Ոսումնահետազոտական-հայրենագիտական ճամբար Սևանի ժայռ լողափում

e4480cf1-5e8c-4542-8cc5-1ea59ff664b6
Ճամբարի վայրը ` 
 Սևանի «Ժայռ»:
Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 9:00:
Ժամանակահատվածը`  օգոստոսի 10-ից 13-ը:
Պատասխանատուներ`  Գոհար Սմբատյան, Լարիսա Գևորգյան:
Մասնակիցներ ` Կրթահամալիրի  և այլ դպրոցի տարատարիք  ճամբարականներ
Նպատակը ` լող, խաղեր, ուսումնահետազոտական ​​աշխատանքներ, ընթերցանություն: Ճամփորդական, ճամբարային հմտությունների ձեռքբերում՝ ինքնասպասարկում, տարածքի բարեկարգում-մաքրում, ճամբարային ռեժիմին հարմարվելու և դրանով չորս օր ապրելու կարողություն, մարզական -էստաֆետային, թիմային խաղերի ընթացքում խմբով աշխատելու-գործելու հմտությունների զարգացում։
Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, կայքում:

Նախահաշիվ
Սնունդը, տրանսպորտ`  ծնողների միջոցներով (8000 դրամ)

Մասնակցին  անհրաժեշտ պարագաներ ` 

Ուսապարկ, քնապարկ, գիշերազգեստ
Անձնական հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ՝թաց և չոր
Մարզական տաք հագուստ և կոշիկներ
Լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուկ, տաք գուլպաներ, սրբիչներ
Խաղեր, գնդակ, պարան, լոտո, խաղաքարտեր, շախմատ, թենիս և այլն
Գիրք ընթերցանության համար
Անհատական ​​թվային միջոցներ
Խոհանոցային սպասք` ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ
աղբի տոպրակ, ձեռնոց

 Օր 1

10.00  Մայր դպրոցի բակից
12.00     Ժամանում  «Ժայռ» բրդուճուտոցի
12.30 – 14.30   տեղավորում, տեղանքի ծանոթացում
14.30 -15.00   ճաշ
15.00 – 16.00   ֆոտոպլեներ, ընթերցանություն
16.00 – 17.00   լող, հանգիստ լողափին
17.00 – 19.00   բակային խաղեր
19.00 – 19.45   ընթրիք
20.00 – 22.00  Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սևանա լիճ
22.00 – 22.30   հիգիենայի ժամ
22.30     քուն

Օր 2

8.30 – 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 – 9.30    հիգիենայի ժամ
9.30 – 10.00   նախաճաշ
10.00 -11.00 տարածքի մաքրում
11.00 – 12.00   լող, հանգիստ լողափին
12.30 – 14.00 մարզական խաղեր
14.00 – 15.00   ճաշ
15.00 – 16.00  ընթերցանություն
16.00 – 19.00   լող, հանգիստ լողափին, մրգային ընդմիջում
19:00 – 20:00   ընթրիք
20.00 – 22.00  երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, պահմտոցի
22.00 – 22.30   հիգիենայի ժամ
22.30   քուն
Օր 3

8.30 – 9.00    վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 – 9.30    հիգիենայի ժամ
9.30 – 10.00   նախաճաշ
10.00 – 12.30  լող, լողափնյա խաղեր
12.30 – 14.00  բակային խաղեր. քարկտիկ, աչք կապոցի
14.00 – 15.00   ճաշ
15.00 – 16.00  ընթերցանություն
16.00 – 19.00   լող, հանգիստ լողափին, մրգային ընդմիջում
19:00 – 20:00   ընթրիք
20.00 – 22.00  երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար
22.00 – 22.30   հիգիենայի ժամ
22.30    քուն

Օր 4

8.30 – 9.00    վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 – 9.30    նախաճաշ
9.30 – 10.00    տարածքի մաքրում
10.00 – 12.30  լող, հիգիենայի ժամ
12.30     վերադարձ

Մասնակիցներ՝

1.Վիրաբյան Մարիա- Թերեզա 4-րդ  դաս.
2.Վիրաբյան Անդրե 7-րդ  դաս.
3.Ավագյան Նատալի 4-րդ  դաս.
4.Իլոյան Ստեփան 4-րդ  դաս.
5.Հովսեփյան Մարկ 4-րդ  դաս.
6.Խաչատրյան Էլիզա 3 -րդ  դաս.
7.Մանվելյան Ավետ 4-րդ  դաս.
8.Փիլիպոսյան Հայկ 4-րդ  դաս.
9.Փիլիպոսյան Սիլվա 5-րդ  դաս. 77 դպրոց
10.Տագեսյան Նատալի 4-րդ  դաս. Հյուսիսային դպրոց
11.Հայրապետյան Դավիթ 4-րդ  դաս.
12.Մկրտչյան Մարատ 11-րդ դաս.
13.Ղազարյան Մերի 9-րդ դաս.
14.Ղազարյան Անգելինա 6րդ դաս.
15.Մարգարյան Կարեն 7-րդ դաս.
16.Մարգարյան Սարգիս 11-րդ դաս.
17.Գևորգյան Կարինե ծնող
18.Լիլիթ Հովհաննիսյան ծնող
19.Այվազյան Եվա 4-րդ դաս.

Advertisements

«Ուսումնական ամառ» առաջադրանքների փաթեթ

64538978_495603757856473_1756814127130476544_n
Առաջարկվող
 ընթերցանության ցանկ.

Ընտրել նշված գրքերից մեկը (կամ 1-ից ավելի) կարդալ, նյութ պատրաստել, թողարկել բլոգում:
1. Երկնագույն նետը
Հեղինակ` Ջաննի Ռոդարի
2. Ալիսը Հայելու աշխարհում: Մանկապատանեկան դասական մատենաշար
Հեղինակ` Լուիս Քերոլ
3. Երկարագուլպա Պիպին
Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
4. Էմիլը Լյոնեբերգայից: Մանկապատանեկան դասական մատենաշար
Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
5. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
Հեղինակ` Ջաննի Ռոդարի
6. Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում
Հեղինակ` Ջեյմս Մեթյու Բարրի
7. Վինի Փու արջուկը
Հեղինակ` Ալան Ալեքսանդր Միլն
8․ Չարլին ու շոկոլադի գործարանը
Հեղինակ՝ Ռոալդ Դալի
9.Երեք պատմվածք` Շերլոկ Հոլմսի արկածներից
Հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
10. Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ

Այլ /ձեր ցանկությամբ/

Պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ո՞վ է գրքի հեղինակը (վերնագիր, հերոսների անուններ)
  • Ո՞ր հատվածը քեզ դուր եկավ:
  • Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
  • Ո՞րն էր ամենատխուր հատվածը:
  • Ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ:
  • Ի՞նչ սովորեցիր
  • Եթե հեղինակը լինեիր, ի՞նչը կփոխեիր ստեղծագործության մեջ:

«Իմ ամառը» թեմայով օրագիր վարել, պատումները թողարկել բլոգներում:

Հետևյալ թեմաներով նյութեր պատրաստել.

  • Ճամփորդություն
  • Խոհանոց
  • Մեր հյուրերը
  • Տեսարժան վայրերի ֆոտոպատում
  • Բակային խաղեր
  • Քրիստոսի պայծառակերպություն (Վարդավառ)
  • Բանավոր, հետաքրքիր մաթեմատիկա
  • Բույսերի խնամք
  • Իմ կենդանին

Ես և շրջակա աշխարհ — Ի՞նչ նոր ընկերներ ես ձեռք բերել ամռանը։ Պատմի՛ր նրանց մասին։
Նկարագրի՛ր նրանց արտաքինը։
Փորձի՛ր բնութագրել ընկերներիդ։
Երբևէ օգնել ես ընկերներիդ կամ նրանք օգնել են քեզ։
Ի՞նչ ես կարծում,ընկերդ պետք միշտ համաձա՞յն լինի քեզ հետ, թե՞ ոչ։
Ընկերներիցդ քանի՞սն են տղա, քանի՞սն՝ աղջիկ։
Որևէ զվարճալի դեպք պատմի՛ր, որ տեղի է ունեցել քո և ընկերներիդ հետ։

Մաթեմատիկա՝ Առցանց առաջադրանքներ

Մաթեմատիկա

Անհատական աշխատանաժամանակ. հունսի 10-ից 28-ը

Առաջին շաբաթ՝ հունսի 10-ից 14-ը
Երկուշաբթի
10.06.2019

09։15-09։30՝ Ընդհանուր պարապմունք
09։30-12:00` Միջավայրի, բույսերի խնամք
12:00-12:30՝ Ընդմիջում
12:30-13:00`1-ին դասարանի սովորողների անձնական գործեր հավաքագրում
13:00-13:30` Մատենավարություն
13:30-15:00`Բլոգում ուսումնական տարվա ամփոփում,  Ճամփորդության նախապատրաստական աշխատանքներ

Երեքշաբթի
11.06.2019

09։15-09։30՝ Ընդհանուր պարապմունք
09։30-12։00 Սեղանների ներկման աշխատանքներ
12։00-12։30 Ընդմիջում
12:30-13:30` Աճի բնութագրերի լրացում
14։00՝ մանկավարժական ակումբ. կենտրոնական ընթերցասրահ

Չորեքշաբթի
12.06.2019

09։15-09։30՝ Ընդհանուր պարապմունք
09։30-11։30` Պադոնների լաքապատման աշխատանքներ
11։30-12։00` Ընդմիջում
12։00-13։00` Աճի բնութագրերի լրացում
«Ուսումնական ամառ» նախագծով սովորողների համար առաջադրանքների կազմում
14։00  15։00` Աշխատանք բլոգում, ուսումնական տարվա ամփոփում

Հինգշաբթի
13.06.2019

09։15-09։30՝ Ընդհանուր պարապմունք
09։30-11։00` Պադոնների լաքապատման աշխատանքներ
11:00-12:00`Հավաք Հարավային դպրոցում
12։00-12։30` Ընդմիջում
12։30-13։30` մուտքի ճամբարի նախապատրաստական աշխատանք
13:30-15:00` Ճամփորդության նախապատրաստության աշխատանք

Ուրբաթ
14.06.2019
09։15-09։30՝ Ընդհանուր պարապմունք
09։30` «Գետը համայնքում» նախագծի շրջանակներում ճամփորդություն դեպի Ոսկեհատ

Երկրորդ շաբաթ՝ հունսի 17-ից 21-ը

«Մուտք» հունիսյան ճամբար

Երկուշաբթի
17.06.2019

09։00-09։30՝ Նախապատրաստական աշխատանք՝ միջավայրի խնամք
09։30- 10:00՝ 1-ին դասարանի սովորողների ընդունում, հաշվառում
10:00- 10:30՝ Ընդհանուր պարապմունք
10:30-12:00՝ Ճամբարի գործունեություն
12։00 -12:30՝ ընդմիջում
12:30- 13:30՝ դասվարների հավաք
13.30-14.30՝ Մարզական պարապմունք

Երեքշաբթի
18.06.2019

09։00-09։30՝ Նախապատրաստական աշխատանք՝ միջավայրի խնամք
09։30- 10:00՝ 1-ին դասարանի սովորողների ընդունում, հաշվառում
10:00- 10:30՝ Ընդհանուր պարապմունք
10:30-12:00՝ Ճամբարի գործունեություն
12։00 -12:30՝ ընդմիջում
12:30- 13:30՝ դասվարների հավաք
13.30-14.30՝ Մարզական պարապմունք

Չորեքշաբթի
19.06.2019

09։00-09։30՝ Նախապատրաստական աշխատանք՝ միջավայրի խնամք
09։30- 10:00՝ 1-ին դասարանի սովորողների ընդունում, հաշվառում
10:00- 10:30՝ Ընդհանուր պարապմունք
10:30-12:00՝ Ճամբարի գործունեություն
12։00 -12:30՝ ընդմիջում
12:30- 13:30՝ դասվարների հավաք
13.30-14.30՝ Մարզական պարապմունք

Հինգշաբթի
20.06.2019

09։00-09։30՝ Նախապատրաստական աշխատանք՝ միջավայրի խնամք
09։30- 10:00՝ 1-ին դասարանի սովորողների ընդունում, հաշվառում
10:00- 10:30՝ Ընդհանուր պարապմունք
10:30-12:00՝ Ճամբարի գործունեություն
12։00 -12:30՝ ընդմիջում
12:30- 13:30՝ դասվարների հավաք
13.30-14.30՝ Մարզական պարապմունք

Որբաթ
21.06.2019

09։00-09։30՝ Նախապատրաստական աշխատանք՝ միջավայրի խնամք
09։30- 10:00՝ 1-ին դասարանի սովորողների ընդունում, հաշվառում
10:00- 10:30՝ Ընդհանուր պարապմունք
10:30-12:00՝ Ճամբարի գործունեություն
12։00 -12:30՝ ընդմիջում
12:30- 15:00՝ աշխատանք գրասենյակում՝ 1-ին դասարանի սովորողների գործերի համալրում, գրանցում:

Երրորդ շաբաթ՝ հունսի 24-ից 28-ը

9:00-12:00  Աշխատանքներ Հարավային դպրոցում

Լուսինեի դասարանի մարտկոցների ներկման աշխատանքներ

Կանաչ սեղանների տեղափոխում տեխնոլոգիայի սրահ

12:00-12:30 ընդմիջում, ճանապարհ Մայր դպրոց

12։30-13։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13։30-ից՝ անհատական պլանով այլ աշխատանք

1-ին դասարանի սովորողների տվյալների գրանցում

Արշավ դեպի Սևանա լիճ — Մաշտոցներ բարձունք

սևան

Վայրը՝  Գեղարքունիկի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝  Հունիսի 15
Մեկնում՝ ժ. 10:00
Վերադրաձ՝ ժ. 17:30
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ
Վերադարձը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ, ծնողներ
Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ, 8ր
Հայրենագիտական արշավի պատասխանատու` Գոհար Սմբատյան

Նպատակը՝
Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ-
 Հրազդան գետի ավազան:
Երկրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ:
Երրորդ կանգառ- Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Չորրորդ կանգառ՝ Սևան քաղաքի, Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի
Հինգերորդ կանգառ՝ Սևանի բուսաբանական այգի

Խնդիրները՝

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Խմբով աշխատելու կարողության ձևավորում
  • Ընտանիքի ներգրավումը ուսումնական գործընթացին
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում, իրագործում
  • տեղեկություններ ստանալ վայրի մասին
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ

Երգերի ցանկ

  • Կաքավիկ
  • Կռունկ, հոպ տուր
  • Այլի հո
  • Ծառ ծաղկեցավ
  • Հայր մեր
  • Անդաստան / հատված/

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ
  • Կողմնացույց, հեռադիտակ, խոշորացույց
  • Ձեռնոց, աղբի տոպրակ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Նախապատրաստական աշխատանքներ

  • Իմ պայուսակի պարունակությունը
  • տեղեկությունների փնտրում համացանցից, աշխատանք գտած տեղեկությունների հետ
  • քարտեզագրում
  • ճամփորդության կանոնների մշակում
  • անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում

Արդյունքում՝

Տեսաֆիլմ
Սովորողների պատումները բլոգներում

Ամառային ճամբար 2019

Հարավային դպրոց-պարտեզ՝  south.mskh.am
Հասցե` ​ք. Երևան, Իսակովի 52/6, հեռ.` 73 61 00
Գոհար Սմբատյան և  սովորողներ
Ուսումնական պլանով, ուսումնական օրացույցով որոշված մայիսի 27-ից հունիսի 7-ը ամառային ուսումնահետազոտական ճամբար է։ Ամառային ճամբարին մասնակցությունը բաց է, կարող են մասնակցել նաև  տարատարիք սովորողներ հանրապետության այլ դպրոցներից, արտերկրից:

Ճամբարականը պետք է ունենա

  • արևապաշտպան գլխարկ
  • մարզահագուստ, մարզակոշիկ
  • լողի պարագաներ՝ լողաթափ, գլխարկ, լողազգեստ, սրբիչ
  • ուսապարկ (խուրջին)
  • անհատական թվային գործիք
  • բնապահպանական գործունեություն իրականացնելու համար աղբի տոպրակ, ձեռնոցներ

Բովանդակություն

«Պաշտպանված երեխա». «Ամառային պարտեզ» նախագծի մեկնարկ
Ամառային ստուգատեսների նախապատրաստում
Ուսումնահայրենագիտական ճամփորդություն
Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք

Ընթերցողական նախագծեր
Ուսումնական նախագծեր կրտսեր դպրոցների սովորողների հետ

Ճամբարային միասնական տոնախմբություններ

Հունիսի 1 Երեխաների պաշտպանության օր

Հունիսի 5 Երկրի օր

Ճամբարի առաջին շաբաթ՝ 27.05 — 31.05

Ընդհանուր պարապմունք — 9:00 -9:30

27.05` երկուշաբթի

Տեխնոլոգիա՝ Արևիկ Բալջյանի հետ
Բույսերի, միջավայրի խնամք, բակային աշխատանքներ
Համբարձման ծեսը Սաղմոսավանում
Պատրաստվում ենք ճամփորդության /մուտքագրում ճամփորդության կանոնները, անհրաժեշտ նյութերի ցանկը, անելիքները…/ խմբային աշխատանք 1-ին դասարանի սովորողների հետ
Աշխատանք բլոգներում
Ծաղկամայր տիկնիկի պատրաստում
Երգ, պար՝ Մարիամ Մնացականյանի հետ

29.05` չորեքշաբթի

Օտար լեզու՝ Մարիամ Քալանթարյանի հետ
Համբարձման ծեսը Սաղմոսավանում
Նախապատրաստական աշխատանք՝ Համացանցից գտնել տեղեկություններ, կարդալ, քննարկել ճամփորդության մասին, տեսանյութերի դիտում
Հակաբացիլ Կոմիտաս
Երաժշտության ունկնդրում, նկարել paint-ով
Ընդմիջում
  տեխնոլոգիական աշխատանք՝ գլաքարերի ներկում
Լող 
տրամաբանական խնդիրներ, զարգացնող խաղեր

30.05` հինգշաբթի

Ճամփորդություն՝ Համբարձման ծեսը Սաղմոսավանում

31.05` ուրբաթ
Օտար լեզու՝ Միլենա Մանուչարյանի հետ
«Պաշտպանված երեխա» համերգի փորձը
Հակաբացիլ Կոմիտաս
Ընդմիջում 
Մարմնակրթություն, մարզական  բակային խաղեր
Բնագիտական խաղեր, լեգոներ

Ճամբարի երկրորդ շաբաթ՝ 3.06-7.06

Տոնական օր,  երեխաները գալիս են փուչիկներով,  պղպջակներով

3.06՝ երկուշաբթի
Տեխնոլոգիա՝ Արևիկ Բալջյանի հետընթերցանություն, քննարկում
Ընդմիջում
 Տոնական եռուզեռ, խաղեր, պղպջակներ, կավճանկարչություն:
Ընթերցանություն- ռադիոթատրոնի ձայնագրություն
Երգ, պար՝ Մարիամ Մնացականյանի հետ

4.06՝ երեքշաբթի 
Բանավոր մաթեմատիկա
Խոհանոցային գործունեություն
Ընդմիջում 
Մարզական պարապմունք
Լող
Հակաբացիլ Կոմիտաս

5.06՝ չորեքշաբթի
Օտար լեզու՝ Մարիամ Քալանթարյանի հետ

 Երկրի օր` էկո նախագծեր
Համեմի, բազուկի, լոլիկի, մաղադանոսի սերմերի ցանում դպրոցի բակում:
Ընդմիջում 
Զարգացնող խաղեր, ընթերցանություն
Բակային խաղեր

6.06՝ հինգշաբթի
Միջավայրի խնամք
Հեծանվային պարապմունք՝ Մարգարիտա Հովնանյանի հետ
Բանավոր մաթեմատիկա
Ընթերցանություն
Ընդմիջում
Զարգացնող կառուցողական խաղեր
լող

7.06՝ ուրբաթ
Օտար լեզու՝ Միլենա Մանուչարյանի հետ
Նկարում ենք մեր ճամբարը
Ամառային արձակուրդի ընթերցանության նյութերի, առաջադրանքների քննարկում
Ընդմիջում
Սեղանի խաղեր
Լող

Ճամբարային չորրորդ շրջանի ամփոփում

 

Մայիսի 20-ից 24-ը

08:30-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15` Առավոտյան ընդհանուր պարապմունք

Շաբաթվա նախագիծ՝
Համբարձման ծեսը Սաղմոսավանում /նախապատրաստական աշխատանք/

Մայրենի և լեզվագործունեություն

Ընթերցանություն ՝

Բլոգային աշխատանք
Աշխատանք Հայոց լեզու գիրք-տետրով:

