Վիճակի խաղիկներ, մանիներ

Advertisements

Ձայնագրման ստուդիայում

«Կռունկ, հոպ տուր ու թռի» պարերգը 3.2 դասարանի սովորողնի կատարմամբ և «Սեբաստիո» համույթի նվագակցությամբ Մայր դպրոցի ձայնագրման ստուդիայում ձայնագրեց Կարեն Խաչատրյանը: Ձայնագրությունն ու կարաոկեն շուտով:
Փորձերն ու տեսագրումը՝ ստորև:

Ծաղկամայր տիկնիկ

Այսօր ամառային ճամբարի մեկնարկն է, և մենք օրը սկսեցինք նախապատրաստական աշխատանքներով, քանի որ հինգշաբթի օրը գնալու ենք ճամփորդության՝ Սաղմոսավան: Այնտեղ նշելու ենք Համբարձման տոնը:

Պատրաստում ենք վիճակի տիկնիկ Ծաղկամայր:

 

Այնթապ գյուղի թիվ 1 դպրոցում

Համագործակցային նախագիծ

Հարավային դպրոցի երրորդ դասարանի սովորողները ապրիլի 10-ին հանդիպեցին Արարատի մարզի Այնթապ գյուղի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցի  սովորողների և ուսուցիչների հետ: Նպատակը, Զատկական ծեսի նախապատրաստական աշխատանքների իրականացումն էր: Մինչ հանդիպումը սովորողները համացանցից գտել էի գյուղի մասին տեղեկություններ, google maps ծրագրով գծել էին ճանապարհը, սովորել էին զատկական ասիկներ, հանելուկներ, երգեր և պարերգեր: Պատրաստել էին ակլատիզը և զարդարել զատկածառը: Հյուրասիրության համար պատրաստել էին գաթաներ և ադի-բուդի, նաև դասարաններին նվիրելու համար թաղարների մեջ տնկել էին քլորոֆիտում տեսակի ծաղիկներ:
Հանդիպումը ջերմ և տոնական էր: Դահլիճում ածիկ ցանելուց և երգերը սովորելուց հետո դուրս եկանք բակ՝ տոնական օրը շարունակելու: Շրջեցինք դպրոցում, գյուղում, եղանք գյուղի մատուռում: Երրորդ դասարանցիները մեզ գիրք նվիրեցին՝ «Մանկական աստվածաշունչ»: Մեր համագործակցությունը կշարունակվի, կարծում եմ՝ մայիսին կրկին կհանդիպեք. այս անգամ նրանք կայցելեն մեզ, իսկ ուսուցիչներին  հրավիրել ենք՝ ապրիլի 26, 27 -ին մասնակցելու կրթահամալիրում Հեղինակային կրթական ծրագրի ստեղծագործական բաց հավաքին: