիշեր ու ցերեկ պրպտուն մտքի արդյունքն է: Շնորհակալություն ընկեր Գոհար ջան:
Հարգանքով՝ Լիդա Առուշամյան

Գոհար ջան միշտ հիացել եմ Ձեր կատարած և ողջ անձնակազմի աշխատանքով։ Վստահ եմ եղել, որ Նատալիս վստահելի ձեռքերում է, շրջապատված հոգատարությամբ, ջերմությամբ և կիրթ մարդկանցով։ Շնորհակալ եմ սիրելու, կրթելու, նրանց օրերը հետաքրքիր, բովանդակալից դարցնելու համար։
Հարգանքով` Աստղիկ

Ընկեր Գոհար ճիշտ է մենք ընդամենը մի քանի ամիս է, ինչ հաճախում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, բայց ես շատ ուրախ եմ որ ընտրել ենք հենց հիմնական դպրոցը և Ձեր խումբը: Ձեր աշխատանքի շնորհիվ մեծ փոփոխություն եմ տեսնում Էլիզայի մոտ, ինչի համար շատ ուրախ եմ և նույնիսկ ափսոսում եմ որ անցած տարվանից չեմ բերել Ձեր խումբ: Էլիզան Ձեզ շատ է սիրում, տանը Ձեզ նման երեխաներին կրթում է՝ կրկնելով Ձեր բառերը ու ես տեսնում եմ, թե ինչպես եք վերաբերվում երեխաներին: Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար:
Հարգանքով` Լիլիթ

Մեր շատ սիրելի ընկեր Գոհար, ցանկանում եմ Բետիի եւ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ եւ ձեր դպրոցին: Ուզում եմ անպայման շեշտել, որ ձեր կրթօջախը մի «ուրիշ աշխարհ» է, տարբերվող, որտեղ երեխաների մոտ սեր են արթնացնում ուսման հանդեպ, որտեղ բացահայտում են երեխաների ունակությունները, նրանց շուրջ դրական մթնոլորտ ձեւավորելով: Եւ այդ հարցում իրենց առանձնահատուկ դերն ունեն առաջին հերթին ուսուցիչները, որոնցից մեկը Դուք: Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ դուք անում եք:
Հարգանքով` Շողեր

Ընկեր Գոհար բառեր չկան,որ կարողանամ հիացմունքս արտահայտեմ: Շատ մեծ աշխատանք եք կատարել, ինչի համար շնորհակալ եմ: Որպես մայր շատ հանգիստ եմ,որ Արմանս Ձեր աշաերտն է:
Հարգանքով`  Ռոզա

Բարև ձեզ  սիրելի Գոհար, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, այսքան տարի մեծ ջանք ու եռանդ եք դրել իմ երեխային, որի համար պարծենում եմ, ոչ միայն ես այլ բոլորը:
Հարգանքով`  Լիանա