Մաթեմատիկա
Պատկերների համընկնում, պարզ պատկերների բաժանում երկու հավասար մասերի:

Մարմնակրթություն
Լող- Արևմուտքի փակ լողավազանում:
Բակում
Շարային վարժություններ
Դարձումներ տեղում, աջ և ձախ
Հաշվարկ՝ զույգով, եռյակներով, քառյակներով
Քայլ, քայլ կրունկների վրա, քայլ թաթերի վրա, դանդաղ վազք, կից քայլերով վազք:
Նախավարժանք
Մարզական խաղեր
գնդակով նետումներ:

Ես և շրջակա աշխարհը
Միջավայրի խնամք՝ սենյակային բույսերի ջրում, խնամք:
Այց կրթահամալիրի ուսումնական ագարակ

  • Կենդանիների խնամք, կերակրում
  • Ագարակի բարեկարգման աշխատանքներ

Ընտրությամբ գործունեություն

Շախմատ՝ Առնոլդ Միքայելյան

Անգլերեն՝ Միլենա Մանուչարյան
Ռուսերեն- Մարիամ Քալանթարյան
Երգ-պար՝ Մարիամ Մնացականյան

Դասացուցակ

«Ուսումնական շրջանի ամփոփում» նախագիծ

IMG_2717

«Ուսումնական շրջանի ամփոփում» նախագիծ
Մայիսի 13-ից 17-ը

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները կներակայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողություններն և ձեռքբերումները։

Ընթերցանություն+բլոգավարություն

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կտեղադրեն

Իմ հորինած պատմությունները։
Իմ  կարդացած գիրքը կամ սիրելի հեքիաթը:
Իմ հորինած հետաքրքիր խնդրագիրքը։
Իմ սիրելի կենդանին, թռչունը, ծաղիկը power point ծրագրով:
Իմ սիրելի երգերը
Իմ ճամփորդությունները
Իմ մասին
Ինչպես եմ գործածում իմ բլոգը
Յոթ հրաշալիները

Դասարանական բլոգից կվերցնեն աշխատանքային շաբաթվա մեջ տեղադրված շաբաթվա ընթերցարանության նյութերը, կտեղադրեն իրենց անհատական բլոգներում, և  դասապրոցեսի ընթացքում կվերլուծեն տեքստը։

Տեսահոլովակի կամ պատումի տեսքով կներկայացնի իր սիրելի անկյունը և զբաղմունքը դպրոցում՝ նշելով հաշվետվություն բաժինը։

Արդյունքները կներկայացվեն դասարանական բլոգում և սովորողների անհատական բլոգներում։

«Պարերգերը հանրակրթական ծրագրում» նախագիծ

Համբարձման ծես. նախագիծ

Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանը սկզբում կծանոթացնի մեղեդուն, կսովորեցնի բառերը, հետո պարային շարժումները:

Սովորողները կբաժանվեն  խմբերի, ովքեր որ լավ են սովորել պարերը, կսովորեցնեն իրենց ընկերներին:

Պատրաստելու ենք Հեյ իմ Նազան երգը՝ կարաոկե:

Մարզական կարողությունների ցուցադրություն

Ծրագրում՝ Շարային վարժություններ, նախավարժանք
Մարզական խաղեր

1.Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

2.Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

3.Բուլավաների արանքով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

4.Ծափով` վազել
Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

5.Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Հեծանվավարություն

Բակում սովորողները հեծանիվ կվարեն՝ հաղթահարելով խոչընդոտները:

Լող

Նախավարժանք՝ ոտքերով մկրատաձև մարզանք, ոտնաթաթերի ձգում դեպի վեր: Վարժություններ՝ շնչառության պահում 5-7 վայրկյան, ջրացատկ`սովորողները հերթով լողավազանի եզրից ցատկում են ջրի մեջ՝ փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան:

Ամփոփում՝

Լողավազանում. մայիսյան հավաքի 1- ին օրը

Մայիսյան հավաքի 2-րդ օրը

Մայիսյան հավաք- Ներկայացնում են 3.2 դասարանի սովորողները

Մայիսյան 14-րդ հավաք. 4-րդ օրվա ամփոփում  Լուսաբանումը՝ Մինենա Մանուչարյանի

Սովորողների հաշվետվությունները