«Ընթերցանություն» նախագիծ

Մասնակիցներ` 2.1 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝  հունվարի 11-ից 31-ը

Նպատակը՝ նյութերի ընթերցում, քննարկում, վերլուծում, սեր գրքի նկատմամբ, ընթերցանության խթանում

Ընթացքը՝

Ձմեռային ճամբարի ընթացքում ամեն օր մեկ ժամ հատկացնելու ենք ընթերցանությանը: Սովորողներն իրենք են ընտրելու, թե ինչ են ուզում ընթերցել, որ գիրքն է հետաքրքրում իրենց կամ ստորև ներկայացված գրքերից որևէ մեկը: Յուրաքնչյուր օրվա ընթերցած հատվածից առանձնացնելու են՝

  • հետաքրիքիր հատվածը
  • զարմանալի հատվածը
  • տխուր/ուրախ/ հատվածը
  • դուր եկած հատվածը
  • անծանոթ բառերը

Նախագծի ավարտին յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչպես ներկայացնի իր ընթերցած գիրքը, որ ընկերները ևս ցանկանան կարդալ այն:

Անճոռնի ճուտիկը- համագործակցային նախագիծ- Сотруднический проект ,,Гадкий утёнок,,

Շարունակել կարդալ

Գեղամ Սարյան «Փափուկ ձյուն»

Ձյո՜ւն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգո՜ւյշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյո՜ւն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

հանդարտ — խաղաղ, հանգիստ, մեղմ
հեզ — մեղմ, քնքուշ
վար -ներքև
ցրտահար — ցրտից վնասված, ցուրտը տարած

Առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության
    մեջ, ընդգծի՛ր։
    Խաղալ-անհանգիստ
    ուրախ-տխուր
    բարի-չար
  2. Նկարի՛ր բանաստեղծությունը:

Ինչի՞ց է առաջանում ձյունը

(տեղեկատվական տեքստ)
Ձյան փաթիլը գեղեցիկ է, չէ՞։ Երբ այդ փաթիլը տաքությունից հալչում է, ջուր է դառնում։ Մտածե՞լ ես, թե ինչից է առաջանում ձյունը։ Դու երևի գիտես, որ ամպը կազմված է ջրի մանր կաթիլներից։ Այդ կաթիլները կարող են անձրև կամ ձյուն դառնալ և թափվել երկնքից։ Եթե եղանակը ցուրտ չէ, կաթիլները անձրև են դառնում։ Ցուրտ եղանակին կաթիլները վերածվում են փաթիլների։


Առաջադրանքներ

Ճիշտ պատասխաններն ընդգծի՛ր։ 

1․ Ինչպիսի՞ն է ձյան փաթիլը։
Փափուկ, սպիտակ, սառը, կոպիտ, գեղեցիկ, տաք, քնքուշ, նուրբ, թաց։
2․ Ինչի՞ց է առաջանում ձյան փաթիլը։
Ամպից, արևից, ջրի կաթիլներից, լուսնից
3. Ջրի կաթիլները երկնքում ե՞րբ են ձյան փաթիլներ դառնում։
Երբ շոգ է։
Երբ եղանակը տաք է։
Երբ ցուրտ է։

Ջաննի Ռոդարի. Կոնֆետի անձրևը

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։
Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Հովհ․ Թումանյանի բանաստեղծությունները

ՓԻՍՈՆ

 Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

(Ժողովրդական)

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Շարունակել կարդալ

Լավաշի պատմությունը

Ցորենի տեսակներից հաց թխելու և  հատկապես լավաշ թխելու մշակույթը ծնվել է Հայոց լեռնաշխարհում, որի մասին վկայում են Արտաշատ քաղաքում  պեղումների միջոցով հայտանբերված կավե  թոնիրները և գեղեցիկ ավանդապատումները:

  •  ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

  •     ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Լավաշը պատրաստելը մի ամբողջ արարողակարգ է եղել:

Ալյուրից, գոլ ջրից, խաշից՝ ավանդաբար հայկական  թթխմորից,  և աղից պատրաստված խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար, որից  հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի, գրտնակով բացում,  օդի մեջ մի ձեռքից մյուսին գցելով՝ ձգում-բացում են, քաշում ձվաձև բարձիկի վրա՝ մարզկա, ռաֆաթա կամ բադադ, և կպցնում կավե թոնրի տաք պատերին.  արարողակարգը վերջանում է բոքոն թխելով.

ԹՈՆՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Թունդիր-թոնդիր-թոնիր՝ tonir tundir tandir pur phur-փ-հուր— փուռ -(բրբռ):

Կարմիր կավից թրծված գետնափոր թոնդիրի նախատիպն է Հայկական Ծաղկանց լեռներից արևելք գտնվող Թոնդրակ հրաբխային լեռնազանգվածի՝ շրջանաձեւ հիմքով բազմածին գործող կոնաձև  Թոնդրակ հրաբուխ է,  հատակին՝ լիճ: Թոնդրի հատակից սկիզբ է առնում թոնդրի ակը, որից ներս մտնող օդը թեժացնում է կրակը:

Ավանդույթը պատմում է. Հնում, երբ ռազմի աստված Վահագնը ռազմի արվեստն էր սովորեցնում հայ ռափայներին (հայոց հսկա կին և տղամարդ), վարժանքից հետո երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջը, զրուցում էին, հաց թխում ու ուտում: Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակից մարխեր վերցրեց, տվեց հայոց սկայ-ռափայներին եւ պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնդիր շինեն եւ կրակ վառեն, հաց թխեն, կանանց հանձնարարեց, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրացավ երկինք եւ մինչեւ օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մեկի տան թոնդրի կրակը չհանգչի:

ԼԱՎԱՇ ԹԽԵԼՈՒ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Լավաշ թխելու գործիքնեից են նաեւ խաչերկաթը, շամփուրը, փայտից պատրաստված խմորի տաշտը(տաշտ- յաշտ- աշտ)սուփրեն-սուրբսուբրեն՝ շորը, որի վրա լավաշի գունդերն են շարում, այսինքն շորն անգամ համարում էին սուրբ: Սեղան-տախտակը՝ կարճ խաչաձեւ ոտներով, կլոր գրտնակը, մարզկան, որն ունի փոքրիկ արտի տեսք, մարզական— մարզմասն ամբողջի եւ ական— աչքարտի աչք (ՆՀԲ),բադադ կամ փաթաթ, կամ ռափադան:

Ռափ(ֆ)ադա – արրա -«արեւ» բնիկ հայերեն արամատից ռափադառափայդա իմաստով «Ռ սկզբանատառս հասարակօրեն կազմէ զբառ օտար՝ ի լեզվէ մերմէ- ՆՀԲ», այսպիսով Ռ-սկզբնատառ ունեցող բառերը բնիկ հայերեն բառեր են՝ ռազմիկ, ռամիկ, ռայ— դրօշ, ռահ-ճանապարհ, ռափայ— հսկայ (ՆՀԲ):

Լավաշ, հաց

Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում:

Լավաշը նուրբ, երկար, մինչև 70 սմ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Ահա թե ինչպես են թխում լավաշը: Նախ գրտնակում են խմորի գնդերը, դարձնում բարակ խմորի թերթեր և գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:

Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան մեկ տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով:

Ի՞նչ նոր տեղեկություն իմացար լավաշի մասին:

Հաց

Հաց բառը առաջացել է եփել, թխել արմատից:

Հացը ալյուրից թխած ամենօրյա ուտելիք է: Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։

Հիմնականում օգտագործվում է ցորենի, աշորայի, եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնց խմորը տապակում են, շոգեխաշում, անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում են։

Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս երեսուն հազար (30 000) տարի առաջ։

Հայաստանում տարածված հացատեսակներից են կրկենին, լոշը, լիպոշը, բոքոնը, մատնաքաշը, բաղարջը, լավաշը, խորիս հացը։

Հանս Քրիստիան Անդեսեն «Վայրի կարապները»

Թագավորն ունի տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն է Էլիզա: Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են: Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:

Գիշերը Էլիզան անցկացնում է անտառում և երազում տեսնում է եղբայրներին: Առավոտյան նա լվացվում է լճակում և նորից դառնում է գեղեցկուհի: Ճանապարհին հանդիպած ծեր կինը տալիս է նրան հատապտուղներ և ցույց է տալիս գետը, որտեղ տեսել է ոսկե թագերով տասնմեկ կարապների: Հաջորդ օրը Էլիզան այստեղ գտնում է իր եղբայրներին և նրանք կողովով տանում են քրոջն իրենց հետ: Երազում Էլիզան տեսնում է, որ մի փերի սովորեցնում է իրեն, թե ինչպես կարելի է եղբայրներին վերադարձնել իրենց մարդկային կերպարանքը: Էլիզան պիտի գերեզմանոցում աճող եղինջից տասնմեկ շապիկ  կարի իր եղբայրների համար: Բայց ողջ աշխատանքի ընթացքում նա չպիտի արտասանի ոչ մի բառ, այլապես եղբայրները կմեռնեն:

Երբ Էլիզան գործում է արդեն երկրորդ շապիկը, նրան գտնում և սիրահարվում է այդ երկրի թագավորը: Նա ամուսնանում է անտառային գեղեցկուհու հետ և տանում է իր դղյակը: Անգամ հատուկ սենյակ է տեղափոխում աղջկա հավաքած ողջ եղինջը: Սակայն արքեպիսկոպոսը պնդում է, որ Էլիզան վհուկ է, և մի գիշեր տեսնում է, թե ինչպես է աղջիկը գերեզմանոցում եղինջ քաղում: Ժողովուրդը պահանջում է, որ նրան հրի մատնեն:

Բանտում Էլիզան գործում է վերջին՝ տասնմեկերորդ շապիկը: Եղբայրները գալիս են թագավորի մոտ, որպեսզի պաշտպանեն իրենց քրոջը, սակայն չեն հասցնում և լուսաբացին նորից վերածվում են կարապների:

Առավոտյան, երբ Էլիզային տանում են դեպի խարույկը, ամբոխն ուզում է խլել նրանից եղնջե շապիկները: Սակայն թռչելով գալիս են եղբայրները և նա հասցնում է հագցնել նրանց շապիկները: Կարապները վերածվում են մարդկանց և ամեն բան պատմում են: Խարույկի համար պատրաստված գերանները վերածվում են վարդի թփի, որի վրա աճում է մեկ սպիտակ վարդ: Այդ վարդը թագավորը դնում է ուշակորույս եղած Էլիզայի կրծքին, և նա ուշքի է գալիս: Նրա սրտում հանգստություն և երջանկություն է:

Շարունակել կարդալ

Հանս Քրիստիան Անդերսեն «Անճոռնի ճուտիկը» 

համառոտ

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում է ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:

Ճուտիկը հեռանում և բնակվում է լճում: Այստեղ էլ բոլորը ծիծաղում են նրա վրա: Մի օր նա տեսնում է կարապներին և շատ սիրում է նրանց այնպես, ինչպես ոչ ոքի չի սիրել:

Այնուհետև բադիկը սառչում է սառույցի մեջ: Նրան գտնում է գյուղացին և տուն է բերում: Երբ բադիկը ուշքի է գալիս, վախից փախչում է գյուղացուց: Ողջ ձմեռը նա անցկացնում է եղեգներում: Գարնանը նա օդ է խոյանում և տեսնում է լողացող կարապներին: Նա մոտենում է նրանց և հանկարծ ջրում տեսնում է իր արտացոլանքը: Նա ևս դարձել է գեղեցիկ կարապ: Ընդ որում կարապները կարծում են, որ նա ամենագեղեցիկ կարապն է: Անճոռնի ճուտիկ եղած ժամանակ նա երազել անգամ չէր կարող այդպիսի երջանկության մասին:

  

Շարունակել կարդալ

Հ. Ք. Անդերսեն. «Մատնաչափիկը»

/համառոտ/

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով:

Շարունակել կարդալ