Բլոգուսուցում, «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Մասնակիցներ՝ 2․1 և 5.1 դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի 16

Ժամը՝ 11:00-11․50
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 2․1 դասարան
Պատասխանատուներ՝ Սմբատյան Գոհար, Հովսեփյան Անահիտ

Նպատակը` սովորողների մոտ զարգացնել սովորել-սովորեցնելու , թիմային աշխատանքի հմտությունները, ծանոթացնել երկրորդ դասարանի սովորողներին բլոգավարությանը, պատրաստվել բլոգավար դառնալուն։

Հիմնական խնդիրները`

  • Սովորել ընկերներից, սովորեցնել, կիրառել յուրացրած հմտությունները։

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ձեռք են բերում գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։

Նախագծի նկարագրությունը՝ «Բլոգուսուցում» նախագծի շրջանակում 5,1 դասարանի սովորողները համագործակցելով կրտսեր ընկերների հետ կծանոթացնեն բլագավարությանը։ Հինգերորդ դասարանի սովորողները ներկայացնում են իրենց բլոգները՝ ի՞նչ է բլոգը, ի՞նչ կարելի է ներկայացնել բլոգում, , ի՞նչ է բլոգի բաժինը, ի՞նչ բաժիններ կան, ինչպե՞ս գտնել դասավանդողների և ընկերների բլոգները։

Ամփոփում՝

Հեռավար համագործակցություն ընտանեկան դպրոցում

Հեղինակային կրթական ծրագրով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքի օրերին հանձնվում են ամենամյա «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք», «Աիդա Պետրոսյան», «Մուտք մանկավարժություն» մրցանակները։ 

«Իմացումի հրճվանք»՝

Դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

Ուսումնական տարվա սկզբից կազմել եմ դասարանական օրացույց, որտեղ տեղադրված է տարվա նախագծերը, բլոգում ունեմ բաժին, որտեղ  կազմել և տեղադրել եմ  հեռավար սովորողների համար ամենամսյա փաթեթը և ժամանակացույցը։

Սովորող՝ Դավիդս Ավետիսյան,
Էլեկտրոնային հասցե՝ Davids-avetisyan@mskh.am
Երկիր՝ Լատվիա
Հանդիպում՝ Teams հարթակում, յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը՝ 17:30

Սովորող՝ Ժենի Անտոնյան
Էլեկտրոնային հասցե՝ Jeni-antonyan@mskh.am
Երկիր՝ Ամերիկա
Հանդիպում՝ Teams հարթակում, յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 21։00

Սովորող՝ Ժաննա Համբարյան
Էլեկտրոնային հասցե՝ Janna-hambaryan@mskh.am
Երկիր՝ Չինաստան
Հանդիպում՝ Teams հարթակում, յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝ 16:30

Հեռավար ուսուցում․ սեպտեմբեր

Հեռավար ուսուցում, հոկտեմբեր

Հեռավար ուսուցում, նոյեմբեր

Հեռավար ուսուցում, դեկտեմբեր

Հեռավար ուսուցում, հունվար

Հեռավար ուսուցում, փետրվար

Հեռավար ուսուցում, մարտ

Հեռավար ուսուցում, ապրիլ

Հեռավար ուսուցում, մայիս

Հեռավար ուսուցում․ հունիս

Հեռավար սովորողները թեև երկրում չեն, սակայն ֆիզիկական բացակայությունը արգելք չի հանդիսանում, որպեսզի նրանք էլ մասնակից դառնան կրթահամալիրի ուսումնական օրացույցով կազմակերպված, ներկայացված բոլոր նախագծերին։

Շարունակել կարդալ

Համագործակցային մարզատոն, ազգային խաղեր

Օրը՝ մայիսի 8
Ժամը՝ 12:00-13։15
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի մարզասրահ, բակ։

Մասնակիցներ` Հարավային դպրոց-պարտեզի 2․1 դասարանի սովորողներ և Արևելյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողներ։ 
Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Անահիտ Ավագյան

Նկարագրություն`

Նախավարժանք՝
Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

Էստաֆետային խաղեր՝

  • գնդակններով էստաֆետ,
  • գնդակի փոխանցումով գլխի վրայից, գլորում ոտքերի միջով

Ազգային խաղեր՝ «Խաշիլ փափա», «Պուտ-պուտ», «Չարխափանը չքացնի»

Խաղեր

Անհրաժեշտ մարզագույք`

  • բուլավաներ
  • գնդակներ
  • օղակներ
  • չարխափան ընկույզներով
  • փայտե շերեփ

Արդյունքը՝ դասարանական բլոգներում ենթակայքում, կայքում:

