Ուսումնական պլանի քննարկում. 1-3-րդ դասարաններ

1. Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: (ուսպլան, կետ 4)

Շարունակել կարդալ

Մանկավարժական ճամբար, մարտի 25-29

Ճամբարի բովանդակությունը

  • Ընդհանուր պարապմունք
  • Միջավայրի խնամքի աշխատանքներ դպրոցներում
  • Մանկավարժական խորհուրդներով քննարկումներ
  • Մասնագիտական խմբերով քննարկումներ
  • Մասնագիտական զարգացման սեմինարներ
  • Անհատական աշխատանք

Մարտի 25

9:15՝ ընդհանուր պարապմունք, պատասխանատու՝ Ջուլլի Ղազարյան
9։20-ից՝ Միջավայրի խնամք՝ կաբինետների ղեկավարներ
10։30՝ Ձոն տեխնոլոգիական աշխատանքներ, պատասխանատու՝ Աննա Թորոսյան
11։20՝ ընդմիջում, պատասխանատուներ՝ Նելլի Կարապետյան, Նարե Միրզոյան
12։00՝ մասնախմբով հավաք՝ մոնտաժային ծրագրերի ուսուցում Նվարդ Սարգսյանի հետ, դասվարների առաջին խումբ
12։45՝ մասնագիտական զարգացման սեմինար՝ կավագործություն Մովսես Ավետիսյանի հետ։

Շարունակել կարդալ

Հեռավար աշխատանք, հունվարի 3-5

Մանկավարժության կենտրոն

Աշխատակարգ

Հունվարյան ճամբարի պատրաստություն

  • Հունվարի 3-ին աճի բնութագրերի ամփոփում 
  • Հունվարի 4-ին հունվարյան ճամբարի ծրագրի խմբագրում , հրապարակում
  • Հունվարի 5-ին սովորողների «Ուսումնական ձմեռ» նախագիծ— ամփոփում , գնահատում , ընտանեկան նախագծերի ամփոփում
    13:00՝ մանկավարժական խորհուրդներով, նախագծային խմբերով քննարկումներ
    14:30՝ Անբաւելին երկնի եւ երկրի… Սուրբծննդյան նախատոնակ. կենտրոն

Մանկավարժական ճամբար, դեկտեմբերի 25-29

10:00-12:15՝ անհատական աշխատանք դպրոցում, մանկավարժական խորհուրդներով հավաքներ

Մանկավարժական խորհուրդներով հավաքների օրակարգում՝

  • Դեկտեմբերի 25՝ ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում
  • Դեկտեմբերի 26՝ ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում
  • Դեկտեմբերի 27՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ 
  • Դեկտեմբերի 28՝ հունվարյան ստուգատեսների կազմակերպական հարցեր

12:15՝ ընդմիջում, քայլք մայր դպրոց

13:00՝ հավաքներ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մասնախմբով
Բովանդակությունը

  • առաջին ուսումնական շրջանի ամփոփում. սովորողի զարգացման բնութագրեր,
  • երկրորդ ուսումնական շրջանի գործունեություն,
  • մասնագիտական զարգացում՝
    • մարմնամարզություն Արման Մատինյանի հետ
    • առաջին բուժօգնություն  Հովսեփ Աղաբեկյանի հետ

Դեկտեմբերի 25, 26

  • դասվարների 1-ին խումբ՝ մարմնամարզություն Արման Մատինյանի հետ
  • դասվարների 2-րդ խումբ՝  առաջին բուժօգնություն Հովսեփ Աղաբեկյանի հետ

Դեկտեմբերի 27, 28

  • դասվարների 2-րդ խումբ՝ մարմնամարզություն Արման Մատինյանի հետ
  • դասվարների 1-ին խումբ՝  առաջին բուժօգնություն Հովսեփ Աղաբեկյանի հետ

Դեկտեմբերի 29

10:00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
12:30՝  Փոքր բաներով երջանկութեան մեծ տաղեր իմանալ…. Տարեմուտի համերգ-հանդիպում. Մարմարյա սրահ։

Մանկավարժական ճամբար, hոկտեմբերի 23-27

10։00-10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք
10։40-11։40՝ քննարկումներ մասնախմբերով` Իմացումի հրճվանք լաբորատորիա. 3-1 կաբինետ 
12։00-12։40՝ հանդիպումներ, աշխատանք նախագծային խմբերով՝ Դիզայն-տեխնոլոգիայի ակումբային գործունեություն

Շարունակել կարդալ

Մանկավարժական ճամբար

Օգոստոսի 22-30 

Բովանդակությունը

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

  • 2023-24 ուսումնական տարվա ծրագրերի, ծրագրային փաթեթի ամբողջացում, ներկայացում
  • ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների՝ 2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում
  • Սեպտեմբեր ամսվա նախագծերի քննարկում

Աշխատակարգ՝

Իմացումի հրճվանք» ծրագրի լաբորատորիա․ ավագ դպրոցի ընթերցասրահ։

Օգոստոսի 25

10։40՝ աշխատանք Հարավային դպրոցում՝ նոր ուսումնական 1-ին հարկի մաքրում՝ Գոհար Սմբատյան, Անահիտ Հովսեփյան, Լուսինե Սարգսյան

դասասենյակի մաքրման աշխատնքներ

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-14:00` եռօրյա վրանային ճամփորդության ամփոփում, նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանք՝ նախագծերի, օրացույցի, անհատական աշխատաժամանակի հրապարակում, «Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում։

Օգոստոսի 28-30

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

Իմացումի հրճվանք» ծրագրի լաբորատորիա․ ավագ դպրոցի ընթերցասրահ

10։15՝ աշխատանք  Հարավային դպրոց-պարտեզում՝

Դասասենյակների պատրաստություն

  • Դպրոցների 2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում
  • Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում
  • Սեպտեմբերի նախագծերի հրապարակում

Մանկավարժական ճամբար

Ճամբարի բովանդակությունը

1․ Ընդհանուր պարապմունք

2․Մասնակցություն «Սեբաստացի» փառատոնային ճամբարին

3․2022-2023 ուսումնական տարվա ամփոփում

  • Սովորողի գնահատում
  • Դասավանդողի գնահատում, ինքնագնահատում (հաշվետվություն)

4․ 2023-2024 ուսումնական տարվա պատրաստություն․ աշխատանք մասնախմբերով

  • Առարկայական ծրագրերի լրամշակում, համապատասխանեցում նոր չափորոշչին
  • Դասավանդողի ուսումնական փաթեթի լրամշակում, նորացում

5․ Նախագծային խմբերով աշխատանք

6․ Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբար՝ հունիսի 19-23

6․ Մանկավարժական ճամբար Արատեսում՝ հունիսի վերջին շաբաթ՝ հունիսի 26-30 (եռօրյա)

Ճամբարի աշխատակարգը

Հունիսի 12

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք

Շարունակել կարդալ

Մանկավարժական ճամբար․ մարտի 27-31

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

27․03․2023թ․

9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք
9։20 -11։00՝ դասասենյակի մաքրման աշխատանքներ
11։00-12։00՝ կրթահամալիրի նոր կայքի սպասարկում՝ Նվարդ Սարգսյանի հետ
12։20-12։50՝ ընդմիջում
12։50-13։00՝ քայլք մայր դպրոց
13։00-14։00՝ Հավաքներ մասնախմբերով՝«Իմացումի հրճվանք» լաբորատորիա
14:00-ից՝ անհատական աշխատանք

Օրվա ամփոփումը Անահիտ Մելքոնյանի՝ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶՈՒՄ

28․03․2023թ․

9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք
9։20 -11։00՝ պարտեզապուրակային աշխատանք, դասասենյակի մաքրման աշխատանքներ, «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ցուցահանդես վաճառքի պատրաստություն
11։00-12։00՝ բնագիտական փորձեր՝ Գևորգ Հակոբյանի հետ
12։20-12։50՝ ընդմիջում
12։50-13։00՝ քայլք մայր դպրոց
13։00-14։00՝  Սովորող-սովորեցնող նախագիծ․ հաջողություններ, բացթողումներ, զարգացումը՝ բովանդակության և կազմակերպական, մշակումներ Սոնա Փափազյանի հետ
14։00-ից՝ անհատական աշխատանք

Օրվա ամփոփումը Մարգարիտ Հովնանյանի՝ Մանկավարժական գարնանային ճամբարի երկրորդ օրը Հարավում, Բնագիտական սեմինար-պարապմունք

Շարունակել կարդալ

Մանկավարժական ձմեռային ճամբար 2022

  • Դեկտեմբերի 26-28-ին՝ աշխատանք ֆիզիկական միջավայրում
  • Դեկտեմբերի 29,30-ին՝ հեռավար աշխատանք
  • Հունվարի 3-5-ին՝ հեռավար աշխատանք

Մանկավարժության լաբորատորիա

Աշխատակարգ

Դեկտեմբերի 26

9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

Շարունակել կարդալ

Մասնագիտական զարգացման սեմինար, ռոդարիական հնարքների կիրառում

Լուսանկարը Անահիտ Հարությունյանի

Երկու օր է ինչ մասնակցում եմ Անահիտ Հարությունյանի կազմակերպած մասնագիտական զարգացման սեմինարին։ Թեման՝ Ռոդարիական հնարքների կիրառումը կրտսեր դպրոցում։
Սեմինարը շատ հետաքրքիր էր և արդյունավետ։

Առաջին օր՝
Քննարկեցինք, կիսվեցինք մեր փորձով․ ներկայացրինք, թե սովորողների հետ ինչ ռոդարիական հնարքներ ենք կիրառել, ինչ արդյունք ենք ստացել։ Տեղում կարդացինք «Լճակի մեջ նետված քարը» հնարը և քննարկեցինք։
Հնարքների կիրառմամբ խաղ-առաջադրանքներ մշակեցինք, այնուհետև աշխատեցինք այդ հնարքներով:

«Պրիզմա» մեթոդով խաղացինք «երևակայություն» բառի հետ: Սկսեցինք ասել բառեր, որոնք առաջինն են մտքին գալիս։ Ստացված երևակայություն և ընտանիք բառերով փորձեցինք մտքեր ձևակերպել: Բառից բառ ստեղծված արդյունքում ունեցանք բառային պրիզմա։ Այնուհետև սկսեցինք նախադասություններ կազմել։ Ստացվեցին հետաքրքիր, ռոդարիական նախադասություններ։

Երևակայական ընտանիքը ճամփորդում է։

Այս մեթոդի օրինակով որոշեցինք սեբաստացիների տոնին սովորողների հետ խաղալ բառերի, տառերի հետ․ օրինակ՝ բառի տառերը գրում ենք իրար տակ, հետո բառի յուրաքանչյուր տառով, կազմում նոր բառ, հետո կմիացնենք իրար և կստանանք ռոդարիական նախադասություն։

թ-թթու

թ-թան

ու- ուրախ

Թթու թանը ուրախ է։

Այնուհետև բաժանվեցինք երկու խմբի և ընտրեցինք այնպիսի բառեր, որ կապվում էր «Սեբաստացու օրեր» նախագծի հետ ու փորձեցինք խաղալ այդ բառերի հետ:

Առաջին խումբը ընտրեց շարոց բառը և ստացանք շարոց-տուն բառերը։ Երկրորդ խումբը ընտրեց լավաշ բառը և ստացան՝ լավաշ-ջուր բառերը։

Այնուհետև սկսեցինք կազմել ռոդարիական նախադասություններ։

Երկրորդ օր՝
Ընթերցեցինք «Լիմերիքի ստեղծումը» և «Ստեղծագործական երևակայության երկանդամություն» հնարքները։ Գործնական աշխատանքի արդյունքում թերթիկների վրա գրեցինք բառեր և ընտրեցինք բառազույգեր։
Բառազույգերով կազմեցինք ռոդարիական բառակապակցություններ, այնուհետև յուրաքանչյուրը ներկայացրեց ու բացատրեց, թե ինչու է ընտրել այդ բառակապակցությունը։
Իսկ վերջում հորինեցինք հեքիաթ մեր ընտրած բառակապակցությունով։

Ստեղծագործական երևակայության երկադամության հնարքը կիրառելու արդյունքում ծնվեցին բառակապակցություններ՝ «Համակարգչային փղիկ», «Լուսամփոփային նավակ», «Մատ պատառաքաղը», «Ծիածանահամ խաղաղություն» և այլն, որոնք էլ դարձան հորինուկների վերնագրեր:


Համակարգչային փղիկը

Կար-չկար մի համակարգիչ կար, այնտեղ ապրում էր մի փղիկ։ Փղիկին  նկարել էր մի փոքրիկ աղջիկ։ Փղիկը ամեն օր ժպտում էր աղջկան։ Մի օր փղիկը որոշեց ճամփորդել և աշխարհ տեսնել։ Աղջիկը բաց արեց համակարգիչը, որ կրկին տեսնի փղիկին և արև նկարի փղիկի համար, սակայն աղջիկը շատ զարմացավ, քանի որ paint նկարչական ծրագրում փղիկը չկար։ Պարզվեց, որ փղիկը դուրս է եկել համակարգչից և ուզում էր աղջկա համար անակնկալ անել, որ միասին ճամփորդեն։ Աղջիկը շատ ուրախացավ ու զարմացավ՝ տեսնելով փղիկին։ Փղիկն ու աղջիկը խոսքները մեկ արին ու գնացին անտառ։ Ճանապարհին հանդիպեցին գազար ուտող նապաստակին։ Նրանք ընկերացան և որոշեցին աշխարհ տեսնելուց հետո միասին վերադառնալ համակարգչի մեջ։

Անահիտ Հարությունյանի բլոգում՝

Ստեղծագործական երևակայության իրական հրճվանքը. օր առաջին

Ստեղծականությունն ու մենք. երկրորդ օր

Մասնագիտական զարգացման սեմինարի ամփոփում