Մայրենի լեզվի օրեր

15970342_1083405265122345_1699942093_n
«Մայրենի լեզվի օրեր» նախագիծի հեղինակ` Գոհար Սմբատյան
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, ընտանիք
Օրացույցով սահմանված ժամանակահատված` 
փետրվարի 20 — մարտի 10:

Նպատակը.

  • Ընթերցարանների ստեղծում
  • Ռադիոնյութերի, ռադիոթատրոնների ստեղծում
  • Շրջիկ ընթերցարանների ստեղծում
  • Շրջակա միջավայրը (խանութներ, ցուցատախտակներ) որպես ընթերցարան
  •  Բարբառների ուսումնասիրություն
  • Ընթերցանության անկյունի ստեղծում

Խնդիրներ.

  • բանավոր  խոսքի զարգացում
  • ազատ‚ անկաշկանդ մտածելու‚ երևակայելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորում
  • մեդիահմտությունների զարգացում

Թեմաները՝

Սովորողների հետ  ստեղծելու ենք թումանյանական, աղայանական, ռոդարիական, խնկոյանական ստեղծագործությունների, ինչպես նաև շուտասելուկների, սուտասելուկների, առած-ասացվածքների, հանելուկների ռադիո և տեսանյութեր:
Կստեղծենք ընթերցարանային նկար-էջ՝ բառով, բառակապակցությունով: Անհատական կամ դասարանային ընթերցարանը հրապարակելուց հետո, ընթերցարանը կընթերցեն այլ դպրոցի, դասարանի սովորողները ու կարող են  պատասխան էջ(եր), ընթերցարաններ ստեղծել:
Սովորողները կլուսանկարեն այն ցուցատախտակները, խանութների անվանումները, այլ, որոնք նա տնից-դպրոց, դպրոցից-տուն ճանապարհին կընթերցի: Խմբում կստեղծենք ցուցանակներ և  միասին կկարդանք:
Սկսում ենք ուսումնասիրել, հավաքել, թե մեր ընտանիքներում տատիկ-պապիկները, հարազատները ինչ բարբառով են խոսում, որ բառին որ բարբառով ինչ են ասում: Մեկ բառը տարբեր բարբառներով ինչպես կլինի: Հավաքում ենք ընտանեկան հարցազրույցներ, բարբառներով ընթերցարաններ:
Խմբում կստեղծենք փոքրիկ անկյուն` ընթերցասրահ:

Ընթացքը՝

Մայրենի
Դիտելու  և քննարկելու ենք ստեղծված տեսանյութերը, ընթերցելու ենք մեդիաընթերցարանները: Ամեն օր կկարդանք բառեր մեր ընթերցասրահ անկյունում:
Մեդիահմտություն

Համակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն ստեղծագործության հատվածները, կմուտքագրեն, կձայնագրեն  և կունենանք  էլեկրոնային ընթերցարան:
Մաթեմատիկա
Թումանյանական, աղայանական, ռոդարիական, խնկոյանական ստեղծագործությունների քննարկման ընթացքում կհորինենք խնդիրներ, կհաշվենք, կհամեմատենք կերպարներին:
Ընտանեկան նախագիծ
Հարազատները` տատ կամ պապ, ծնողներ- փոքրիկ հարցազրույց, ձայնագրություն կունենանք տարբեր բարբառներով:
Ստեղծված ռադոնյութերն ու տեսանյութերը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:

 

Advertisements

«Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր» նախագիծը Հարավային դպրոց – պարտեզում

Նախագծի հեղինակ` Մարինե Մկրտչյան
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մե՜ծ Ավետիս:

Ուսումնական պլան

hramani_85

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց 2016-2017 ուսումնական տարի
«Իմացումի հրճվանք». 5-6 տարեկանների ուսուցում
Ուսումնական պլան

Ուսումնական պլանի բաղադրիչներն են.

• մայրենի խոսքի զարգացում
• երգ-պար
• թվաբանություն
• բնագիտություն
• կերպարվեստ և տեխնոլոգիա
• մարմնակրթություն
• ռուսերեն, անգլերեն
• մեդիատեխնոլոգիաներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր), սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է։
2. Կրթական ծրագիր ընդունվում է այն երեխան (այսուհետ՝ սովորող), ում 5 տարին լրանում է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով կնքում պայմանագիր ուսումնառության մասին։
3. Դասարանում սովորողների թիվը 20-25 է։
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են։ Դրանք դպրոցի և ուսկենտրոնի ղեկավարների միասնական ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը։
5. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով։ Դասավանդողը, սովորողը դպրոցում գործածում են սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք կամ պլանշետ, տանն ունեն համացանց։ Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, էլ.գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն։
6. Մեդիագրադարանը, «Բզեզ», «Պարտեզ» կայքերը, դպրոցի գրադարանը, դասվարի բլոգը սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով։
7. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի, դասարանի տարեկան ուսումնական օրացույցով։ Դրանցով են որոշվում ուսումնական գործունեությունները, ստուգատեսները, ծեսերը և տոները։
8. Սովորողի ֆիզիկական-ֆիզիոլոգիական, առողջական, սոցիալական վիճակի տվյալները, դրանց փոփոխությունները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում։
9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է։
10. Գործունեության բոլոր ձևերը միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը։
11. Ուսումնական օրը ներառում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք՝ սահմանված կարգով և ծրագրով։
12. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի խնամքին ուղղված նախագծեր, ամենօրյա ինքնասպասարկում։
13. Ուսումնական գործունեության կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում է հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը։
14. Մայրենի խոսքի զարգացումն իրականացվում է անընդհատ՝ խթանելով սովորողի ինքնարտահայտվելու ցանկությունը։ Թատերական, երաժշտական խաղերը, ներկայացումները, բանաստեղծությունների բերանացի անելը, հեքիաթների ունկնդրումն ու քննարկումները խոսքի զարգացման կազմակերպման ձևեր են։ Գրավոր խոսքի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է երկրորդ կիսամյակում՝ բանավոր գործունեությանը զուգահեռ՝ անընդհատ բավարարելով սովորողի գրել-կարդալու պահանջն ու անհրաժեշտությունը։
15. Անգլերենի և ռուսերենի ուսուցումն իրականացնում են առաջին կիսամյակում՝ դասվարը՝ մուլտֆիլմերի, ուսուցողական ֆիլմերի, երգերի ունկնդրմամբ, էլեկտրոնային խաղերով, երկրորդ կիսամյակից, անգլերենի, ռուսերենի դասավանդողներ։
16. Բնագիտական գործունեությունը կազմված է «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից։ Բնագիտության ուսուցում իրականացվում է նաև բնության, բնական երևույթների ամենօրյա դիտարկումների, ուսճամփորդությունների միջոցով։ 17. Թվաբանությունն ամենօրյա գործունեություն է՝ բանավոր հաշվարկի, չափումների, համեմատությունների, համադրումների և հակադրումների ձևով։
18. Երաժշտական գործունեությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր։
19. Մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական գործունեությամբ՝ մարմնամարզություն, եռամարտ՝ լող, հեծանվավարություն, վազք, մարզական և բակային խաղեր։ Լողալ կարողանալը պարտադիր ուսումնական կարողություն է, որ կազմակերպվում է սահմանված կարգով։
20. Կերպարվեստ և տեխնոլոգիա գործունեությունը ներառում է նկարչությունը, ծեփը, խոհանոցային, բակային աշխատանքի, շրջակա միջավայրի խնամքի և ինքնասպասարկման աշխատանքի, ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների ընթացքում ձեռք բերած հմտությունները։
21. ՏՀՏ-ն հմտությունները ձեռք են բերվում ուսումնական գործունեության ընթացքում։
22. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, լողի, մարմնամարզության, թեթև ատլետիկայի ուսումնական գործունեությունն է, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր՝ որպես ուսումնառության պայմանագրի հավելված։
23. Ամբողջ գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է հիգիենիկ, այդ թվում՝ բացօթյա, միջավայրում։
24. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են։
25. Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառում։
26. Սովորողի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով, ծնողների մասնակցությամբ։
27. Սովորողների ամենօրյա գործունեությունը դասվարը պարբերաբար ներկայացնում է իր ուսումնական բլոգում, անհատական արժեքային համակարգի, հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, ցուցանիշները, ծնողի մասնակցությամբ, գրանցում է սովորողի աճի և զարգացման դիտարկման թերթիկում։
28. Սովորողի ուսումնական գործունեության այլ արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ստուգատեսներում, ներկայացումներում, ցուցահանդեսներում։
29. Հունիս–օգոստոս ամիսներին սովորողը կարող է մասնակցել «Ամառային պարտեզ» ծրագրին։

Ձմեռային ճամբարի նախագիծ

img_3964

Նախագծի ժամկետները՝ 9.01.2017-16.01.2017

Նախագծի հեղինակ` Գոհար Սմբատյան

Մասնակիցներ-Հարավային դպրոցի 5 տարեկաններ:

Նպատակ- Ներկայացման բեմադրում:
Մասնակցություն` «Մարմնամարզական», «Բնագիտատեխնիկական», «Դիջիթեք» ստուգատեսներին

Աշխատանքի ընթացքը.
3-րդ դասարանի սովորողները մի քանի Թումանյանական և Ռոդարիական հեքիաթներ կկարդան 5 տարեկանների համար և  կքննարկեն:
5 տարեկանները կընտրեն իրենց դուր եկած հեքիաթներից մեկը և ներկայացում կպատրաստեն 3-րդ դասարանի սովորողների համար: Բերանացի կսովորեն հեքիաթը և կպատրաստեն համապատասխան կերպարներ:
Ճամբարի ընթացքում բացի վերը նշված աշխատանքից կպատրստվենք նաև.
Մարմնամազության սուգատեսին.
Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում
Որոնց արդյունքում կրկնում ենք՝
ա.Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ»
բ. Քայլով մարշ տեղում և դանդաղ վազք
գ. Օղակի պտտում
դ. Ցատկեր  2 ոտքով. 1 ոտքով
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ
Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, խճանկարի, լեգոների հավաքում
Սովորողները կատարում են անհատական փորձեր
Դիջիտեքի նյութերի դիտում, քննարկում:

Արդյունքները կհրապարակեմ բլոգում, Հիմնական դպրոցի ենթակայքում