Նախագիծ Մասնակիցներ-1-ին դասարանի սովորողներ Վայր՝ Հարավային դպրոց Ժամանակահատված՝ հունիսի 20, 21, 22 Նպատակ- Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։
Բարև, ես Գոհար Սմբատյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում՝ որպես երրորդ դասարանի դասվար: Երկար տարիներ աշխատել եմ նախակրթարանում` որպես դաստիարակ: Ստացել եմ միջին մանսագիտական և բարձրագույն կրթություն: Դասվարի որակավորում ստացել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական քոլեջում: Մեծ տղաս՝ Սարգիսը, ծառայում է Հայոց Բանակում, կրտսեր որդիս՝ Կարենը, սովորում է կրթահամալիրի Ավագ դպրոցում: 2022-2023 ուսումնական տարում սիրով կաշխատեմ 2016 թվականի ծնված 6 տարեկանների հետ: Կնկարենք, կխաղանք, կլողանք, կերգենք, կճամփորդենք և մեդիահմտություններ կիրառելով՝ ուրախ, ստեղծագործ օրեր կունենանք: Սիրով սպասում եմ նոր ուսումնական տարվան և ժպտերես առաջին դասարանի սովորողներին:
Այսօր Հարավային դպրոց-պարտեզում դասավանդողները ներկայացրին ընտրությամբ գործունեության խմբերի հաջողված նախագծերը: Ներկայացվեց երաժշտություն, տեխնոլոգիա և բանավոր մաթեմատիկա խմբերի հաղորդումները: Քննարկմանը ներկա էին Միջին դպրոցի դասավանդողները:
Նախագիծը նախատեսված է 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար։
Ժամանակահատվածը՝ hուլիսի 1-ից օգոստոսի 30-ը
Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու: