Սուտասանը

Ներկայացնում է Վարդան Մակարյանը:

Advertisements

Ճամփորդություն

IMG_4717
Պատմում է Վարդան Մակարյանը:

Մենք այսօր գնացել էինք թատրոն: Այնտեղ դիտել ենք «Կիկոսի մահը», «Հիմարն ու խելացին», «Սուտլիկ որսկանը», «Շունն ու կատուն»: Այս հեքիաթները գրել է Հովհաննես Թումանյանը: Ես կուզենայի դիտել «Անբան Հուռին»: Ինձ ամենաշատը դուր է եկել «Կիկոսի մահը» հեքիաթը: Շատ զվարճալի էր,երբ քույրիկները հերթով ասում էին ՝ վայ Կիկոս ջան,վայ բալա ջան:

Ուրախ հազարի տերևը

Առնակ-մառոլ

Մի անգամ  հազարի տերևը  գնաց  ճամփորդության և տեսավ շատ կենդանիներ: Հազարը  և կենդանիները  դարձան ընկերներ և խաղացին  միասին: Հազարն ուրախացած գնաց  տուն, մայրիկին  ասաց, որ ճամփորդությունն իրեն դուր եկավ, որովհետև ինքը խաղաց ընկերների  հետ:

Առնակ Վերմիշյան

նատալի- մառոլ
Հազարի տերևը մի օր գնաց դպրոց: Այնտեղ նա սովորեց մաթեմատիկա: Եվ  հազարի   տերևը շատ էր  սիրում մաթեմատիկայի բանավոր գումարում հանումները:

Նատալի Ավագյան

Հազարի տերևը շատ-շատ ուրախ էր: Նա մի օր գնաց հյուր: Հյուրի անունը Լոլիկ էր: Սկզբում գնացին պաղպաղակ ուտելու, հետո իջան բակ և երկար ժամանակ խաղացին: Երեկոյան հազարի տերևը ուրախ-ուրախ գնաց տուն, որովհետև ընկերոջ հետ լավ ժամանակ էր անցկացրել:

Էլիզաբեթ Պողոսյան

Վարդան- մառոլՎարդան Մակարյան