Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա

Ապրիլի 27

Կլոր սեղանի ընթացքում Գևորգ Հակոբյանը ներկայացրեց կրթահամալիրի ֆինանսատնտեսական կազմակերպումը, իսկ Անահիտ Հարությունյանը՝ մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգը:
Մարիամ Մնացականյանի հետ պարեցինք ազգայի պարեր:

 

 

Advertisements

Իմ բակի գարունը

Նկարագրեք ձեր բակի գարունը 10-15 տողով: Նկարագրությունը ձայնագրեք և տեղադրեք բլոգում՝ ձեր բակի գարնանային լուսանկարներն օգտագործելով:

Էլիզաբեթ Պոոսյան

Առնակ Վերմիշյան — Իմ բակը

Մարի Ավագյան — Իմ այգու գարունը

Ռոբերտ Ղազարյան

Մարիա Գյոզալյան

Արես Հակոբյան

Մարկ Հովսեփյան

Արեգ Խաչատրյան

Գուրգեն Գրիգորյան

Ուսումնական գարուն. ընթերցանություն

Ընտրել Ռոդարիի հեքիաթներից մեկը, կարդալ, կարդացածի մասին կարծիք գրել, տեղադրել բլոգում:

Արեգ Խաչատրյան — Թափանցիկ Ջակոմոն

Գուրգեն Գրիգորյան — Անսխալ երկիր

Մարկ Հովսեփյան — Ամենալավ մարդը

Արես Հակոբյան — Մեկ և յոթ

Մարիա Գյոզալյան — Կապույտ լուսացույցը

Ռոբերտ Ղազարյան — Ո՞վ է հրամայում

Մարի Ավագյան — Անսխալ երկիր

Էլիզաբեթ Պողոսյան — Ցրված Ջովանիի պատմությունը

Նատալի Ավագյան- Պատմություն նկարից պոկված մկնիկի մասին

Առնակ Վերմիշյան- Սխալ արձագանք

Ուսումնական գարուն

56539185_2415610801997050_5953660189423960064_n

 

 

Լուսանկարը՝ Կարեն Մարգարյանի

 


Ժամկետները — 
մարտի 25- մարտի 29
Մասնակիցներ -3-րդ դասարանի  սովորողներ
Նպատակը՝ գարնանային արձակուրդները  հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝  անկախ գտնվելու վայրից: Զարգացնել սովորողների երևակայությունը, մեդիահմտությունները, բանավոր խոսքը՝ ընտանիքին ներգրավել ուսումնական գործընթացի մեջ՝ այդ կերպ ամրապնդելով սովորողի կապն իր ընտանիքի անդամների հետ:

1.Նկարագրեք ձեր բակի գարունը 10-15 տողով: Նկարագրությունը ձայնագրեք և տեղադրեք բլոգում՝ ձեր բակի գարնանային լուսանկարներն օգտագործելով:

2.Ծնողներից, տատիկ-պապիկներից հարցազրույց վերցրեք զատկական թեմայով.

ա) Ինչպե՞ս են տոնում Զատիկը:
բ) Զատկական ի՞նչ բարեմաղթանքներ գիտեն:
գ) Ինչպե՞ս են մեկանաբանում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ — Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի» ողջույնի խոսքը:

3. Գարնանային ընթերցանություն:
Ընտրել Ռոդարիի հեքիաթներից մեկը, կարդալ, կարդացածի մասին կարծիք գրել, տեղադրել բլոգում:

Ամփոփում՝

Ուսումնական գարուն. ընթերցանություն

Ուսումնական գարուն. զատիկ

Իմ բակի գարունը

Մարտի 25-ից 29-ը աշխատաժամանակ

Գարնանային բաց ճամբար
Աշխատանքները՝

«Մուտք կրթահամալիր». 2019-2020 ուսումնական տարվա 5-6 տարեկանների դասվարների ճամբար

«Ուսումնական գարուն». սովորողների արձակուրդային հեռավար նախագծերի ղեկավարում, արդյունքների հրապարակում

Մարտի 18-22-ի նախագծային շաբաթվա ստուգատեսի արդյունքների ամփոփում, ապրիլի 1-5-ի նախագծերի հրապարակում, նախապատրաստում

Մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի պարապմունքներ
քանդակ

Դասասենյակի, բակի մաքրության աշխատանքներ մարտի 27-28

Աշխատակարգ

9։00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։40-ից՝ աշխատանք նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի

14։00՝ օրվա ամփոփում

14։30՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, լրացուցիչ կրթության պարապմունքներ, ինքնակրթություն:

Ամփոփում՝

Ձեռքերը օրգանիզմի կառավարման վահանակն ենլոգոպեդ՝ Մարիաննա Գևորգյանի հետ:

Մարզական պարապմունք՝ սենսեյ՝ Հայկուհի Հովհաննիսյանի  և յոգայի մասնագետ՝ Հայկ Սարգսյանի հետ:

Լուսանկարը՝ Հայկուհի Հովհաննիսյանի ֆեսբուքյան էջից:
55692955_1420578438083044_5634691754536992768_n

Դասասենյակի մաքրություն և վարդատունկ:

2019-20 ուսումնական տարվա առաջին դասարանի սովորողների և ծնողների հետ հանդիպում:

Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Տերն ու ծառան»,«Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը»,  «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» …

Բանաստեղծություններ

«Մանուկն ու ջուրը», «Ամենից լավ տունը», «Թռչունի մտածմունքը», «Կույրերի կարծիքը», «Շունն ու կատուն», «Համբարձման առավոտ», «Գարնան առավոտ», «Աղբյուրը» , «Աշուն», «Երեք խելոք մի հին տաշտով» և քառյակներ:

Գործողությունների ընթացքը

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Նյութերը ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից:

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի ։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը ։Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսներին և ներկայացման մեջ օգտագործում:

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական ռադիոնյութերի փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Ոսկու կարասը»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Չախչախ թագավորը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Ամփոփում՝

Բերանացի արտասանում են հետևյալ բանաստեղծությունները՝ «Մանուկն ու ջուրը», «Ամենից լավ տունը», «Թռչունի մտածմունքը», «Կույրերի կարծիքը», «Մի բաց նամակ ամենքին», «Շունն ու կատուն», «Համբարձման առավոտ», «Գարնան առավոտ»:

Մեդիաբանաստեղծություններ

Ներկայացնելու ենք  մեդիաթատրոն
Հորինել ենք հեքիաթներ
Ինչ եղավ հետո

Տեսանյութերը՝ շուտով: