Ընդունելություն 2022-2023

Բարև, ես Գոհար Սմբատյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում՝ որպես երրորդ դասարանի դասվար: Երկար տարիներ աշխատել եմ նախակրթարանում` որպես դաստիարակ: Ստացել եմ  միջին մանսագիտական և բարձրագույն կրթություն: Դասվարի որակավորում ստացել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական քոլեջում: Մեծ տղաս՝ Սարգիսը, ծառայում է Հայոց Բանակում, կրտսեր որդիս՝ Կարենը, սովորում է կրթահամալիրի Ավագ դպրոցում:
2022-2023 ուսումնական տարում սիրով կաշխատեմ  2016 թվականի ծնված 6 տարեկանների հետ: Կնկարենք, կխաղանք, կլողանք, կերգենք, կճամփորդենք և մեդիահմտություններ կիրառելով՝ ուրախ, ստեղծագործ օրեր կունենանք: Սիրով սպասում եմ նոր ուսումնական տարվան և ժպտերես առաջին դասարանի սովորողներին:

Բլոգ՝ Smbatyanblog.wordpress.com
Էլեկրոնային հասցե՝ G.smbatyan@mskh.am

Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան. էլ. sh.poghosian@mskh.am, հեռ.` 094211291
Հարավային դպրոց՝. https://south.mskh.am/
Հասցե՝ Իսակովի 52/6, հեռախոս` 73.61.00

Ուսումնական պլան

Պայմանագրի օրինակներ

Գրանցաթերթ

Առաջին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • լուսանկար 3*4 չափսի -2 հատ
  • երեխայի ծննդյան վկայականի պատճեն – 1 օրինակ
  • երեխայի սոցիալական քարտի պատճեն-1 օրինակ
  • ծնողի անձնագրի պատճեն-1 օրինակ
  • բժշկական թերթիկ ( երեխայի առողջական վիճակի մասին երեխայի բժշկական քարտից քաղվածք, 26 ձև)

Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․

Շարունակել կարդալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

Շարունակել կարդալ

Ընդունելություն I դասարան

Image
Բարև, ես Գոհար Սմբատյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում՝ որպես երրորդ դասարանի դասվար: Երկար տարիներ աշխատել եմ նախակրթարանում` որպես դաստիարակ: Ստացել եմ  միջին մանսագիտական և բարձրագույն կրթություն: Դասվարի որակավորում ստացել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական քոլեջում: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Ավագ դպրոցում, կրտսեր որդիս՝ Կարենը, Միջին դպրոցում:
201
9-2020 ուսումնական տարում սիրով կաշխատեմ 2013 թվականի ծնված վեց տարեկանների հետ: Կնկարենք, կխաղանք, կլողանք, կերգենք, կճամփորդենք և մեդիահմտություններ կիրառելով՝ ուրախ, ստեղծագործ օրեր կունենանք: Սիրով սպասում եմ նոր ուսումնական տարվան և ժպտերես առաջին դասարանի սովորողներին:
Էլեկրոնային հասցե՝ G.smbatyan@mskh.am
Հեռ՝ 098 72 74 25