Լուծում ենք խնդիր

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողները խնդիրն ընթերցում են, քննարկում և նկարում են։

1.Երեք միանման գերանները հավասար կտրելով՝ բակի համար աթոռներ սարքեցին։ Քանի՞ աթոռ ստացվեց, եթե 15 անգամ սղոցեցին։

Արեն Սահակյան 2.2դաս.

Էլեն Սաֆարյան 2.1դաս

Շարունակել կարդալ

Բանավոր մաթեմատիկա. մայիս

Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկայի խմբի համար, տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում:

Մայիսի 3

1.Երեք միանման գերանները հավասար կտրելով՝ բակի համար աթոռներ սարքեցին։ Քանի՞ աթոռ ստացվեց, եթե 15 անգամ սղոցեցին։

Ամփոփում՝ Լուծում ենք խնդիրը

2.Տեղադրե՛ք գործողության նշանները:

  1. 12…6….3=10
  2. 16…6…2=4

Մայիսի 7

Ֆլեշմոբի 4-րդ խնդիր

1.Անիի ձեռքին կար չորս տուփ։ Ամեն տուփի մեջ կար կակաչի չորս սոխուկ։ Անին տուփերից մեկի բոլոր սոխուկները տնկեց։ Քանի՞ սոխուկ մնաց Անիի մոտ։

2.Ագարակում կա 6 շուն, 8 բադիկ,  4 սագ և մի քանի ձի։ Քանի՞ ձի կա , եթե բոլոր կենդանիները միասին ունեն 68 ոտք։

Տրված թվերը տեղադրի՛ր այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի:

Խճանկար

Մասնակիցներ՝

2.1 դադարան՝

Էլեն Սաֆարյան

Գաբրիելա Բաղդասարյան

Իզաբելլա Ղազարյան

Սոֆիա Խուդավերդյան

Սամվել Մկրտչյան

2.2 դասարան

Արտակ Վերմիշյան

Արեն Սահակյան

Արեն Գալստյան

3.4 դասարան

Մարիամ Սարգսյան

Առնո Պողոսյան 

Լորա Հարությունյան 

Հասմիկ Երեմյան 

Ալեքսանդրա Վասիլևա 

Բանավոր մաթեմատիկա, հոկտեմբեր

Ընտրովի գործունեություն՝ բանավոր մաթեմատիկայի խմբի համար, տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում

3.10, 6․10

1.Կենդանաբանական այգում ապրում են այնքան դեղին թութակ, որքան երկնագույն:
Երկնագույներն այնքան են, որքան կարմիրները:
Ընդամենը քանի՞ թութակ կա կենդանաբանական այգում, եթե կարմիրներն երեքն են:
2. Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:
3. Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:
4. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա:
5․7 մոմ էր վառվում: Նարեն դրանցից  երեքը հանգցրեց: Վերջում քանի՞ մոմ մնաց:
6.Երկու հայր ևերկու որդի ունեն ընդամենը 3 գլխարկ: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ գլխարկ: Ինչպե՞ս դա կարող է լինել:

Քննարկում են սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները։

10․10, 13․10

Ա) 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

Բ) Լրացրո՛ւ:
Տարին ունի ….. եղանակ և 12…………:
Տարին ունի……օր:
Տարվա ամենակարճ ամիսը ……. է:
Յուրաքանչյուր եղանակ ունի …………ամիս:
Մարտ, ապրիլ, մայիս ……………..ամիսներն են:
Աշնան ամիսներն են՝………………:
Հունիսը, ………….. և օգոստոսը ամռան ամիսներն են:
……….., հունվարը և փետրվարը ………….  ամիսներն են:
Շաբաթն ունի ………….օր:
…………………… շաբաթվա վերջին օրն է:
Չորեքշաբթին շաբաթվա …………….օրն է:

Լուցկիներով խնդիր-խաղեր

17․10, 20․10

Թանգրամներ

Մասնակիցներ՝

2․1 դասարան
1․Ասատրյան Մարիա
2․Համբարձումյան Նարեկ
3․Խալաթյան Մաքսիմ
4․Մաթևոսյան Մենուս
5․Անտոնյան Ժենի
6․Ավետիսյան Դավիդս

2․2 դասարան
1․Գալստյան Արեն
2․Սահակյան Արեն
3․Ստեփանյան Վաչե
4․Նազարյան Րաֆֆի
5․Սուքիասյան Արեգ
6․Էդգար Փիլթակյան

3.4 դասարան 
1.Մհեր Մանուկյան
2.Ռոբ Նավոյան 
3.Դանիել Վարդանյան
4.Էլինա Ավագյան
5.Նատալի Քոչարյան 

Բանավոր մաթեմատիկա. մայիս

Ընտրովի գործունեություն՝ բանավոր մաթեմատիկայի խմբի համար, տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

4.05, 7.05.2021

  1. 1-ից 6 թվերը լրացրու՛ դատարկ վանդակներում այնպես, որ մեծ ուղղանկյան  յուրաքանչյուր հորիզոնական և ուղղահայաց տողում, ինչպես նաև փոքրիկ ուղղանկյունների մեջ, այդ թվերը չկրկնվեն։
sudoku_wm

2. Լրացրու՛ դատարկ վանդակները:

11

3. Յուրաքանչյուր կողմում թվերի գումարը դարձրու  16:

222

4. Յուրաքանչյուր կողմում թվերի գումարը դարձրու20:

333

Բանավոր մաթեմատիկա. ապրիլ

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

27.04, 30.04.2021թ.

1.Երեք միանման գերանները հավասար կտրելով՝ բակի համար աթոռներ սարքեցին։ Քանի՞ աթոռ ստացվեց, եթե 15 անգամ սղոցեցին։

2.Մանեն 3 սրբիչ փռելու համար 4 ամրակ օգտագործեց (տես նկարը):
Քանի՞ ամրակ է անհրաժեշտ ինը սրբիչը նույն ձևով փռելու համար:11

Խաղում ենք լոտո

20.04, 23.04.2021

Տեղադրե՛ք գործողության նշանները:

  1. 12…6….3=10
  2. 16…6…2=4

Խաղում ենք դոմինո:

13.04, 16.04.2021թ.

Հինգ հատ 1-ի միջոցով ստանալ 100:
Հինգ հատ 2-ի միջոցով ստանալ 15:
Չորս հատ 9-ի միջոցով ստանալ 20:

Պաղպաղակ գնելու համար Արմենին չէր բավականացնում 60 դրամ: Նա գնեց 3 պաղպաղակ և մոտը մնաց 30 դրամ: Սկզբում Արմենը քանի՞ դրամ ուներ:

Խաղում ենք դոմինո:

6.04, 10.04.2021թ.

Տրամաբանական հարցեր 1

Տրամաբանական հարցեր 2

Բանավոր մաթեմատիկա

Ուսումնասիրությունը՝ Արշակ Մարտիրոսյանի

Դասընթացի անվանումը՝ Մաթեմատիկա 

Դասավանդող՝ Գոհար Սմբատյան

ծրագիրը՝ կա

խմբի քանակը՝ 2-րդ դաս. 3-րդ խումբ 13 սովորող

հաշվառումը՝ կա

սովորողների կազմ, փոփոխություն՝ 1-ին շրջանում-16 սովորող, 3-րդ շրջանում-13 սովորող, որից 7-ը փոխել են խումբը

Թադևոսյան Վաղարշակ
Ստեփանյան Էդուարդ
Մալխասյան Միքայել
Հակոբյան Միքայել
Հովսեփյան Վիկտորյա 
Կարապետյան Արսեն
Ավագյան Ագապե

Զատկական խնդիրներ

Վիկտորյա Միրզոյան

1.Արամը ունի 4զատիկ,Ալիսան ունի 5անգամ ավել զատիկ,իսկ Արմանը ունի նրանցից 2 անգամ ավել զատիկ։ Քանի՞զատիկ նրանք ունեն միասին:

2. Կարինեն ունի 20 կարմիր ձու, Կարենը ունի 5 կանաչ ձվով ավել քան Կարինեն, իսկ Արմանը նրանցից ունի 5 անգամ քիչ դեղին ձու։ Քանի՞ ձու ունի Արմանը:

Լուսինե Պետրոսյան

1.Տատիկս ներկեց 60 ձու, իսկ մայրիկս ներկեց 30 ձու: Քանի՞ ձու ներկեցին միասին:

2.Մայրիկս եփեց 50 ձու: Եղբայրս կոտրեց նրանցից 12-ը: Քանի՞ ձու մնաց տարայի մեջ առանց կոտրվելու:

Միքայել Մալխասյան

1.Սոնան ուներ 2 դեղին, 2 երկնագույն, 2 կանաչ, 2 կարմիր և 2 կապույտ զատկի ձվեր: Նա ամեն գույնից մեկական ձու նվիրեց Միքայելին: Քանի՞ ձու ուներ Սոնան և քանիսը մնաց նվիրելուց հետո:

2.Սեղանի կար 4 հատ մեծ ճուտիկ, և 7 հատ փոքրիկ ճուտիկ: Միքայելը 3 հատ մեծ և 6 հատ փոքրիկ ճուտիկներ նվիրեց ընկերներին: Քանի՞ ճուտիկ մնաց Միքայելի մոտ:

Եվա Հովհաննիսյան

1. Զատիկի տոնի համար մայրիկը սեղանին դրեց  10 ձու։ Կեսը  կարմիր էր, 2-ը դեղին, իսկ մնացածը կանաչ։ Քանի՞ կանաչ ձու կար սեղանին։

2.Զատիկի տոնին մայրիկը պիտի գնար խանութ և գներ 3 հատ ձու, յուրաքանչյուրը 100 դրամ, 2 թարխուն 200 դրամանոց և լավաշ 300 դրամանոց։
Որքա՞ն գումար է անհրաժեշտ մայրիկին։

Արսեն Կարապետյան

Զատկական սեղանին կար 5 կարմիր, 4 կապույտ և 7 դեղին հավկիթ։ Քանի՞ հավկիթ կար զատկական սեղանին։

Միլլա Մաթևոսյան

1. Անին ներկեց ութը ձու։ Մայրիկը ներկեց երկուսով պակաս։ Քանի՞ ձու ներկեցին Անին ու մայրիկը միասին։

2. Լիլիթը ժամը 5:30 եկեղեցուց պետք է բերեր ճրագ։ Քանիսի՞ն Լիլիթը պետք է տանից դուրս գա, եթե տանից եկեղեցի ճանապարհը տևում է քսան րոպե։

3. Աշոտի ընտանիքը Զատիկին հրավիրել էր 3 ընտանիք, որոնցից մեկը բաղկացած էր 5 հոգուց, երկուսը` 4-ական հոգուց։ Քանի՞ հյուր էր կանչել Աշոտի ընտանիքը:

Ֆլորա Հովհաննիսյան

Մարինա Վիրաբյան

1.Ես ունեմ 15 կարնիր ձու, Աննան ունի 6-ով ավելի կանաչ ձու։ Քանի՞ կանաչ ուներ Աննան։

Քանի՞ ձու ունեինք ես և Աննան միասին։

2.Արմենը ունի 28 ձու, իսկ ես 10-ով պակաս։ Քանի՞ ձու ունեմ ես։

Էդուարդ Նալբանդյան

Պապիկն ունի քսան ձու, մայրիկը երեսուն, իսկ տատիկը ունի երեքով քիչ: Ընդամենը քանի՞ ձու նրանք ունեն միասին։

Բանավոր մաթեմատիկա. մարտ

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

30.03, 2.04.2021թ.

Տրամաբանական բլից հարցեր

16.03, 19.03.2021թ.

Ա) 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

Բ) Լրացրո՛ւ:
Տարին ունի ….. եղանակ և 12…………:
Տարին ունի……օր:
Տարվա ամենակարճ ամիսը ……. է:
Յուրաքանչյուր եղանակ ունի …………ամիս:
Մարտ, ապրիլ, մայիս ……………..ամիսներն են:
Աշնան ամիսներն են՝………………:
Հունիսը, ………….. և օգոստոսը ամռան ամիսներն են:
……….., հունվարը և փետրվարը ………….  ամիսներն են:
Շաբաթն ունի ………….օր:
…………………… շաբաթվա վերջին օրն է:
Չորեքշաբթին շաբաթվա …………….օրն է:

Գ) Լուծի՛ր գլուխկոտրուկը և հարցականի փոխարեն գրի՛ր թիվը:

9.03, 12.03.2021թ.

1.Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին խոհանոց ձու ներկելու: Ընդամենը քանի հոգի գնաց ձու ներկելու:
2.Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:

3.Աննայի, Հասմիկի և Մարիի համար մայրիկը գնեց շրջազգեստներ: Աննայի շրջազգեստը ոչ կանաչ է, ոչ էլ կարմիր: Մարիինը` ոչ դեղին, ոչ էլ կարմիր, Հասմիկը` ոչ կանաչ, ոչ դեղին:
Աղջիկների շրջազգեստներն ի՞նչ գույնի են:

2.03, 5.03.2021թ.