Ամփոփում՝

«Թռչող ծաղիկ թիթեռնիկները» համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2․1 դասարանի սովորողներ և Արևելյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողներ։
Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Օրը՝ 3․05․2024թ․
Ժամը՝ 12։00
Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Անահիտ Ավագյան
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, սոսինձ, գունավոր մատիտներ, ֆլոմաստերներ, փայտիկներ։

Նպատակը՝ տեխնոլոգիական աշխատանք, զրույց թիթեռների մասին։

Ընթացքը՝ Հարավային և Արևելյան դպրոցի սովորողները միասին բերված նյութերով կպատրաստեն թիթեռներ, կզրուցեն թիթեռների մասին։ Գործընթացը ներառում է մայրենի+ես և շրջակա աշխարհ+տեխնոլոգիա։

Տեղեկատվական տեքստ՝ թիթեռներ
Պատրաստման ընթացքը՝  տեսանյութ թիթեռ

Ամփոփում՝

Ուրախ հանդիպում Արևելքում

Այց Արևմուտքի բույսերի խնամքի լաբորատորիա

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ

Նախագծի պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Խորհրդատու՝ Շուշան Ալեքսանյան

Ժամկետ՝ ապրիլի 10-ին, ժամը՝ 12։00-ից 12։45-ը

Հասցեն՝ Ք. Երևան, Ա.Բաբաջանյան 38/1

Նպատակը՝ Մայիսյան ստեղծագործական հավաքին ընդառաջ խնամված այգի, բանջարանոցի ստեղծում։

Շարունակել կարդալ

Մայիսյան ստեղծագործական 19-րդ հավաք

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝ ԿԳՄՍՆ

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ, գործընկերներ

Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցման 2-րդ տարվա արդյունքների ամփոփում։

Բովանդակային ուղղություններ`

«Բլոգուսուցում» նախագիծ

Ես կարողանում եմ

Ուսումնական ճամփորդություն՝ բարձունքի հաղթահարում

Համագործակցային նախագիծ Արևելյան դպրոց-պարտեզի առաջին դասարանի սովորողների հետ, դասվար՝ Անահիտ Ավագյան

Համագործակցային մարզատոն, ազգային խաղեր

Վարպետության դաս՝

«Սովորող-սովորեցնող» նախագիծ` Բլոգուսուցում

Լիոմաքսը սնկերի աշխարհում

Վարպետության դասին՝ «Հեքիաթաթերապիա» 2.1 դասարանի սովորողները հորինել են «Լիոմաքսը սնկերի աշխարհում» հեքիաթը։ Արթուրի մայրիկը հեքիաթը մուտքագրել է, սովորողները նկարել են Paint նկարչական ծրագրով, նաև ներկայացնում են տեսանյութի տեսքով։

Եղիշե Վարդանյան


Մենուա Մաթևոսյան
Շարունակել կարդալ

Միասնական մարզատոն

Նախագիծն՝ այստեղ։
Արևելյան դպրոց-պարտեզում կայացավ 2․1 և 3․3 դասարանների միասնական մարզատոնը : Սովորողները մեծ ոգևորությամբ մարզվեցին, խաղացին էստաֆետային ուրախ խաղեր:

Տեսանյութը՝ Անահիտ Ավագյանի

Համագործակցային նախագիծ, խնկոյանական տիկնիկները պատրաստ են

Նախագիծն՝ այստեղ։
Հարավային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողները հյուրընկալել էին Արևելյան դպրոց պարտեզի 3.3 դասարանի սովորողներին։ Միասին ընթերցեցին Ա․ Խնկոյանի «Մուկն ու կատուն», «Նապաստակները» առակները, ընտրեցին հերոսների, այնուհետև բաժանվեցին խմբերի և միասին փայտե գդալներով, քամիչներով, կոճակներով, թելերով և ժապավեններով սկսեցին աշխատել: Սովորողներն ընկերական, անմիջական միջավայրում ստեղծեցին ամենաանսովոր, հետաքրքիր կերպարները: Իսկ վերջում Paint նկարչական ծրագրով նկարեցին օրվա հերոս-տիկնիկներին։

Տեսանյութը՝ Անահիտ Ավագյանի

Համագործակցային նախագիծ «Պարուսուցում»

Աշնանային 18-րդ հավաքի շրջանակում Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիներն իրականացնում են համագործակցային նախագիծ՝ ազգային պարերի ուսուցում։ Ստորև ներկայացնում եմ «Գյովնդ» (Մըր տան իդև),«Լաչին» (Ասմար) ազգային պարերի ուսուցման տեսանյութը։