«Մուտք ճամբար» 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար

Մասնակիցներ` 1-ին դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատված
՝ օգոստոսի 24, 25, 26
Նպատակ՝ Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Ճամբարի բովանդակությունը՝

Շարունակել կարդալ

Առաջին դասարանցիների առցանց «Մուտք» ճամբար` Բա՛րև, ես եմ․․․

Նախագիծը նախատեսված է 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար։

Ժամանակահատվածը՝ hուլիս, օգոստոս

Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

Շարունակել կարդալ

«Մուտքի ճամբար». առաջին օր

«Մուտք ճամբար» 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար նախագիծ

Ընդհանուր պարապմունք

Բերքահավաք

Հարավային դպրոց-պարտեզի բանջարանոցից վարունգները հավաքեցինք եւ անուշ արեցինք։

Խաղ «Ծանոթացում»

Մարզվում ու լողում ենք

«Մուտք ճամբար» 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար

Նախագիծ
Մասնակիցներ-1-ին դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատված՝ հունիսի 20, 21, 22
Նպատակ- Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Շարունակել կարդալ

Ընդունելություն 2022-2023

Բարև, ես Գոհար Սմբատյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում՝ որպես երրորդ դասարանի դասվար: Երկար տարիներ աշխատել եմ նախակրթարանում` որպես դաստիարակ: Ստացել եմ  միջին մանսագիտական և բարձրագույն կրթություն: Դասվարի որակավորում ստացել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական քոլեջում: Մեծ տղաս՝ Սարգիսը, ծառայում է Հայոց Բանակում, կրտսեր որդիս՝ Կարենը, սովորում է կրթահամալիրի Ավագ դպրոցում:
2022-2023 ուսումնական տարում սիրով կաշխատեմ  2016 թվականի ծնված 6 տարեկանների հետ: Կնկարենք, կխաղանք, կլողանք, կերգենք, կճամփորդենք և մեդիահմտություններ կիրառելով՝ ուրախ, ստեղծագործ օրեր կունենանք: Սիրով սպասում եմ նոր ուսումնական տարվան և ժպտերես առաջին դասարանի սովորողներին:

Բլոգ՝ Smbatyanblog.wordpress.com
Էլեկրոնային հասցե՝ G.smbatyan@mskh.am

Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան. էլ. sh.poghosian@mskh.am, հեռ.` 094211291
Հարավային դպրոց՝. https://south.mskh.am/
Հասցե՝ Իսակովի 52/6, հեռախոս` 73.61.00

Ուսումնական պլան

Պայմանագրի օրինակներ

Գրանցաթերթ

Առաջին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • լուսանկար 3*4 չափսի -2 հատ
  • երեխայի ծննդյան վկայականի պատճեն – 1 օրինակ
  • երեխայի սոցիալական քարտի պատճեն-1 օրինակ
  • ծնողի անձնագրի պատճեն-1 օրինակ
  • բժշկական թերթիկ ( երեխայի առողջական վիճակի մասին երեխայի բժշկական քարտից քաղվածք, 26 ձև)

Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․

Շարունակել կարդալ