«Ուսումնական ամառ» առաջադրանքների փաթեթ

Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Ընթերցանության համար նախատեսվող նյութեր.
Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր:

Երեք վիպակ Մանչուկի և Կարլսոնի մասին
 Ջանի Ռոդարի — «Չիպոլինոյի արկածները»
Լուիս Քերոլ -«Ալիսը հայելու աշխարհում»
Աստրիդ Լինգրեն -«Կառլսոնը, որն ապրում էր տանիքում», «Երկարագուլպա Պիպին»
Բզեզի դպրոցը
Այլ / ձեր ցանկությամբ/

Առաջադրանքներ.

  • Ո՞վ է գրքի հեղինակը (վերնագիր, հերոսների անուններ)
  • Ո՞ր հատվածը քեզ դուր եկավ:
  • Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
  • Ո՞րն էր ամենատխուր հատվածը:
  • Ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ:
  • Ի՞նչ սովորեցիր

Այս  հարցերին պատասխանելու միջոցով կարող ես նաև պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ, աշխատանքի ներկայացման ձևը դու ընտրիր, վերջում աշխատանքդ  ուղարկիր ինձ:

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Ամռանը, եթե չես ճամփորդել, ապա ետևյալ թեմաներից մեկն ընտրիր և նյութ պատրաստիր:

  • Բակային խաղեր
  • Քրիստոսի պայծառակերպություն (Վարդավառ)
  • Բանավոր, հետաքրքիր մաթեմատիկա
  • Բույսերի խնամք
  • Իմ կենդանին

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Մաթեմատիկա

առցանց առաջադրանքներ

Մաղթում եմ ուրախ ուսումնական ամառ:

Advertisements

Հունիսի 11-ից 15-ը

Հունիսի 11, երկուշաբթի
09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:30 -10:00՝ Միջին և Հարավային դպրոցները ներկայացումների փորձ
10:00-11:00՝ Արտմիջավայր
12:00՝ Ազգագրական փառատոնի փորձը
12:30- 13:00` ընդմիջում
13:30- 14:30` Դասվարների սեմինար-վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ-սովորողի աճի գրանցման-գնահատման փաթեթի լրամշակում

 

Հունիսի 12, երեքշաբթի

09:00՝ Ընդհանուր պարապմունք
9:30 -10:00՝ Միջին և Հարավային դպրոցները ներկայացումների փորձ
10:00-11:00՝ Արտմիջավայր
12:00՝ Ազգագրական փառատոնի փորձը
12:30- 13:00` ընդմիջում
13:30- 14:30` Դասվարների սեմինար -վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
ընթերցանության նյութերի, առաջադրանքների ամբողջացում

 

Հունիսի 13, չորեքշաբթի

09:00՝ Ընդհանուր պարապմունք
Միջին և Հարավային դպրոցները ներկայացումների փորձ

12:00 -13:00 —Դասվարների սեմինար -վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
ընթերցանության նյութերի, առաջադրանքների ամբողջացում

13:00-14:00 «Մեկ օր մանկության հետքերով». համերգ
14:30- 15:30  «Նուբար» ավանդական երգ ու պարի համույթի համերգը. «Սեբաստիա» համերգասրահ

Հունիսի 14, հինգշաբթի

09:00՝ Ընդհանուր պարապմունք

Միջին և Հարավային դպրոցները ներկայացումների փորձ

11:30-13:00 —Դասվարների սեմինար
13:00-14:00  Միջին և Հարավային դպրոցները ներկայացնում են

Հունիսի 15, ուրբաթ

09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:30՝-10:00՝ Ազգագրական փառատոնի փորձը

12:00-13:00 —Դասվարների սեմինար -վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

14:00 Մեդիաուրբաթ-համերգ

Մարտի 26-ից 30-ի աշխատակարգ և ամփոփում

Անհատական աշխատաժամանակ

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար

մարտի 26

9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք
9:30-11:00` պարերգերի ուսուցում Մարիամ Մնացականյանի հետ
11։10-12։00՝ մարզական պարապմունքներ /թենիս/
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում
12:30-14:30`մաքրել դասասենյակը

Ընդհանուր պարապմունքից հետո Մարիամ Մնացականյանի հետ սովորեցինք պարերգեր:
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի:

IMG_9029

Մասնակցություն մարզական պարապմունքին:

Նկարները՝ Տաթև Մելքոնյանի:

Մարտի 27,
9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք
9:30-11:00`պարերգերի ուսուցում Մարիամ Մնացականյանի հետ
11։10-12։00՝ մարզական պարապմունքներ\հեծանիվ\
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում
12:30-14:30`բակային աշխատանք, ծաղկատունկ
14:30-15:00` առցանց աշխատանք Ուսումնական գարուն նախագծի վրա

Հեծանվային պարապմունք և ծաղկատունկ:

Լուսանկարները՝ Մարինե Բլեյանի:

Մարտի 28

9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք
9:30-11:00` 2-րդ դասարանների դասվարների հավաք

  • ապրիլի նախագծերի ներկայացում-քննարկում,
  • միասնական նախագծերի առաջարկում- մշակում
  • տեխնոլոգիական գործունեություն. կազմակերպումը
  • մարզական գործունեություն. կազմակերպումը

11։10-12։00՝ մարզական պարապմունքներ
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում
12:30-14:30` մաքրել դասասենյակը

Կրթահամալիր դիմած դասվարների վերապատրաստման 1-ին օրը

This slideshow requires JavaScript.

Այսօր կրթահամալիր դիմած դասվարների եռօրյա վերապատրաստման առաջին օրն էր:
Նրանք եկել էին Աշտարակից: Շրջայցից հետո միացան մեր առօրյա գործունեությանը:
Ընդմիջումից հետո Մայր դպրոցում մասնակցեցին երաժշտական պարապմունքին: Մարիամ Մնացականյանն ու Նարինե Դավթյանը ծրագրային երգեր և ազգային պարերգեր  սովորեցրին: Այնուհետև ընթերցասրահում մասնակցեցին կլոր սեղանի, որի ընթացքում ծանոթացան կրթահամալիրի կայքի, մեդիագրադարանի և  «Դպիր» ամսագիրն:

Ուսումնական գարուն

Նախագիծն իրականացվում է երկրորդ դասարանի սովորողների հետ, գարնանային արձակուրդի ընթացքում`մարտի 26-ից ապրիլի 1-ը:

Նախագծի նպատակը՝ գարնանային արձակուրդները  հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից: Զարգացնել սովորողների երևակայությունը, մեդիահմտությունները, բանավոր խոսքը՝ ներգրավելով ուսումնական գործընթացի մեջը ընտանիքին:

Ընտրել  Ջաննի Ռոդարիի հեքիաթների ժողովածուից որևէ հեքիաթ: Հեքիաթը  կարդալ և ներկայացնել տեսանյութ:
Գարնանայի զբոսանք, ճամփորդություն.
Լուսանկարել գարնանային տեսարաններ, գրել տպավորությունների մասին: Նկարներն ու մեկնաբանություններն ուղարկել իմ էլ. հասցեին:

Զատկական նյութերի պատրաստում`
Զատկական կերակուրներ պատրաստել,
հարցազրույց վերցնել «Զատիկ» տոնի մասին,
հորինել և լուծել զատկական խնդիրներ, paint նկարչական ծրագրով նկարել  հորինած խնդիրները:

 

 

 

 

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Մասնակիցներ՝  երկրորդ դասարանցիներ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 5 -մարտի 16

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը, իսկ արդյունքը` թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելը:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նյութերի ցանկ՝

  • Կիկոսի մահը
  • Անբան Հուռին
  • Պոչատ աղվեսը
  • Բարեկենդանը
  • Թռչունի մտածմունքը
  • Կացին ախպերը
  • Լուսաբացին
  • Սուտլիկ որսկանը
  • Սուտասանը
  • Ծաղիկները
  • Իրիկուն
  • Կանաչ ախպեր

Ուղղություններ՝

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը՝ Պոչատ աղվեսը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին, որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն  կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան  նախագծեր:
Ճամփորդություն դեպի Հենրիկ Մալյանի անվան թատրոն՝ դիտելու թումանյանական հեքիաթներով շիլափլավ։
ճամփորդություն՝ Թումանյանի տուն-թանգարան

Հանի՛ր նարնջի «փրկաբաճկոնը»

Բնագիտական փորձի նկարագրությունը սովորողները մուտքագրեցին և իրականացրեցին:

Հանի՛ր նարնջի «փրկաբաճկոնը»

Անհրաժեշտ  են.
Նարինջ, կեղևմաքրիչ,  թափանցիք  տարա

Փորձի   նկարագրություն
1.Նարինջը  գցի՛ր  ջրով  լի բաժակի  մեջ: Միրգը կլողա ջրի երեսին:
2.Կեղևազատի՛ր  նարինջը  և նորից  գցի՛ր ջրով լի  բաժակ  մեջ:  Այս  անգամ այն  կսուզվի:

 Նարնջի կեղևը  լցված է  մանր պղպջակներով, որոնք  փրկաբաճկոնի պես,  օգնում են  նրան  լողալու ջրի երեսին: