Բարձունքի նվաճում. ուսումնական նախագիծ

Բարձունքի նվաճում ուսումնական նախագիծը կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերին և մայիսին:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեի 2.1 դասարանի սովորողներ և Արևելյան դպրոց- պարտեզի առաջին դասարանի սովորողներ։

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Անահիտ Ավագյան

Օգնականներ՝

Օրը՝ մայիսի 22

Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ 16:00

Վայրը՝ Հանդիպում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, Աշտարակի ջրաղաց-Կարմրավոր եկեղեցի

Շարունակել կարդալ

Շաբաթվա աշխատակարգ, մայիսի 13-17

Ուսումնական երթ կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9:00-9:15՝ ընդհանուր պարապմունք

Մայիսյան ստեղծագործական 19-րդ հավաք

Շաբաթվա նախագծեր՝

«Աղայան-Ռոդարի» նախագիծ, «Ես կարողանում եմ» նախագիծ, Բլոգուսուցում, «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Համբարձման ասիկներ

Մայրենի և լեզվագործունեություն`շաբաթվա ընթերցանություն՝ «Մանչուկն իւ Կառլսոնը»

Շարունակել կարդալ

Բլոգուսուցում, «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Մասնակիցներ՝ 2․1 և 5.1 դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի 16

Ժամը՝ 11:00-11․50
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, 2․1 դասարան
Պատասխանատուներ՝ Սմբատյան Գոհար, Հովսեփյան Անահիտ

Նպատակը` սովորողների մոտ զարգացնել սովորել-սովորեցնելու , թիմային աշխատանքի հմտությունները, ծանոթացնել երկրորդ դասարանի սովորողներին բլոգավարությանը, պատրաստվել բլոգավար դառնալուն։

Հիմնական խնդիրները`

  • Սովորել ընկերներից, սովորեցնել, կիրառել յուրացրած հմտությունները։

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ձեռք են բերում գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։

Նախագծի նկարագրությունը՝ «Բլոգուսուցում» նախագծի շրջանակում 5,1 դասարանի սովորողները համագործակցելով կրտսեր ընկերների հետ կծանոթացնեն բլագավարությանը։ Հինգերորդ դասարանի սովորողները ներկայացնում են իրենց բլոգները՝ ի՞նչ է բլոգը, ի՞նչ կարելի է ներկայացնել բլոգում, , ի՞նչ է բլոգի բաժինը, ի՞նչ բաժիններ կան, ինչպե՞ս գտնել դասավանդողների և ընկերների բլոգները։

Ամփոփում՝

Հեռավար համագործակցություն ընտանեկան դպրոցում

Հեղինակային կրթական ծրագրով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքի օրերին հանձնվում են ամենամյա «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք», «Աիդա Պետրոսյան», «Մուտք մանկավարժություն» մրցանակները։ 

«Իմացումի հրճվանք»՝

Դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

Ուսումնական տարվա սկզբից կազմել եմ դասարանական օրացույց, որտեղ տեղադրված է տարվա նախագծերը, բլոգում ունեմ բաժին, որտեղ  կազմել և տեղադրել եմ  հեռավար սովորողների համար ամենամսյա փաթեթը և ժամանակացույցը։

Սովորող՝ Դավիդս Ավետիսյան,
Էլեկտրոնային հասցե՝ Davids-avetisyan@mskh.am
Երկիր՝ Լատվիա
Հանդիպում՝ Teams հարթակում, յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը՝ 17:30

Սովորող՝ Ժենի Անտոնյան
Էլեկտրոնային հասցե՝ Jeni-antonyan@mskh.am
Երկիր՝ Ամերիկա
Հանդիպում՝ Teams հարթակում, յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 21։00

Սովորող՝ Ժաննա Համբարյան
Էլեկտրոնային հասցե՝ Janna-hambaryan@mskh.am
Երկիր՝ Չինաստան
Հանդիպում՝ Teams հարթակում, յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝ 16:30

Հեռավար ուսուցում․ սեպտեմբեր

Հեռավար ուսուցում, հոկտեմբեր

Հեռավար ուսուցում, նոյեմբեր

Հեռավար ուսուցում, դեկտեմբեր

Հեռավար ուսուցում, հունվար

Հեռավար ուսուցում, փետրվար

Հեռավար ուսուցում, մարտ

Հեռավար ուսուցում, ապրիլ

Հեռավար ուսուցում, մայիս

Հեռավար ուսուցում․ հունիս

Հեռավար սովորողները թեև երկրում չեն, սակայն ֆիզիկական բացակայությունը արգելք չի հանդիսանում, որպեսզի նրանք էլ մասնակից դառնան կրթահամալիրի ուսումնական օրացույցով կազմակերպված, ներկայացված բոլոր նախագծերին։

Շարունակել կարդալ

Ի՞նչ կլիներ․․․

Հրաչյա Ներսիսյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, կասեի աբրակադաբրա ու չարերին կթռցնեի երկինք։ 
Եթե ձկները խոսել կարողանային, փոթորիկ կլիներ։ 
Եթե մարդիկ թռչել կարողանային, արծվի նման փետուրներ կունենային։
Եթե մկները կնճիթ ունենային, փիղ կդառնային։ 
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, կխոսեին մեզ հետ։

Նարեկ Համբարձումյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, ամեն ինչ իմ ուզածով կանեի։
Եթե ձկները խոսել կարողանային, նրանք կասեին, որ իրենց ձկնորսները չբռնեին։
Եթե մարդիկ թռչել կարողանային, որտեղ ուզեին, կգնային։
Եթե մկները կնճիթ ունենային, նրանք կատուներին կհաղթեին։
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, նրանք կկարողանաին մեզ ուտել։ 

Իզաբելլա Ղազարյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, ես կկախարդեի, որ կոնֆետ ուտեմ ու ատամներս չփչանան ու ջրվեժ, երկրաշաժ չլինի:
Եթե ձկները խոսել կարողանային, ես ամեն օր կխոսայի նրա հետ, կիմանայի ինչ է ուզում:
Եթե մարդիկ թռչել կարողանային, ես վերևից կնայեի բնությունը, կգնայի տարբեր տեղեր:
Եթե մկները կնճիթ ունենային, կատուներին կվախցնեն գիշերներ, չեն թողնի քնենք:
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, կարողանան մեզ հետ խաղալ երբ մայրիկները զբաղված լինեն:

Լիլիթ Մկրտչյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, այնպես կանեի, որ բոլորը բարիանան, բոլոր երեխաները տուն ունենային, բոլորը իրար սիրեին ու դասերս կախարդական փայտիկով կանեի։ 
Եթե ձկները խոսել կարողանային, մարդկանց հետ կշփվեին և կպատմեին օվկիանոսի գեղեցիկ կյանքի մասին։ Իսկ ես կարծում եմ, որ կենդանիները խոսում են, բայց իրենց լեզվով։ 
Եթե մարդիկ թռչել կարողանային, մեքենաներն այլևս չէին լինի, ինքնաթիռ չէին ստեղծի, բոլորը կկարողանային տեսնել ամբողջ աշխարհը։ 
Եթե մկները կնճիթ ունենային, փղերը մկներից էլ չէին վախենա, ու մուկ չէր լինի։ 
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, երեխաները կուրախանային, կխաղային խաղալիքների հետ, բայց կարծում եմ երեխաներն էլ ընկերներ չէին ունենա, որովհետև խաղալիքների հետ կընկերանային։ 

Մենուա Մաթևոսյան
Եթե կախարդական փայտիկ ունենայի, ես ամեն ինչ կդարձնեի իրական:
Եթե ձկները խոսել կարողանային, իրանք կզբոսնեին և կխոսեին:
Եթե մարդիկ թռչել կարողանային, մենք թռչելով կգնայինք դպրոց:
Եթե մկները կնճիթ ունենային, մարդիկ ավելի շատ կվախենային մկներից:
Եթե բոլոր խաղալիքները կենդանանային, մենք զգույշ կխաղայինք

Լուծում ենք խնդիր

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողները խնդիրն ընթերցում են, քննարկում և նկարում են։

1.Երեք միանման գերանները հավասար կտրելով՝ բակի համար աթոռներ սարքեցին։ Քանի՞ աթոռ ստացվեց, եթե 15 անգամ սղոցեցին։

Արեն Սահակյան 2.2դաս.

Էլեն Սաֆարյան 2.1դաս

Շարունակել կարդալ

Համագործակցային մարզատոն, ազգային խաղեր

Օրը՝ մայիսի 8
Ժամը՝ 12:00-13։15
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի մարզասրահ, բակ։

Մասնակիցներ` Հարավային դպրոց-պարտեզի 2․1 դասարանի սովորողներ և Արևելյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողներ։ 
Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Անահիտ Ավագյան

Նկարագրություն`

Նախավարժանք՝
Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

Էստաֆետային խաղեր՝

  • գնդակններով էստաֆետ,
  • գնդակի փոխանցումով գլխի վրայից, գլորում ոտքերի միջով

Ազգային խաղեր՝ «Խաշիլ փափա», «Պուտ-պուտ», «Չարխափանը չքացնի»

Խաղեր

Անհրաժեշտ մարզագույք`

  • բուլավաներ
  • գնդակներ
  • օղակներ
  • չարխափան ընկույզներով
  • փայտե շերեփ

Արդյունքը՝ դասարանական բլոգներում ենթակայքում, կայքում:

Ամփոփում՝