1.Քանի՞ ձևով կարելի է 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:

2.Շարքով դրված էր 15 կոնֆետ: Արամը կերավ յուրաքանչյուր 4-րդը, հետո էլ Մաքսիմը կերավ մնացած կոնֆետներից յուրաքանչյուր 3-րդը: Ո՞վ ավելի շատ կոնֆետ կերավ:

3.Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:

4. Ես 15 և 25 թվերի միջև ընկած զույգ թիվ եմ: Այդ միջակայքում ինձնից փոքր միայն մեկ զույգ թիվ կա:

5.Զատիկն ունի 6 ոտք, սարդն ունի 8 ոտք: Քանի՞ սարդը կունենա այնքան ոտք, ինչքան 4 զատիկը:

Գլուխկոտրուկներ լուցկու հատիկներով

Բանավոր մաթեմատիկա. փետրվար

Ընտրովի մաթեմատիկա- տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

16.02, 19.02.2021թ.

1.Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր և նավ: Նա ուզում է խաղալիքները մի շարքով դասավորել դարակի վրա այնպես, որ նավն էլ լինի մեքենայի կողքին, զինվորն էլ: Տիգրանը քանի՞ եղանակով կարող է խաղալիքները դարակի վրա դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարվեն:

2.Ագարակում կա 6 շուն, 8 բադիկ,  4 սագ և մի քանի ձի։ Քանի՞ ձի կա , եթե բոլոր կենդանիները միասին ունեն 68 ոտք։

3.Աշոտի կրիան արթուն ժամանակ մեկ ժամում ուտում է 50գ․խոտ։ Երեկ նա քնեց 20 ժամ։ Քանի՞ գրամ խոտ կերավ նա երեկ:

4.Բարեկենդանի տոնին ընդառաջ Արևմտյան դպրոցում գաթաներ թխեցին։ Առաջիններին բաժին հասավ գաթաների կեսը։ Երկրորդներին՝մնացած գաթաների կեսը։ Հետո երրորդները վերցրեցին մնացած գաթաների կեսը։ Վերջում մնաց 6 գաթա։ Որքա՞ն գաթա էր թխել ընկեր Արևը։

5.Սովորղները գրադարանից վերցրին Թումանյանի «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը» և «Քաջ Նազարը» հեքիաթները: Արեգը կարդաց «Անբան Հուռին» և «Սուտլիկ որսկանը»: Աննան կարդաց «Բարեկենդանը»: Աշոտը կարդաց «Բարեկենդանը» և «Անբան Հուռին»: Ո՞ր հեքիաթը ոչ ոք չկարդաց:

9.02, 12.02.2021 թ.

1. Ամենափոքր  երկնիշ թվին ավելացնելով  26  և այդ գումարը բաժանելով ամենամեծ միանիշ  թվի վրա, մենք կստանանք.
A) 3             (В) 6           (С) 9            (D) 4            (Е) 27

2.Ամենափոքր  երկնիշ թվին ավելացնելով  17  և այդ գումարը բաժանելով ամենամեծ միանիշ  թվի վրա, մենք կստանանք.
A) 3             (В) 6           (С) 9            (D) 11            (Е) 27

Մաթեմատիկական խաղեր

2.02, 05.02.2021թ.

Անին ուներ 25 ուլունք, երբ նա 5-ը տվեց Սոնային, նրանցից յուրաքանչյուրը ունեցավ 20 ուլունք: Քանի՞ ուլունք ուներ Սոնան:

Լուծում ենք ֆլեշմոբի 4-րդ խնդիրը

Ամանորյա միջոցառման ժամանակ տարեգաթան կիսեցին, հետո յուրաքանչյուր կտորը բաժանեցին 2 մասի: Ստացված ամեն մի մասը բաժանեցին 3 կտորի: Երբ յուրաքանչյուր երեխա մեկ կտոր վերցրեց, երկու կտոր ավելացավ: Քանի՞ երեխա էր մասնակցում միջոցառմանը:

Գաթան՝ պատկերացրեցինք որպես շրջան և ըստ խնդրի պայմանի քայլ առ քայլ սկսեցինք կտրել: 

Առաջին քայլ՝ գաթան ստացվեց 2 կտոր, 2-րդ քայլ՝ 4կտոր, 3-րդ քայլ՝ 12 կտոր: 4-րդ քայլ՝ երբ յուրաքանչյուր երեխա վերցրեց 1 կտոր, մնաց 2 կտոր:

12-2=10

Պատասխան՝ միջոցառմանը մասնակցում էր 10 երեխա: