«Բացօթյա մաթեմատիկա» ստուգատես

IMG_5728

Մասնակիցներ — 6 տարեկաններ
Նպատակ — բանավոր հաշիվ, հանրօգուտ աշխատանք, համեմատում
Վայր — Հարավային դպրոցի բակ
Ժամանակահատված-  մայիսի 10-ից 20-ը
Անհրաժեշտ նյութեր-քարեր, դույլեր, թելեր
Խաղ առաջին
Խաղի ընթացքը-սովորողներ բաժանվում են 2 խմբի։ Տրվում է ժամանակ , որի ընթացքում մի խումբը պետք է կարմիր ավազի քարերը հավաքի, լցնի դույլի մեջ, իսկ մյուս խումբը` սպիտակինը։
Ժամանակի լրանալուց հետո հաշվում և համեմատում են, թե որ խմբի հավաքած քարերն է շատ։Որքանով է շատ….
Հետո դույլերը կբռնեն և կորոշեն, թե որն է ծանր, որը թեթև։
Արդյունքում բացի բանավոր մաթեմատիկա անելուց սովորողները կմաքրեն ավազը քարերից։
Երկրորդ խաղ
Խաղի ընթացքը — սովորողները կանգնում են շարքով: Տրվում է հրահանգ, առաջին եռյակը մեկքայլ առաջ է գալիս, երկրորդ եռյակը երկու քայլ առաջ, կամ առաջին զույգը կքանստում է, մեկսովորող/ կենտ/ ետ է գնում:
Երրորդ խաղ-կհաշվեն բակի ծառերը, կչափենք ծառից ծառ հեռավորությունը:
Չորրորդ խաղ- Պլանշետի արագաչափը կմիացնենք և մեկ շրջան կվազենք դպրոցի շուրջը, ուկտեսնենք քանի րոպեում տեղ կհասնենք:

Advertisements

«Ապրիլիկ» ստուգատես

IMG_5499
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես
Զատկեզատիկ է․․․
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց
Օրը՝ ապրիլի 27-ին, ժամը՝ 11:00-ին

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Սովորողների մուտքը՝ գունավոր շապիկներով, արևային գլխարկներով:
Կանգնում ենք լանջերին և սկսում ենք բերանացի ասել-խաղալ, երգել-պարել:
Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ՝ լանջերի ներքնահարկ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ՝ լանջերի միջնահարկ,
Քոլեջ՝ լանջերի վերնահարկ։

Ծրագրում՝

Ապրիլիկը մեկնարկում է ռիթմիկ ռոդարիական երաժշտությամբ՝ Չիպոլինո
Միասնական երգ՝ «Արև, արև»-ների շարք՝ Արև, արև, դուրս արի, Արև, արև, եկ, եկ
Միասին բերանացի կարդում ենք՝

1․ Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

2․ _ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

3. Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
Արի, նստի մեր տան մոտիկ,
Իմ հեր քե կանի ուր լաճիկ,
Իմ մեր քե կանի ուր հարսիկ,
Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,
Արի, խեր բեր մեր տան վրեն:

Միասնական երգ-խաղ` « Զարկ բոլոճիկ»։

Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք Աղայանի «Սագ», «Կատուն» ստեղծագործությունները:

Սագ
Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Է՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաու՜, միաո՜ւ.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Միասնական երգ-կատարում` « Զնկլիկ»։

Բերանացի կարդում ենք Ջ․ Ռոդարի՝ « Անտակ պարկը»։

Անտակ պարկը
_Հին շո՜ր, հին կոշի՜կ…
_Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
_ Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
_ Հետո՞…
_ Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
_Հետո՞…
_Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,
Բայց հայտնվեց հատակում:

Միասնական երգ՝ «Յալալի»։
Միասնական երգ-պար ՝ «Ճոր պար»։
Միասնական խաղ՝ «Թզուկներ-հսկաներ»։ Ուրախ երաժշտության ներքո սովորողները տեղում օրորվում են, հենց դադարում է երաժշտությունը, կքանստում են, հենց շարունակվում է, կանգնում և օրորվում են։

Միասին խաղում ենք ` ձվախաղեր լանջերին՝ ձուգլդորիկ, ձվարշավ, ձուպտտոցի, ձուկոտրոցի։

Հյուրասիրություն՝ մառոլ և գազար։

Ստուգատեսի պատասխանատու՝ Արևելյան դպրոց, Լիլիթ Սահակյան և ընկերներ:

«Կոմիտասի հետ» դասարանական երգչախմբերի ստուգատես

Այսօր 5-6 տարեկանները մասնակցեցին «Կոմիտասի հետ» դասարանական երգչախմբերի ստուգատեսին : «Սեբաստիա» համերգասրահում կատարեցին  «Նախշուն կաքավ, կաքավիկ» հայկական ժողովրդական երգը:
Երաժշտության դաստիարակ` Մարինե Մկրտչյան
Նկարահանումը` Արաքս Հովհաննիսյանի

«Կոմիտասի հետ» դասարանական երգչախմբերի ստուգատես

«Կոմիտասի հետ» դասարանական երգչախմբերի ստուգատեսին ընդառաջ, հանդիպում — ելույթով հանդիպեցին Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի (դասվար՝ Լուսինե Գասպարյան) և 5(6)տարեկանների (դասվար՝ Գոհար Սմբատյան) դասարանական երգչախմբերը:
Նկարահանեց՝ Արաքս Հովհաննիսյանը
Ֆիլմը ՝ Մարինե Մկրտչյանի:

Է՜յ, Մարտիկ ախպեր…

17101908_1416765911709476_733368689_n

«Իմացումի հրճվանք» ծրագրիկրտսերների «Մարտիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ
Սկիզբը՝ ապրիլի 4-ին, ժամը 11:00-ին
Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:  Ծնողները կանգնում են մեզ հետ  և մասնակցում: Մասսնակից ծնողների և դասավանդողների մուտքը սպիտակ վերնաշապիկներով:

Սովորողների մուտքը  գունավոր շապիկներով, ճակտնոցներով:
Կանգնում ենք երկու մեծ շրջանով` իրար մեջ, սրահի կենտրոնում և սկսում ենք բերանացի ասել-խաղալ, երգել-պարել:
Ծրագրում՝

Մարտիկը մեկնարկում է ռիթմիկ երաժշտական խաղով:
Միասնական ընթերցանություն՝ Հ. Թումանյան «Կանանչ ախպեր»
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր:

Միասնական երգ-խաղ` «Գարուն եկավ ամպերով»

Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք  «Մարտ», «Քամին ու մժեղը»  ստեղծագործությունները:
Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի ,
Վաղը` անձրև ու քամի.
Առավոտը` պայծառ օդ,
Կեսօրը` մութ ու ամպոտ:
Մե՛կ հագնում է սպիտակ,
Մե՛կ կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մե՛կ խնդում է, մե°կ լալիս…
Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

Քամին ու մժեղը

Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
 _Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:
Միասնական երգ-կատարում` «Խնի ծառ», «Հայ զնգա »

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Բըռան կատուն` դարբնի տուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Դարբնի կըռան զարկ գըլխուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Ասաց` էլ չըգաս մեր տուն,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Բըռան կատուն, չալ կատուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Փախավ, մըտավ Սըրբկա տուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Բըռան կատուն հարիսա,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Սըրբիկն ուտի, կըլավնա.
Հայ զընգա, զընգա, զընգա,

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Սըրբիկ նազե-նազ կանի,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Ծամերն իտև սազ կանի,
Հայ զընգա, զընգա, զընգա,

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Բերանացի ասում-խաղում ենք  ` Ռոդարի «Այ քեզ շաբաթ»

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Միասնական երգ-պար` «Ախ գարուն է»

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
1.Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
2.Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
3. Հալվել է ճերմակ ձունիկ, գարուն է,
Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
4. Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է,
Լցվել է բարակ առվիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:

Պարում են դասվանդողները` «Էջմիածին»
Պարային ֆլեշմոբ` ներկայացնում են Սյուզի Մարգարյանը և քոլեջի ուսանողները:
Հյուրասիրություն՝  գազար, խնձոր:

Ստուգատեսի պատասխանատու՝ Հարավային  դպրոց-պարտեզ, Գոհար Սմբատյան ու ընկերներ: