Ամանորյա և Սուրբ ծննդյան երգեր

Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Տոնածառ ջան, տոնածառ

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Համով, հոտով տոնածառ

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քացրանուշ,
Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ
Ու մի կոկոս անչափ լուռ:

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ
Քեզ ականջօղ ենք արել:

կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով շա՜տ համեղ,
Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:

Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Զար, զընգը

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:

Փաթ, փաթ, փաթիլներ

Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:

Կրկնակ. Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:

Կրկնակ. Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:

Կրկնակ. Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Белые снежинки кружатся с утра. Детские новогодние песни.

Белые снежинки кружатся с утра,
Выросли сугробы посреди двора.
Стала от снежинок улица светлей,
Только одеваться нужно потеплей.2
Просто невозможно зиму не любить,
Скоро будем бабу снежную лепить.
Если на прогулке в снег мы упадем,
Встанем, отряхнемся и опять пойдем.3
Привезут из леса елку в детский сад,
Дед Мороз поздравит с праздником ребят.
Десять раз в неделю мы считаем дни,
Чтоб зажглись скорее яркие огни.

Jingle Bells For Kids-Easy Version

 

Advertisements

Դեկտեմբերին իրականցվող ուսումնական գործունեություն

img_8763
Դեկտեմբեր 2016թ.
Խոհանոցային գործունեություն` տառթխիկ
Տեխնոլոգիական գործունեություն` խմբասենյակի ձևավորում, նամակ Ձմեռ պապին, տոնածառ
Ուսումնական ճամփորդություն
Երգերի, բանաստեղծությունների ուսուցում
Տրիաթլոն
Նախապատրաստվել դեկտեմբերիկին
Դեկտեմբերիկ ստուգատես
Ամանորյա տոնախմբություն
Ուսումնական ձմեռ նախագիծ

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

img_0336
Նախագծի հեղինակ՝ Գոհար Սմբատյան, Հարավային դպրոց
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ, բարեկամներ
Սովորողները աշխատում են հեռավար (առցանց):
Ժամանակահատվածը՝ 2016 թ.դեկտեմբերի 26-ից 2017 թ. հունվարի 8-ը
Նպատակը՝
Նախապատրաստվել «Ամանորի ծես» տոնակատարությանը.
Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայություն,  բանավոր խոսքի  զարգացում
  • Մաթեմատիկական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր ուսուցում

Ընթացքը՝

  • Ձմեռային Ֆոտոշարքեր պլանշետով, դրսում, պատուհանից
  • Ամանորը  տանը` պատում-նկարագրություն
  • Սահնակով, դահուկներով, չմուշկներով  սահել` պատում զգացողությունների, տպավորությունների մասին:
  • Ինչպես ենք զարդարում տոնածառը` ինքնքշեն խաղալիքներ
  • Տոնական խոհանոցը՝ ընտանեկան ավանդական կերակուրների մասին
  • Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր կատարում /մեր սովորած/ 
  • Մաթեմատիկան տոնական սեղանին՝ հաշվում, չափում, համեմատում…
  • Տոնի խորհուրդը
  • Տոնական օրերի  ավանդական բարեմաղթանքներ հյուրերից, ընտանիքի անդամներից
  • Ստացած նվերների մասին պատումներ

Աշխատանքները ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի տեսքով և ուղարկել G.smbatyan@mskh.am  էլեկտրոնային հասցեին:

Հովտաշատ գյուղում

Ուրբաթ օրը  բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք  դեպի Հովտաշատ գյուղ, 5 տարեկան Սիլվայի ծանոթ — բարեկամի թոնրատուն` լավաշ թխելու: Հացթուխ տատիկը լավաշ թխելով ասում էր,  թե ինչպես են գունդ անում, թխում, խմուրը, ալյուրը ինչպես են ստանում, և թոնրից հանում էր կարմրաթուշ, անուշահոտ լավաշները: Սովորողները ալյուրոտվեցին, գրտնակեցին  և փոքրիկ լոշիկ թխեցին: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության,  հյուրասիրության համար:

«Լավաշթխիկի ծես» նախագիծ

IMG_7666
Ճամփորդության վայր- գյուղ Հովտաշատ  «Թոնրատուն»
Նախագծի հեղինակ – Գոհար Սմբատյան
Օգնական երկարացված օրվա կազմակերպիչ` Արաքսյա Հովհաննիսյան
Ծնող` Հասմիկ Խաչատրյան
Մասնակիցներ` 5 տարեկաններ
Ժամկետ- Նոյեմբերի 25, ժամը 10:30-ից 15: 00-ը
Նպատակը՝
Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:
Սովորողներին ծանոթացնել.

  • ցորենից, ալյուրից լավաշ  ինչպես են թխում
  • ալյուրից խմոր ինչպես են պատրաստում
  • թոնիրի կառուցվածքին
  • գյուղական միջավայրին

Խնդիրները`
Գործունեության նախատեսում և իրականացում
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում:
Նախագծի իրականացման նկարագրություն
Սովորողները՝
Աշխատանքի բաժանում են կատարում
Մշակում են կանոնները
Կարդալու ենք ճանապարհի ցուցատախտակները, բանավոր խնդիրներ ենք կազմելու
Լոշիկներ ենք թխելու

Աշխատանքի ընթացքը՝
Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում:
Հյուր գնալ և անծանոթ միջավայրում դրսևորելու, ողջունելու կարողությունների զարգացում:
Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։
Մի խումբը կհաշվի ավտոբուսում քանի աղջիկ, քանի տղա կա, կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները:
Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
Ակնկալվող արդյունքները՝
Ծանոթանում են տեղանքին
Թխելու են լոշիկներ
Հավաքում են տեղեկություններ, պատմում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
Կատարում են չափումներ և հաշվարկներ, ձեռք են բերում մաթեմատիկական գիտելիքներ
Մեզ հետ տանելու ենք գոգնոցներ, գլխարկներ և գրդնակներ
Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի բլոգում և ենթակայքում։

«Նոյեմբերիկ» ստուգատես

img_3225

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ
Սկիզբը՝ նոյեմբերի 24, 11:00
Մասնակիցներ` 
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Մարինե Մկրտչյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան
Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:
Ստուգատեսը վարում են Քոլեջի ուսանողները:
Մասնակիցները մուտքը  գունավոր շապիկներով, ճակտնոցներով, խուրջինով, կերպար շրխակններով: Ներկայանում են որպես ցորենիկներ, մշակներ:
Էկրանի դիմաց  Արևելյան ու Հյուսիսային դպրոց-պարտեզներն են: Էկրանից աջ՝ Հարավային դպրոց-պարտեզն է, իսկ էկրանից ձախ՝ Արևմտյան դպրոց-պարտեզն է ու Քոլեջի 5 տարեկանները:

Ծրագրում՝
Նոյեմբերիկները սրահ են մտնում թևնոց խուրջին շրխկաններով, ռիթմիկ երաժշտական համար կատարելով:
Միասնական ընթերցանություն՝ Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»:
Սաները ըստ դպրոցների շրջաններ են կազմում սրահի կենտրոնում և սկսում ենք բերանացի ասել-խաղալ ստեղծագործությունը:
Միասնկան երգ-խաղ` «Հախչա-հուխչա»
Հախչա, հուխչա, 
– Հախչա, հուխչա. 
– Աղջի՝ – Հարսի, 
– Հարսը՝ – Թարս ի,
 – Մերը՝ – Մերս ի,
 – Հերը՝ – Հերս ի, 
– Քուրը՝ – Քուրս ի, 
– Պապը՝ – Թարսի, 
– Թոռը՝ – Յարս ի, 
Հախչա, հուխչա, 
– Հախչա, հուխչա:
Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք «Տղա, տղա, սիրուն տղա…» ստեղծագործությունը:
Աղջիկները շրջան են կազմում և  տղաները մտնում են շրջանի մեջ: Ասելուկ-խաղից հետո աղջիկները պետք է հասցնեն բռնել տղաներին, իսկ տղաները պետք է կարողանան շուտ  դուրս գալ շրջանից:

Տղա, տղա,
Սիրուն տղա,
Առ քո ճներ,
Գնա խաղա,
Դու իմ գլխուն
Ոսկե ջղա,
Ալուր մաղեմ,
Գամ քե պահեմ:
Միասնական երգ-կատարում` «Ջաղաց»
Միասնական խաղ-ասելուկ` «Աղջիկ, աղջիկ, քարե չղջիկ…»
Տղաները շրջան են կազմում և աղջիկները մտնում են շրջանի մեջ: Ասելուկ-խաղից հետո տղաները պետք է հասցնեն բռնել աղջիկներին, իսկ աղջիկները պետք է կարողանան շուտ  դուրս գալ շրջանից:

Աղջիկ, աղջիկ,
Քարե չղջիկ,
Մկան պոչիկ,
Կատվու տոտիկ,
Պտիկ-մտիկ,
Շան ականջիկ,
Առ քո խրձիկ,
Ալուր մաղեմ,
Գամ քե պահեմ:

Միասնական երգ-կատարում` «Գունդ անեմ»
Միասնական ընթերցանություն` «Պու-պու»:
Խումբը բաժանվում է 2 մասի, կանգնում են հորիզոնական, իրար դիմաց: Մի խումբը հարցնողն է, մյուսը՝ պատասխանողը: Հարցնող խումբը հարցնելով առաջ է գալիս ու ետ գնում:
_Պուպու, քանի հաց ես թխել:

Պատասխանող խումբը պատասխանելիս առաջ է գալիս.
_Ուղիղ ութ, ուղիղ ութ:  Ու ետ է գնում:

Հարցնող խումբն է առաջ գալիս՝
_Այդ հացերը ո՞ւր ես դրել:  Ու ետ է գնում:
_Պուտուկը բաց, պուտուկը բաց:  Ու ետ է գնում:

Խաղն այս ռիթմով և շարժումով շարունակվում է:
_Բա խմորը ո՞վ է հունցել:
_Ծեր տատիկը, ծեր տատիկը:
_Ճիլ խմորը ո՞վ է քերել:
_Փոքրիկ Մուճին, փոքրիկ Մուճին:
_Իսկ թխածը ո՞վ է կերել:
_Էն գող քուչին, էն գող քուչին:

Բոլորը միասին՝
_Այ գող քուչիկ, վայ գող քուչիկ,
Կատուն լիզի քո դնչիկ:

Միասնական երգ-կատարում` «Քուրիկ – զիզի»

Հյուրասիրություն՝  բրդուճ, լավաշ, կանաչի, թթու:

Ստուգատեսի պատասխանատու՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Մարինե Մարտիրոսյան ընկերներ:

Մարզական հանդիպում. նախագիծ

img_3636
Նախագծի հեղինակ – Գոհար Սմբատյան, Լիլիթ Սահակյան
Օգնական` երկարացված օրվա կազմակերպիչ` Արաքսյա Հովհաննիսյան
Մասնակիցներ` Հարավային դպրոցի 5 տարեկաններ և Արևելյան դպրոցի  5 տարեկաններ
Ժամկետ- Նոյեմբերի 15 , ժամը 11:30-ից 12: 30-ը
Վայրը` Արևելյան դպրոցի լանջեր
Նպատակը՝
Սովորողները պետք է կարողանան կատարել նախատեսված վարժությունները, որը նրանք յուրացրել են ուսումնական տարվա ընթացքում:
Մարդու բազմակողմանի, ներդաշնակ զարգացման և դաստիարակման գործում առաջնային տեղն է գրավում մարմնակրթությունը: Մարմնամարզությամբ պետք է զբաղվեն փոքր տարիքից սկսած, դա նպաստում է կեցվածքի, կառուցվածքի,առողջության ամրապնդնմանը:
Խնդիրները`
Գործունեության նախատեսում և իրականացում
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
Միմյանց զիջելու կարողություն
Թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում
Սովորողների ֆիզիկական զարգացում
Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում:
Նախագծի իրականացման նկարագրություն
Սովորողները՝
Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք
Մարզական խաղեր`
1.Առաջին մասնակիցը վազքով գնդակ  տանում, դնում է օղակի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը  բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
2.Մասնակիցը վազքով անցնում է օղակի միջով և վերադառնում:  Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
3. Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է մինչև վերջին մասնակցին հասնի : Գնդակը վերջին մասնակիցը բերում է առաջ և ինքն է փոխանցում:Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:
4.Առաջին մասնակիցը օղակի մեջ, մյուս մասնակիցը ետևից բռնում է օղակը , վազքով  միասին շրջանցում են բուլան և վերադառնում են` փոխանցելով օղակը հաջորդ երկու մասնակցի: Խաղը շարունակվում է այնքան մինչև վերջին զույգը կշրջանցի բուլավան:
Աշխատանքի ընթացքը՝
Մեզ հետ վերցնում ենք մարզագույք` օղակ, գնդակ: Հագնում ենք կարմիր շապիկները և բարձր տրամադրությամբ գնում:
Ակնկալվող արդյունքները՝
Ծանոթանում են տեղանքին
Դպրոց վերադառնալուց հետո սովորողները կպատմեն տպավորությունների մասին, իսկ  տեսանյութը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում։